ԱՐԵՎԱԿ 2.0
 
 
ԱՐԵՎԱԿ 2.0

Ի համեմատ Կորպուսի առաջին թողարկմանը (2007 թ. հուլիս) ԱՐԵՎԱԿ 2.0-ում կատարվել են հետևյալ փոփոխությունները.
  • Կորպուսի ավելացում. ԱՐԵՎԱԿ-ն ընդգրկում է մոտ 90 մլն. բառամթերք (ԱՐԵՎԱԿ 1.0-ի համեմատ ավելացումը կազմում է մոտ 30%):
  • Ուղեցույց. ավելացվել է Ուղեցույց բաժինը, որտեղ բացատրվում են Կորպուսի հիմնական գործառույթները և գործողությունները:
  • Հին պարբերականներ. Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցության արդյունքում ԱՐԵՎԱԿ-ում ներկայումս ընդգրկված են հին պարբերականների հրատարակումներ՝ սկսած 1870-ականներից մինչ 1990-ականները, որոնք պարունակում են ավելի քան 2500 համար (12,7 մլն. բառամթերք):
  • Թարգմանություններ. ոչ լեզվակիր հայերենն ուսումնասիրողների համար բառանիշների ավելի քան 80%-ի համար ընդգրկված են համապատասխան անգլերեն թարգմանությունները, որը հնարավորություն է տալիս իրականցնել որոնում նաև ըստ թարգմանության:
  • Վերլուծված արտածում. ներկայումս Կորպուսում ավելացված է ընդունված ձևաբանական վերլուծության արտածման հնարավորություն, որն ընդգրկում է որոշակի համատեքստի բառաձևերը համապատասխան բառույթների հետ միասին, ինչպես նաև տվյալ բառաձևին բնոորոշ բառային և քերականական կարգերը և թարգմանություննները: Նշված տվյալները արտածվում են յուրաքանչյուր համապատասխան բառաձևի տակ:
  • ԱՐԵՎԱԿ-ի էլեկտրոնային գրադարան. սա նոր բաժին է, որում ընդգրկված են ավելի քան 100 դասական արևելահայերեն գեղարվեստական տեքստերի ամբողջական տարբերակները: Գրադարանում ընդգրկված բառամթերքը պարունակում է Կորպուսի արդյունքների համար առկա միևնույն քերականական, բառային և անգլերեն թարգմանության ծանոթագրությունները, որոնք տեսանելի են դառնում մկնիկը սեղմելու դեպքում:
  • Ներքին կետադրություն և ինտերֆեյսի որոշ փոփոխություններ. ներքին կետադրության նշանները (հարցական, բացականչական, շեշտ), որը հայերենի յուրահատկություններից մեկն է, ներկայումս որոնելի է Կորպուսի ընդլայնված որոնման միջոցով: Բացի այդ ավելի ճկուն է դարձել որոնումը տառազգայունության միացմամբ, ինչպես նաև կատարվել են մի շարք այլ փոփոխություններ կորպուսի բարելավման ուղղությամբ (տե՛ս Ընդլայնված հարցման հատկանիշները):