Բանավոր խոսք

2009 թ. մարտի դրությամբ բանավոր խոսքն ԱՐԵՎԱԿ-ում ներկայացված է ավելի քան 3 մլն. բառամթերքով, որը բաշխված է հետևյալ կերպ.

Բանավոր խոսք

Բառանիշ

% ԱՐԵՎԱԿ

Սպոնտան 1 029 646 0,9%
Հասարակական 1 933 899 1,8%
Նպատակաուղղված 70 010 0,06%
     
Էլեկտրոնային հաղորդակցություն 442 399 0,4%
Բանավոր խոսք. ընդամենը՝

3 475 954

3,2%



 

Բանավոր խոսքն ԱՐԵՎԱԿ-ում ներկայացված է երևանյան (արարատյան) խոսվածքով, որը պայմանավորված այդ խոսվածքի` գրական արևելահայերենի նախատիպ և վերջինիս ամենամոտ տարբերակը լինելով:

ԱՐԵՎԱԿ-ի բանավոր խոսքի ենթակորպուսը ամբողջովին հավաքվել է ԱՐԵՎԱԿ-ի խմբի կողմից: Վիդեո և աուդիո նյութերը ձայնագրվել են WAV/MPEG ֆորմատով, այնուհետև անցել են մշակման հաջորդ փուլերը:

ԱՐԵՎԱԿ-ում ներկայացված է նաև էլեկտրոնային հաղորդակցության տեքստերի փոքր ենթակորպուս: Լեզվաբանական տեսանկյունից այս ժանրը միջանկյալ դիրք է գրավում բանավոր և գրավոր խոսքի միջև: Տվյալ ժանրն ընդգրկելու համար Ենթակորպուսի պատուհանում Բանավոր խոսքի բաժնում ընտրեք համապատասխան կետը:

Ձայնագրություն
Բանավոր հասարակական խոսքը (ներկայումս ընդգրկում է ավելի քան 1.9 մլն բառամթերք) ձայնագրվել է վիդեո ֆորմատով: Այն իր մեջ ընդգրկում է զանազան հեռուստահաղորդումներ, թոք-շոուներ, հասարակական բանավեճեր, հարցազրույցներ և այլն, որոնք հեռարձակվում են հայկական հեռուստաալիքներով` Հ1, Հ2, Կենտրոն, Երկիր Մեդիա, Արմենիա , TV5 և այլն:

Բանավոր սպոնտան և նպատակաուղղված (task-oriented) խոսքը ձայնագրվել է աուդիո ֆորմատով: Ինֆորմանտները երևանյան խոսվածքի լեզվակիրներ են, և ընտրված են այնպես, որ հավասարակշռորեն պահպանվեն տարիքային, սեռային և հասարակական կարգավիճակի գործոնները: Բանավոր սպոնտան խոսքը (ավելի քան 1 մլն բառամթերք) ընդգրկում է սպոնտան պոլիլոգներ, երկխոսություններ և զանազան պատմություններ: Բանավոր նպատակաուղղված զրույցը (ավելի քան 65,000 բառամթերք) ընդգրկում է.

• սիրված ֆիլմերի վերարտադրում. նկայումս կա 18 պատմություն 33,000 բառամթերքով,
• նկարներով պատմվածքների վերարտադրում, որը հանդիսանում է քառալեզու բանավոր պատմությունների (հայերեն, ռուսերեն, իտալերեն, անգլերեն) նախագծի մի մասը: Հայերենի մասն ընդգրկում է 40 բանավոր պատմություն (32.500 բառանիշ): Ձայնագրությունները կատարվել են 2003-2004 թթ. Երևանում,  ինֆորմանտների քանակը` 10, տարիքային խումբը` 20-30:

Վերծանում
Աուդիո և վիդեո ձայնագրություները ԱՐԵՎԱԿ-ում ստանում են պարզ վերծանում՝ պահպանելով գրական արևելահայերենի ուղղագրությունը և կետադրությունը: Օգտագործվում են նաև որոշ պիտակներ, օրինակ` == անավարտ մտքերի համար, = անավարտ բառերի համար, <> անհասկանալի բառերի համար, ## մեկնաբանությունների համար և այլն:

Ձայնագրությունների նմուշներ և վերծանում
Ստորև ներկայացված են երեք աուդիո ձայնագրության և համապատասխան վերծանման նմուշներ: Բարբառային նյութի ձայնագրությունը և վերծանումը ԱՐԵՎԱԿ-ի ընթացիկ նախագծերից է, և Գորիսի բարբառի ձայնագրությունը ներկայացված է որպես այդ նախագծի նմուշ:

Տեսակ  Նկարագրություն MP3 աուդիո նմուշ Վերծանում

Բանավոր հասարակական
խոսք

Հարցազրույց Երվանդ Ղազանչյանի հետ, Երկիր Մեդիա Հեռուստաընկերություն  ԲՀԽ  նմուշ/ OPD Sample ԲՀԽ վերծանում/OPD Transcript
Բանավոր սպոնտան խոսք Երկխոսություն խանութում ԲՍԽ  նմուշ /OSD Sample ԲՍԽ վերծանում/OSD Transcript
Բանավոր նպատակաուղղված խոսք Նկարների վերարտադրում ԲՆԽ  նմուշ/OTOD Sample ԲՆԽ վերծանում/OTOD Transcript
Բարբառային խոսք Գորիսի բարբառ Գորիսի բարբառի  նմուշ/Goris Sample Գորիսի բարբառի վերծանում/Goris Transcript