Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արամբին

Աչքդ լույս Նատալիա Պետրովնա, — գոչեց բարձրաձայն Ռոստամյանը, — Այս էլ Գաբոյի կենացըավելացրեց նա, կես բաժակ ևս մուգդեղնագույն հեղուկից խմելով:

Երկուսն ևսայրին ավետաբեր նամակի, իսկ Ռոստամյանը գինու ազդեցությամբշատ ուրախ տրամադրության ներքո, երկար ժամանակ ոգևորված խոսում էին: Ի վերջո, Ռոստամյանր խոսակցությունը դարձրեց Վարվառեի վրա: Սակայն պատկառելի այրին, հայտնի չէր ինչու, այդ օրն առաջին անգամ խույս տվեց այս մասին խոսելուց: Լսելով Վարվառեի անունը, նա հանկարծ ընկավ մտախոհության մեջ, և վայրկենաբար նրա դեմքը փոխվեց: Ապա նա լռիկ, ինքնուրույնաբար գլուխը շարժեց և ցուցամատի ծայրը շտապով կծեց: Ռոստամյանը զարմացած նայեց նրա երեսին և այլևս համարձակություն չունեցավ խոսքը շարունակել ցանկալի առարկայի վերաբերմամբ: Առանց այլևս մի բան արտասանելու, նա բարձրացավ տեղից, գլուխ տվեց և հեռացավ յուր սենյակը:

Երեկոյան Ռոստամյանր դուրս գնաց փոքր ինչ զրոսնելու: Շատ չանցավ, նա վերադարձավ տխուր մտածության մեջ:

Այսպես անցավ երեք-չորս օր: Այլևս Ռոստամյանր նախկին եռանդով և համբերատարությամբ աշխատել չէր կարողանում: Մի անհաղթելի ցանկություն էր զգում նա մեկի հետ մտերմաբար խոսելու, մեկին յուր զգացմունքներն արտահայտելու: Գուցե թեթևացներ սրտի անորոշ ծանրությունը: Այլևս մանկությունը նրան թվում էր տխուր, անտանելի, նույնիսկ ամոթալի: Սակայն ո՞ւր գնար, ո՞րտեղ գտներ մի մտերիմ ընկեր, քանի որ ամենքից հեռացած, չուներ ոչ ոքի հետ սրտակից հարաբերություն, բառիս ընդարձակ նշանակությամբ: Կային Թիֆլիսում նրա նախկին ուսումնակիցներից ոմանք, բայց, բացի ուսանողական «դու»-ից, նրանց հետ այլ սերտություն չուներ նա: Կկամենար նա գեթ Նատալիա Պետրովնայի հետ խոսակցությամբ անցկացնել յուր ձանձրալի երեկոների մի մասը: Բայց, անհասկանալի բան, Նա տալիա Պետրովնան ևս առաջվանը չէր: Այրին փոխվել էր, ծածկամիտ և սակավախոս էր դարձել, մանավանդ յուր նոր կենողների վերաբերմամբ:

Առավոտ ու երեկո դիմացի լուսամուտներում երևում էր Վարվառեն միևնույն տխուր դեմքով: Երբեմն նա խաղում էր դաշնամուրի վրա, երբեմն դուրս էր գալիս պատշգամբ, երբեմն գրքեր էր կարդում, իսկ տնից դուրս էր գալիս շատ սակավ, այն ևս հոր ուղեկցությամբ և միայն երեկոները:

Մի բավական տաք երեկո ծերունին, յուր աղջկա հետ թև թևի տված, դուրս եկավ տնից: Ռոստամյանին մի ներքին ուժ դրդեց հետևել նրանց: Նա շտապով հագնվեց և դուրս եկավ: Հայր ու աղջիկ դիմեցին դեպի Գալավինսկի պրոսպեկտ: Մի քանի քայլ հեռվից Ռոստամյանը հետևում էր նրանց: Անցորդներն ուշադրությամբ մտիկ Էին անում նրանց վրա: Ծերունու պատկառելի դեմքը, Վարվառեի հպարտ և ինքնավստահ քայլվածքը ամենքի աչքում մի խորհրդավորություն Էին տալիս անծանոթ զույգին: Երիտասարդ զբոսնողներից ոմանք, միմյանց բոթելով, ցույց էին տալիս այդ զույգի վրա:

Երբ հայր ու աղջիկ հետ դարձան, Ռոստամյանն երես առ երես հանդիպեց նրանց, գդակը վերցրեց, մոտեցավ, բարևեց, միացավ և սկսեց զբոսնել նրանց հետ: Ծերունին ուրախ տրամադրության ներքո էր, աղջիկը նույնպես: Նրանք գովեցին Թիֆլիսի կլիման, կապույտ երկինքը, պարզ օդը: Մոտ կես ժամ միասին զբոսնելուց հետո, նրանք վերադարձան տուն: Օրն արդեն մթնում էր: Ծերունին հրավիրեց Ռոստամյանին յուր մոտ թեյի, Վարվառեն կրկնեց հրավերը, և Ռոստամյանն առաջին անգամ վստահացավ գնալ նրանց մոտ:

Կանթեղները վառած, պատրաստ էին, սեղանի վրա եռում էր մաքուր, ոսկեփայլ հեշտաեռը: Վարվառեն սովորաբար ինքն էր թեյ ածում, ուստի, վերարկուն և ձեռնոցները հանելով, նա անմիջապես սկսեց մաքուր բաժակները մի անգամ ևս լվանալ և մաքրել: Մինաս Կիրիլլիչն, րստ երևույթին, մոռացել էր Ռոստամյանի ընդդիմադրությունն յուր հայացքներին: Նա դարձյալ սկսեց քննադատել Թիֆլիսի բնակչությունը, որին անարժան էր համարում երկրի բնությանն ու գեղեցիկ դիրքին: Սակայն Ռոստամյանն այս անգամ, անպայման համաձայնվելով ծերունու հետ, վիճաբանության առիթ չտվեց: Այս լուսավոր սենյակում, պատկառելի ծերունու և երիտասարդ կնոջ այս փոքրիկ շրջանում նա զգում էր մի ծայրագույն երջանկություն, որ երբեք, երբեք չէր զգացել: Ծերունին սկսեց, վերջապես, հարց ու փորձ անել Ռոստամ յանի գործերի մասին:

Զարմանում եմ, — ասաց Մինաս Կիրիլլիչը, — որ դուք ինժեներ եք և բավականանում եք այդ համեստ նստակյաց պաշտոնով: Այժմ ինժեներները երկաթուղիների վրա տասնյակ հազարներ են վաստակում:

Ես ինժեներ չեմ, Մինաս Կիրիլլիչ, — պատասխանեց Ռոստամյանը, ժպտալով, — Նատալիա Պետրովնան է իմ անունը այդպես կնքել:

Հապա ի՞նչ է ձեր մասնագիտությունը:

Իմ մասնագիտությունըերկրագործություն է:

Աա’, — արտասանեց Մինաս Կիրիլլիչը մի փոքր հիասթափված մարդու եղանակով, — ուրեմն դուք ո՞ր ուսումնարանումն եք ավարտել:

Մոսկվայի Պետրոսյան երկրագործական ճեմարանում:

Հասկացա, երկրագործ եք: Բայց ի՞նչ գործ ունեք սենյակի պատերի մեջ:

Ո՞ւր գնամ:

Գյուղը, — պատասխանեց ծերունին վճռողաբար:

Կցանկանայի գնալ, բայց դրա համար հարկավոր է երեք բաներից մեկը:

Օրինա՞կ:

Կամ դրամագլուխ, կամ սեփական կալվածք, կամ մեր հարուստ կալվածատերերի հավատարմությունը:

Եվ ոչ մեկը դրանցից չունի՞ք:

Չունիմ, ինչպես և ինձ նման շատերը չունին:

Մինաս Կիրիլլիչը խորհրդավոր կերպով գլուխը շարժեց և ծանր եղանակով ասաց.

Չէի՞ ասում ձեզ, պարոն, որ մենք դեռ տգետ ենք: Ասացեք խնդրեմ, ի՞նչ կլիներ, որ մեր հարուստ կալվածատերերից մեկր ձեզ ընկերացներ իրան հետ և յուր կալվածքը տար, որ դուք եվրոպական ձևով մշակեիք: Ո՛չ, եղբայր, մեզ համար վաշխառությունն ավելի հեշտ է, քան թե երկրագործությունը: Ջհուդ ենք մենք...

Հետո ծերունին հարցրեց, թե, արդյոք, Ռոստամյանի ներկա աշխատությունը, փոքր ի շատե համապատասխանում է յուր մասնագիտությանը: Ռոստամյանը պատասխանեց, թե նրա գրավոր աշխատությունը, ճշմարիտ է, վերաբերվում է յուր մասնագիտությանը, բայց միայն տեսականի կողմից, թե նրան կառավարությունից հանձնված է կազմել և ընդարձակել երկրի մասին զանազան տնտեսական տեղեկություններ և այլն, և այլն:

Խոսակցությունն անցավ այլ առարկաների վրա, և Ռոստամյանը մնաց յուր հարևանների մոտ մինչև երեկոյան տասը ժամը: Դուրս գնալիս, Մինաս Կիրիլլիչը բարեկամաբար հայտնեց նրան, թե յուր դռները միշտ բաց են նրա համար և խնդրեց, որ շուտ-շուտ շնորհ բերի:

Այդ օրվանից սկսած ն այլևս չէր վարանում ստեպ-ստեպ այցելել ծերունուն և նրա աղջկան, և միշտ այն ժամանակ, երբ գիտեր, որ Մինաս Կիրիլլիչր տանն է: Վերջինը հետզհետե ավելի ու ավելի բարեկամանում էր նրա հետ: Թեև շատ բաներում նրանք չէին համաձայնվում միմյանց մտքերին և շատ անգամ Ռոստամյանը տաք-տաք հակառակում էր ծերունուն, բայց Մինաս Կիրիլլիչին դուր էին դալիս երիտասարդի առողջ, համարձակ և երբեմն մոլեռանդ դատողություններն այն մասնավոր, հասարակական և մերթ րնդ մերթ ազգային խնդիրների վերաբերմամբ, որ միշտ հետաքրքրում էին անգործ ծերունուն բացասականի կողմից: Նրանց խոսակցությանն ու վիճաբանությանը մասնակցում էր և՛ Վարվառեն յուր մեղմ ձայնով, խոսելու համեստ եղանակով և պարզ, ժամանակակից կեղծությունից զերծ ձևերով: Հաճախ ծերունին լռում էր, վիճաբանության ասպարեզը թողնելով յուր աղջկան և Ռոստամյանին: Հարկավ, նրա ներկայությամբ երկու երիտասարդ անձանց խոսակցությունը երկար չէր կարող տևել այն առարկաների վրա, որ մատչելի չէին ծերունու ուղեղին և զգացմանը: Բայց, այսուամենայնիվ, երբեմն նրանք, կարծես, մոռանալով Մինաս Կրիլլիչի ներկայությունր, շոշափում էին միմյանց սրտին մոտիկ խնդիրներ: Այսպես, մի երեկո Ռոստամյանր սեղանի վրա տեսավ Գյոթեի «Վերթեր» անունով գրքույկը, որ Թիֆլիսի գրադարանների մեկից վերցրել էր ծերունին աղջկա խնդրանոք: Ռոստամյանը հարցրեց Վարվառեին, թե կարդացե՞լ է այդ գրքույկր, արդյոք: Վարվառեն նույն օրը միայն ավարտել էր գրքույկի րնթերցանությունը և, երևում էր, տակավին նրա տպավորության ներքո էր: Նա նախ շփոթվեց, ապա մութ կերպով սկսեց խոսել վեպի բովանդակության մասին: Խոսակցությունր չէր կարող շարունակվել այն բարդ գաղափարի մասին, որ արծարծում էր բանաստեղծը, ըստ որում Մինաս Կիրիլլիչր ներկա էր, թեև, հարկավ, տեղյակ չէր գրքի բովանդակությանը:

Ահա հենց այղ երեկո էր, երբ Ռոստամյանը յուր սենյակը վերադառնալուց մի քանի րոպե անցած, ներս մտավ Պետրեն և ասաց, թե Նատալիա Պետրովնան խնդրում է նրան շնորհ բերել յուր մոտ:

Այրին, մի համրիչ ձեռին, թախտի ծայրին նստած, խորին մտածության մեջ էր: Նա լուռ ընդունեց յուր երիտասարդ կենողին և, տխուր հառաչելով, հրավիրեց նստել:

Խոմ վռազ գործ չունի՞ք, — հարցրեց նա:

Ոչ, — պատասխանեց Ռոստամյանը, զարմանալով այրիի անսովոր մտախոհության վրա:

Որտեղ էիք, — հարցրեց այրին :

Ռոստամյանն ասաց, թե որտեղ էր:

Նոր բան չիմացա՞ ք:

Այս հարցն առաջարկելիս այրին աչքի տակով խորհրդավոր նայեց Ռոստամյանի երեսին: Վերջինը զգաց, որ այրին ինքն անշուշտ մի նշանավոր նորություն ունի հաղորդելու: Համրիչի հատիկներն յուր փափուկ մատների մեջ չրխկչրխկացնելով, Նատալիա Պետրովնան քանի մի վայրկյան լռեց: Հետո նա, յուր առողջ իրանը ուղղելով, հառաչեց, մազերն ուղղեց և ասաց,

Աշխարհս, Ստեփան Գրիգորիչ, վատացել է, խե՛ղճ մարդ, խե՛ղճ կնիկ ...

Ի՞նչ է պատահել, Նատալիա Պետրովնա, — հարցրեց Ռոստամյանն, այս անգամ համբերությունը հատած:

Այն է պատահել, որդի, որ մեր Վարվառա Մինաևնանաղջիկ չէ:

Ռոստամյանը, տակավին չհասկանալով այրիի ասածը, զարմացմամբ լի աչքերը հառեց նրա երեսին:

Հապա՛, — շարունակեց այրին, գլուխը շարժելով, — Վարվառեն մարդ ունի, պսակված է և մարդուց բաժանված:

Ռոստամյանը գունաթափվեց: Այրին, ոտը ոտի վրա դնելով, շարունակեց:

Բայց ես ու դուք կարծում էինք, որ նա անմեղ աղջիկ է: Միտնե՞րդ է, Ստեփան Գրիգորիչ, թե ինչքան ես խնդրում էի ձեզ, որ նշանվեք նրա հետ: Հետո տեսա, որ դուք չեք ուզում, ասացի, թող իմ Գաբոյի համար պահեմ: է՛հ, ի՛նչ մեղքս թաքցնեմ, ես սուտ ասել չեմ կարողանում, եթե դուք խնդրեիք ու աղաչեիք էլ, ես չէի թողնիլ, որ Վարվառեն ձեզ հասներ: Ես շատ սիրեցի նրան և ուզում էի, որ նա անպատճառ իմ Գաբոյի հարսնացուն դառնա: Հիմա, դուք աստծու բանին մտիկ արեք, որ ոչ ձերը կարող է լինել և ոչ իմ Գաբոյինը... փառք քեզ, տեր աստված...

Բայց ձեզ ո՞վ ասաց, որ Վարվառա Մինաևնան մարդ ունի, — հարցրեց Ռոստամյանը, հազիվ կարողանալով զսպել յուր բուռն հուզմունքը:

Համբերեցե՛ք ու ես մեկ-մեկ կպատմեմ: Մի օր, որդի, սիրտս տխրեց, ասացի գնամ նրանց մոտ: Գնացի. Մինաս Կիրիլլիչը տանը չէր. Վարվառա Մինաևնան տխուր նստած էր միայնակ: Սկսեցինք խոսել դեսից դենից: Մեկ էլ տեսնեմ, դու ես իմ պարոն Ստեփան Գրիգորիչ, այդ մեր Վարվառա Մինաևնան դարձավ ինձ ու ասաց, — «Նատալիա Պետրավնա ես մի խնդիր ունիմ ձեզ»: Ասացի, «հրամայիր, որդի»: — «Դուք ինձ, ասաց, այսուհետև բարիշնա չանվանեք, այսինքն ազապ աղջիկ չկարծեք»: — «Ինչո՞ւ, որդի, հարցնում եմ ես»: — «նրա համար, որ ես պսակված կնիկ եմ», ասում է: Ես տեղն ու տեղր զարմացա, լեզուս կապվեց: — «Կենդանի՞ է ձեր մարդր», հարցնում եմ: «Ուրիշների համար կենդանի է, ինձ համար մեռած», ասում է: Հետո, Ստեփան Գրիգորիչ, նա սկսեց մեկ-մեկ պատմել յուր մարդու մասին: Զարմանո՞ւմ եք, որդի, հապա՛, ո՞վ կմտածեր, որ այդ ջահել աղջիկը պսակված է ու անբախտացած:

«Ահա, ուրեմն, ինչումն է թաքնված նրա տրտմության գաղտնիքը», կայծակի արագությամբ անցավ Ռոստամյանի մտքով: Այլևս նա չէր հոգում, թե յուր հետաքրքրությամբ և դեմքի արտահայտությամբ ակամա արտահայտում է այրիին այն, ինչ որ դեռ միմիայն յուր հոգու ու սրտի գաղտնիքն էր:

Բայց ո՞վ է Վարվառեի մարդը, ո՞րտեղ է, ինչո՞ւ են բաժանվել նրանք, — հարցրեց Ռոստամյանը անհամբերությամբ միմյանց հետևից:

Ականջ դիր, մեկ-մեկ կպատմեմ, — պատասխանեց Նատալիա Պետրովնան:

Եվ սկսեց մանրամասն պատմել բոլորն, ինչ որ լսել էր Վարվառեից:

Նատալիա Պետրովնան խոսում էր մերթ հայերեն, մերթ ռուսերեն և երբեմն, նեղ տեղն ընկած ժամանակ, դիմում էր վրացերենին: Իսկ այնտեղ, ուր խոսք չէր գտնում, միտքը հասկացնում էր յուր հսկայատիպ մարմնի պես-պես շարժումներով: Ինչևէ, նրա պատմության էական իմաստն այսպես հասկացավ Ռոստամյանր:

Մինաս Կիրիլլիչն և Վարվառա Մինաևնան բուն մոզդոկցիներ են, թեև բնակվել են մեծ մասամբ Մոսկվայում: Վարվառա Մինաևնան յուր հոր միակ աղջիկն է: Նա ունեցել է երկու եղբայր և երեք քույր, որոնք մեռել են մանկության հասակում: Իսկ մայրը մեռել է Վարվառեի ծննդյան վրա: Զրկվելով յուր հինգ զավակներից և ամուսնուց, Մինաս Կիրիլլիչը յուր սերը տվել է Վարվառեին: Աստված խնայել է Վարվառեին: Օօ՜օ, խեղճ մարդն ինչեր է արել յուր միակ աղջկա համար, ինչ նեղություննե՜ր է քաշել, ինչ փողե՛ր է ծախսել, մինչև նրա մեծանալը: «Բայց վերջն ի՜նչպես ղժբախտացրել է նրան էլ, իրան էլ»...

Այստեղ բարեմիտ այրին, հուզվելով, մի քանի վայրկյան ընդհատեց յուր պատմությունը: Ռոստամյանը գրեթե շունչը զսպած, անհամբերությամբ լսում էր, սպասելով այրիի պատմության շարունակության: Խե՜ղճ երիտասարդ, նույն ժամին նա մոռացել էր ամեն ինչ, հոգով ու մտքով կենտրոնացել էր մի կետի վրաո՞վ է արժանացել Վարվառեի կենակցությանը և ի՛նչ է պատճառը, որ թունավորվել է նրա կյանքը: Բայց բարեմիտ այրին, չնայելով ունկնդրի անհամբերությանը և յուր ոգևորությանր, չէր շտապում պատմությունը համառոտելու:

Վարվառեն մեծանում է, հայրը նրան յուր հետ տանում է Մոսկվա, տնային ուսուցիչներ է վարձումֆրանսերենի, հայերենի, ռուսերենի, երաժշտության, երգեցողության, ամեն մի բանի համար ջոկ-ջոկ: Վերջապես, Վարվառեն քսան տարեկան է դառնում, բայց սիրտը դեռ անմեղ, ուրիշ բանի մասին չի մտածում:

Այնքան հորս սիրում էի, ասում է, որ կարծում էի, թե առանց նրան մեկ օր էլ չեմ կարող ապրել:

Բայց Մինաս Կիրիլլիչը վճռում է նրան ամուսնացնել:

Նա մի քանի հարուստ երիտասարդների անուններ է հիշում: Վարվառեն ոչ մեկին չի հավանում: Վերջը Մինաս Կիրիլլիչը կանգնում է, թե Մոսկվայում ապրող հաշտարախանցի ծեր Միզանդրոնցովն յուր եղբոր որդու համար առաջարկություն է անում, թե Վարվառեն չպիտի մերժի, թե Միզանդրոնցովն ինքը ընտանետեր չէ, թե եղբոր որդին նրա հարստության միակ ժառանգն է և այլն, և այլն: Մի օր մի ընտանիքում Վարվառեին ծանոթացնում են երիտասարդ Միզանդրոնցովի հետ: Այն օրից սկսած այդ երիտասարդն ընկնում է Վարվառեի հետևից: Որտեղ գնում է խեղճ աղջիկը, նրան է հանդիպումթատրոններում, հանդեսներում, այգիներում: Սի խոսքով, այդ մարդր շվաքի նման հետևում է նրան: Մի օր նա յուր սերը հայտնում է Վարվառեին: Վարվառեն մերժում է, պատասխանելով, թե առայժմ ամուսնանալու ցանկություն չունի: Միզանդրոնցովը չի հուսահատվում, իսկ Մինաս Կիրիլլիչը նրան ընդունում է գրկաբաց, ինչպես արդեն մի նշանված փեսացվի: Վերջը Վարվառեն ուշադրություն է դարձնում Միզանդրոնցովի վրա:

Խոմ խեղճ աղջիկը չէր կարող աչքերը կապել, որ յուր շվաքը չտեսնի, — շարունակեց այրին: — Կնիկը, Ստեփան Գրիգորիչ, շուտ է խաբվում, ևս առավել ջահիլ աղջիկը: Հոր գովասանքն, աղաչանքն ու պաղատանքըայ պետք է անպատճառ նրան գնաս, ա'յ հարուստ ժառանգություն է ստանալու, ա'յ ջահել է, ուսում առած է, գրանիցումն է եղել, ա'յ եթե չես գնալ, սիրտս կկոտրես, մինչև գերեզման հետդ չեմ խոսիլ, ձեռք կվերցնեմ, խեղճ եմ, համ հայրդ եմ, համ մայրդ, ինձ լսիր, դես-դենվերջր Վարվառեին խելքից հանում է մարդր: Գիտե՞ք, Ստեփան Գրիգորիչ, որ անձրևն, եթե շարունակ միևնույն տեղը կաթի ու կաթիվերջը քարին էլ կծակի: Մի տարի ու կես հայրն աղաչում է ու պաղատումգնա , գնա, վերջը խեղճ աղջիկը, գլուխն ազատելու համար, գնում է Միզանդրոնցովին, որին «ոչ սիրում էի, ոչ էլ ատում», ասում է Վարվառեն:

Հետո՞, — ստիպեց Ռոստամյանն, ավելի ու ավելի համբերությունը կորցնելով:

Հետո, Ստեփան Գրիգորիչ, չնեղանաք, որ ասեմ թե տղամարդը վատ, շատ վատ արարած է: Դուք ուզում եք իմանալ, թե Վարվառեն որ ամուսնանում է, հետո ինչո՞ւ է բաժանվում: Գնացեք այդ բանը հարցրեք մեր ժամանակվա փուչ տղամարդերից, որ պսակված են... Ակիմ Աբրոսիմիչ Միզանդրոնցովը դուրս է գալիս մի աղվես: Այդ մարդր, ո՞վ կարող էր իմանալ, մտքում դրած է լինում խոնարհ, անմեղ մարդ ձևանալ, քանի որ հորեղբայրը կենդանի է, որ նրա ժառանգությունը ստանա և հետո ինչ որ ուզում է, այն անի: Այսպես էլ լինում է. ծերացած Միզանդրոնցովն, յուր եղբոր որդուն պսակելուց վեց ամիս անցած մեռնում է ու կարողությունը թողնում աղվեսին:

Այնուհետև Վարվառեի մարդը դուրս է գալիս յուր կեղծ մորթուց: Առաջ նա ցերեկներն է սկսում ուշանալ, հետո գիշերները: Մի գիշեր մինչև լույս տուն չի գալիս: «Ո՞րտեղ էիր», հարցնում է Վարվառեն: «Ընկերներիս մոտն էի, ասում է, առևտրական հաշիվներ էինք անում»: Լա՛վ: Մի ուրիշ անգամ էլ ուշանում է, ուրիշ պատճառ է բերում: Վարվառեն բանի էությունը հասկանում է, տեսնելով, որ մարդն ամեն գիշեր ուշանում է: Վերջը մի օր Միզանդրոնցովը հանկարծ կնոջը թողնում է ու գնում Պետերբուրգ, երկու շաբաթ ժամանակով, իբրև թե գործերով: Երկու շաբաթը դառնում է չորս ամիս: Գալիս է հետ, դարձյալ նույն կյանքն է շարունակում, այս անգամ առավոտներն է տուն վերադառնում, աչքերն անքնությունից ուռած, կարմրած, երեսը դեղնած:

Հենց որ ինձ տեսնում էր, — շարունակեց այրին Վարվառեի խոսքերով, — գլուխր կրծքին քաշ էր ձգում, համեստ, խոնարհ, սկսում էր ձեռք ու ոտքս համբուրել, երդվում էր յուր հոր ու մոր գերեզմանով, թե ինձ օրեցօր ավելի է սիրում:

Մի օր Վարվառեի ընկերուհիներից մեկը կատակով նրան մի բան է ասում Ակիմ Աբրոսիմիչի մասին: Վարվառեն ծիծաղում է, բայց սիրտը սկսում է ցավել: Մյուս օրը մի ուրիշից էլի մի բան է լսում: Վարվառեն, ամոթից, սկսում է պաշտպանել յուր կեղտոտ ամուսնուն ուրիշների մոտ: Հետո նա չի ուզում յուր ծանոթների աչքում երևալ, կարծում է, որ ամենքը ծաղրում են նրան իրանց մտքում: Մյուս կողմից էլ նկատում է, որ Մինաս Կիրիլլիչը օրեցօր պաղում է դեպի փեսան, տեսնվելիսառաջվա պես սիրով չի ընդունում նրան: Բանը բոլորովին պարզվում է: Միզանդրոնցովի փողերը գնում են ջրի պես: Վարվառեն յուր ցավը հայտնում է հորը: Հայրն այնպես է ցույց տալիս, թե չի հավատում, բայց ո՜ւր... ամբողջ քաղաքին է հայտնի լինում Միզանդրոնցովի արարքը: Իսկ Միղանղրոնցովր շարունակում է Վարվառեի մոտ երդվել, որ սիրում է, պաշտում է և այլն...

Ա՛խ Ստեփան Գրիգորիչ, — գոչեց Նատալիա Պետրովնան, գլուխը դառնությամբ շարժելով, — քանի-քանի մարդիկ կան հենց մեր Թիֆլիսումն է, որ տանը համբուրում են իրանց կանանց ձեռը, իսկ դրսում անառակների ոտը:

Վարվառեն մի օր կանգնում է և յուր մարդու երեսին ասում. «Ակիմ, կամ արարմունքդ թող, կամ ինձ»: Մարդը մեղա է գալիս, բայց շարունակում է յուր անառակությունները: Վարվառեն էլի խնդրում է, չի լինում: Մի անգամ նա կառքով գնալիս է լինում յուր ազգականներից մեկի մոտ, հանկարծ տեսնում է, որ Ակիմը մեկ ռուս դերասանուհու հետ կառքով անցնում է...

Կնիկը համբերող է, Ստեփան Գրիգորիչ, — գոչեց այրին, ձայնը բարձրացնելով, — բայց էլի մարդ է, աստված չէ: Վարվառեն կառքը քշել է տալիս ուղիղ յուր հոր տունր: «Կամ սպանիր ինձ, կամ թող, որ քեզ հետ ապրեմ», ասում է: «Վարվառե, խելքի եկ»: Չի լինում, ո՛չ հոր աղաչանքը, ո՛չ մարդու նոր մեղա գալըչեն օգնում:

Մի ամիս անցած, Միզանդրոնցովր Մոսկվայից անհետանում է: Բոլոր ծանոթներր սկսում են խոսել, որ նա «մի դերասանուհու հետ փախել է Օդեսա»: Մի փոքր ժամանակից հետո, Վարվառեն նամակ է ստանում նրանից հազար ու մի սատանայություններով լի: Նա գրում է, թե մեղավորը Վարվառեն է, որ խայտառակեց նրա անունը, թե այլևս նա չի կարող Մոսկվայում երևալ, թե Վարվառեն, եթե ուզում է, թող ինքը գնա նրա մոտ և այլն, և այլն: Քաղաքում երկար բամբասում են. հարցնում են Մինաս Կիրիլլիչին, նա հարցնողներից գլուխ է փախցնում: Վարվառեն գիշեր ու ցերեկ տնից չի դուրս գալիս, օրից-օր բաները վատանում են:

Հիմա գանք Մինաս Կիրիլլիչի խղճմտանքին, — շարունակեց Նատալիա Պետրովնան, մի անգամ ևս հառաչելով: — Բայց ինչ պատահեց ձեզ, Ստեփան Գրիգորիչ, դուք ինձ չե՞ք լսում:

Արդարև, ն այլևս չէր լսում այրիի խոսքերը: Գունաթափ, դողդոջուն շրթունքներով, ատամները սեղմած, նա յուր հայացքը հառել էր սենյակի դեպի մութ անկյունը:

Ես... ո՛չինչ... լսում եմ... — արտասանեց նա սթափվելով:

Ո՛չ, դուք ականջ չեք դնում, ներողություն, ես ձեր գլուխը ցավացրի:

Ծխախոտի ծուխը գլուխս պտտեցրեց, ի՞նչ էիք ասում, շարունակեցե'ք, խնդրեմ: Բայց ոչ, ուշ է, Նատալիա Պետրովնա, ներեցե ք: Բարի գիշեր...

Թողնելով այրիին զարմացած և խոսքը կիսատ, Ռոստամյանն արագությամբ դուրս վազեց: Նա անհապաղ անցավ յուր ննջարանն և, դռները չփակած, հագուստը հագին, երեսնիվայր պառկեց անկողնի վրա:

Այսպես ուրեմն, Վարվառեն օրիորդ չէ: Նրա բախտն արդեն խորտակված է ճակատագրի անողոք հարվածով: Ահա ինչն է պատճառը նրա անբաժան տխրության, այն մռայլ ստվերի, որ սքողել է նրա մատաղ դեմքը: Այդանհաջող կյանքի դառն արտահայտությունն է, այդվշտալի վիճակի սև դրոշմն է: Արդյոք կարելիէ այստեղ մեղադրել ճակատագիրը կամ նախախնամությունը, արդյոք, անիմաստ բառեր չե՞ն սրանք: Վարվառեն զոհ է դարձյալ եսամոլ հոր քմահաճության, ուրիշ ոչինչ: Անսիրտ ծնողն յուր հայրական սերն աղջկան վաճառել է նրա բախտի արժեքով: Նա ի չարն է գործ դրել որդիական սերը, հարգանքն և անձնուրացությունը: Դուստրն յուր անմեղ սիրտը զոհել է բռնակալ հոր ինքնասիրությանը, և սա ընդունել է մի այդպիսի ծանր զոհաբերություն: Մի ծերունու քիմքը գոհացնելու համար, ջարդ ու փշուր է եղել մի ծաղիկ կյանք: Համեստությունն ու գեղեցկությունը հանձնվել են ժամանակակից անարգանքի իշխանության: Աղավնին րնկել է ագռավի գիրկը, որ նեխված լեշով է հագեցնում յուր անխտրական կոկորդը: Առաքինությունն ապականվել է գարշելի մեղսագործությամբ:

«Եվ ո՞վ է մեղավորը»:

Միակ զավակի սիրող հայրը:

«Անարգվածն ումի՞ց պիտի պահանջի յուր վրեժը»:

Հորից և միմիայն յուր հարազատ ծնողից:

Բայց նա դեռ սիրում է այդ բռնակալին, դեռ կարողանում է ներել նրա այդ ծանր հանցանքը: Առաքինությո՞ւն է այդ արդյոք, թե՞ կնոջ դարավոր ստրկության արգասիք: — Ստրկություն, որ կրավորական արարածի մեջ ոչնչացրել է ամեն մի ինքնակամություն:

Զարհուրելի է մարդկային հակասությունը: — Այդ բռնակալը դեռ համարձակվում է ուրիշներին դատապարտել, դեռ հավակնություն ունի առաքինի և բարոյական մարդ ձևանալ: Նա դեռ բողոքում է մարդկության դեմ, մրոտում է մի ամբողջ ժողովրդի անունը, թե սա խլում է նրա հանգստությունը, թունավորում է նրա գոյությունը: Կե՛ղծ ազատամտություն: Սու՛տ են նրա հայրական ղգացմունքները, ծնողի սերը մի մաքուր դիմակ է այլանդակ բարբարոսությունը սքողելու համար:

Իսկ այժմ... այժմ ինչ է ուզում նա յուր հայրական կամքով անբախտացրած արարածից: Մի՞թե մի ձեռով տված վերքը կամենում է մյուս ձեռով բուժել: Եվ ի՞նչ դեղերով: — Աշխարհի ունայն շուքը օտար երկրներում նրան ցույց տալո՞վ: Մի՞թե նա այնքան միամիտ է, որ կարծում է, թե մի երիտասարդ կնոջ ամայի սիրտը կարոդ է լիանալ կյանքի լոկ արտաքին շքեղությունները տեսնելով: Ո՛չ, ո՛չ, հազար անգամ ոչ: Կենդանի մատաղ սիրտը մի երաժշտական գործիք չէ, որ հնչի այն եղանակն, ինչ որ կամենում է մի ուրիշի կամքը, լինի ույդ ուրիշը հարազատ հայր և տասն անգամ ավելի սիրող հայր: Այդ հակառակ է բնությանը:

Ծերունին բռնակալ է:

Բռնակալ է, բայց ի՞նձ ինչ... գոչեց հանկարծ Ռոստամյանը, ծանրացած գլուխը բարձի վրայից բարձրացնելով և աջ ձեռը ճակատին դնելով:

Եվ ճշմարիտ, նա ո՞վ է, ի՞նչ իրավունքով է դատապարտում այդ ծերունուն, և ո՞ւմ պատճառով: Մի հասարակ ծանոթի: Մի հասարակ կնոջ պատճառով, որի հետ ընդամենը երկու ամիս չկա, որ ծանոթացել է: «Մի դրացի կի՞ն, մի հասարակ ծանո՞թ»: Այսպե՞ս է, արդյոք ճի՞շտ է, որ Վարվառեն նրա համար սրանից ավելի մեծ և խորհրդավոր նշանակություն չունի: Իսկ այն երկար խոսակցություննե՞րը, ախորժելի վիճաբանությունները, իսկ նրա իմաստալի հայացքնե՞րը, ժպիտնե՞րը, հառաչանքնե՞րը: Իսկ այն երեկոյան խոսակցության նյո՞ւթը, նրա գաղտնի ոգևորությո՞ւնը մի վիպական չարաբախտ հերոսի մասին, որի դրությունն այնքան կարող էր մոտիկ լինել Ռոստամյանի դրությանը: Սպասեցե»ք: Ոչ, ոչ, այստեղ թաքնված է ավելի խորին գաղափար, քան թե կարող է գտնել լոկ սառն դատողությունը: Սակայն այլևս ուշ և ավելորդ է այս մասին մտածել:

Եվ ոչ միայն ուշ է, այլևս անկարելի, — շարունակեց Ռոստամյանը վճռական եղանակով, մի քանի րոպե ևս լուռ մտածելուց հետո: — Ինձ մնում է մոռացության տալ նրա կերպարանքն և շարունակել իմ տխուր մենավորությունը: Եթե կա մի կայծ, պիտի շուտով հանգցնել այդ կայծը: Իմ և նրա մեջ բացվեց մի խոր անդունդհասարակական նախապաշարմունքն և քրիստոնեական կրոնի խստությունը: Անցնե՞լ, արդյոք, այս վիհը: — Ո չ, «նա» չի կարող, իսկ ես չեմ համաձայնվիլ:

Նա հագուստը հագին դարձյալ պառկեց: Սակայն ուղեղի րոպեական խսւբուսիկ սառնությունը չազդեց բորբոքված սրտի վրա: Նրա գլխում պտտում էր այրիի պատմությունը, աչքերի առջևՎարվառեի տխուր կերպարանքը: Իսկ քունը, հոգեկան տանջանքների այս ժամանակավոր դարմանը, խույս էր տալիս նրանից:

Երկար միջոց նա հայացքն ուղղած էր սենյակի առաստաղին, մինչև որ մի տեսակ նիրհ տիրեց նրան: — Այդքնի և արթնության միջին սահմանն էր, ուր պտտում էր նրա հոգին: Նա մերթ ընդ մերթ բաց էր անում աչքերն և տեսնում էր առաստաղի վրա կանթեղի աղոտ լուսու կոլորաձև ցոլացումը, իսկ երբ փակում էր աչքերըտեսնում էր այլ բաներ, Ահա Վարվառեն, նա կանգնած է մի ճահճի եզրում համեստ, մաքուր, անմեղ: Ճահիճը լիքն է կռնչող գորտերով: Վարվառեն փակում էր ականջները, որ նրանց անախորժ ձայնը չլսի: Գորտերը դուրս են գալիս ճահճի միջից, փաթաթվում են նրա ոտներին, մաքուր հագուստի փեշերին: Ռոստամյանը նայում է հեռվից զարհուրանքով: Նա գիտե, որ երազ է, ուզում է զարթնել... և զարթնում է: Ո՞րտեղ է նա: — Յուր սենյակում, յուր անկողնակալի վրա պառկած: Իսկ այն կոլորակ դեղնագույն շրջանը կանթեղի լուսո ցոլացումն է :

Նա դարձյալ աչքերը փակում է, և դարձյալ նա կանգնած է ճահճի մոտ: Նա տեսնում է Վարվառեին, գլխիկոր մոտենում է նրան, գրկում է, որ ճահճից հեռացնի: Այս անգամ նա յուր հետևից լսում է Մինաս Կիրիլլիչի ձայնը: Նա կրկին սթափվում է երազից, աչքերը բաց է անում...

Ցերեկվա լույսն արդեն թափանցել էր ներս:

Սամովարը բերել եմ, — Լսեց նա մի ծանոթ ձայն, — թողեք, ձեր կոշիկները հանեմ, որ սրբեմ:

Դա Պետրեն էր, որ թեքվում էր Ռոստամյանի կոշիկները հանելու: Ռոստամյանը նայեց նրա վրա և նոր միայն նկատեց, որ հագուստով էր քնել: Նրան թվաց, որ Պետրեն ծիծաղում է յուր մտքում իրան: Եվ, արդարև, Ռոստամյանը չէր սխալվում...

V

Բավական է ինչքան քաղաքից քաղաք, երկրից երկիր թափառեցինք, սիրելի Վարիա, բավական է: Պետք է, որ մոռանաս անցած գնացած բաները: Դու գիտես, որ աշխարհիս երեսին, բացի քեզանից, ուրիշ մխիթարություն չունիմ: Տեսնո՞ւմ ես իմ գլխի մազերը, ես, փառք աստուծո, այնքան էլ ծեր չեմ, բայց ահա՛, նայի՛ր և տես, թե վերջին երկու տարվա մեջ ինչպես ճերմակել են: Հիսունուհինգ տարիս պիտի լրանա հունիսի քսանումեկին, բայց տեսնողը կարծում է, որ յոթանասունուհինգից ավելի եմ: Ի՞նչ է պատճառը: — Ցավերս, և բոլոր ցավերիս մեջդու, քո հոգսը: Սկսած տասնութ տարեկանից, մինչև երեսունուհինգ տարեկան հասակս աղքատություն եմ քաշել, բայց ոչինչ, ես էլի ժամանակից առաջ չեմ ծերացել: Ես ապրել եմ ինքնագլուխ, կրթվել եմ ինքնագլուխ, փող եմ աշխատել իմ արյուն ու քրտինքով, էլի աղքատացել եմ, էլի հարստացել եմ, անուն եմ ձեռք բերել, է՛հ ինչ ասեմ, հազար տեսակ նեղություններ եմ քաշել, բայց այսքան չեմ տանջվել: Հինգ երեխա, հինգ միմյանցից գեղեցիկ երեխաներ և քսանույոթ տարեկան երիտասարդ կնիկ եմ թաղել և, ճշմարիտ է, տանջվել եմ, բայց այսքա՜ն ո՛չ, ու՞մ պատճառով եմ այժմ այս օրին հասել: — Քո պատճառով: Դու անբախտ ես, ես էլ եմ անբախտ: Այժմ, Վարիա, ինքդ քեզ չես խնայում, ինչ անեմ, մի՛ խնայիր, բայց գոնե ինձ խղճացիր: Ա՜խ, Վարիա, Վարիա, դու սիրտ չունիս, թե չէ կթողնեի՞ր, որ ես այսքան աղաչեմ քեզ:

Արտասանելով վերջին խոսքերը, Մինաս Կիրիլլիչը սկսեց հուզված անցուդարձ անել սենյակի մեջ: Հետո նա դարձյալ կանգնեց Վարվառեի առջև և, մեջքից փոքր ինչ թեքվելով, շարունակեց ավելի ցածր ձայնով.

Միթե ես չե՞մ իմանում, որ մեղավորը նա է, որ նա կեղտոտ է, անպիտան է, փչացած է: Բայց, ի՞նչ պիտի արած, լավ է, վատ է, քոնն է, դո՛ւ պետք է թաքցնես քո ցավերը: Թողություն է խնդրում, աղաչում է, երդվում է, որ այսուհետև գլուխը քո կոշիկներից վեր չի բարձրացնիլ: Վարիա, հոգիս, մարդասպանի հանցանքը ներում են, մի՞թե Միզանդրոնցովը մարդասպանից էլ ստոր է, դու չե՞ս հավատում, ահա կարդա և կհավատաս:

Մինաս Կիրելլիչր բաց արավ սյուրտուկի վերին կոճակը, ծոցից հանեց մեկ պատռած ծրար, դուրս բերեց մի նամակ և գրեց Վարվառեի առջև:

Կարդա՛, կարդա՛, սիրելի Վարիա: Այս առաջին նամակը չէ, ոչ էլ վերջինը կլինի: Այժմ ինքը Մոսկվայումն է:

Վարվառեն չկարդաց նամակը, չվերցրեց սեղանի վրայից և անգամ չնայեց նրա վրա: Աջ ձեռի արմունկը հենած սեղանի ծայրին, ծնոտը դրած ափի մեջ, նա մտիկ էր անում լուսամուտից դեպի գավիթ: Մինաս Կիրիլլիչն ակնածությամբ նայում էր նրա թախծալի կիսադեմքին, սպասելով, թե նա ե՛րբ ուշադրություն կդարձնի նամակի վրա: Սակայն Վարվառեն անշարժ էր և լուռ:

Ես չար լեզուների բամբասանքից եմ վախենում, — շարունակեց Սինաս Կիրիլլիչը, դարձյալ ցածրացնելով ձայնը: — Կարծում էի, որ Թիֆլիսում մեզ խաղաղ կթողնեն: Բայց ի՛նչ... այստեղ էլ լսել են, այստեղ էլ խոսում են: Երեկ իմ ծանոթներից մեկին հանդիպեցի, մարդը հարցնում է, թե ի՛նչ եմ անում քեզ հետ այստեղ, ես չկարողացա մի բան պատասխանել: Բայց երեում էր, որ նա առանց իմ ասելու էլ, լսել է ամեն բան: Հավատացիր, սիրելի Վարիա, ես քեզանից տասնապատիկ ավելի եմ տանջվում : Ինչո՞ւ: — Որովհետև... է՛հ, թողնենք: Աստուծո կամքն էր, անցյալը վերադարձնել չի կարելի: Հիմա մնում է, որ վերջապես, թշնամիների, բարեկամների, ազգականների և ծանոթների բերանը կապես, պետք է հաշտվես, Վարիա, պետք է հաշտվես և ա յսուհետև նրա կապը քո ձեռքում պահես...

Կապը ձեռքումս պահե՛մ, — պատասխանեց Վարվառեն, դառնությամբ ժպտալով:

Следующая страница