Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արամբին

Այլևս նա չկարողացավ հեռու գնալ, լռեց, շփոթվեց և միանգամայն րնկճվեց, նայելով Վարվառեի, ըստ երևույթին, սառն և անվրդով դեմքին:

Երկուսն ևս լուռ նայում էին հեռվից անցուդարձ անող հանդիսականների վրա: Մինաս Կիրիլլիչր դուրս եկավ ընթերցարանից և, տեսնելով աղջկան, մոտեցավ նրանց: Դահլիճում դեռ պարում էին, բայց հանդիսականների թիվը հետզհետե պակասում էր: Աակայն դեռ միայն տասներկու ժամն էր. ծերունին տուն գնալու ցանկություն հայտնեց: Վարվառեն իսկույն վեր կացավ տեղից:

Իսկ դուք մնո՞ւմ եք, — հարցրեց Մինաս Կիրիլլիչը: Ռոստամյանին:

Այո , — պատասխանեց վերջինը:

Վարվառեի գնալուց հետո, Ռոստամյանին թվաց, թե բոլոր հանդիսականները գնացին, դահլիճը դատարկվեց: Նա խորին հաճությամբ կուղեկցեր Վարվառեին, Բայց Մինաս Կիրիլլիչը հարցը` «իսկ դուք մնո՞ւմ եք», նրան շփոթեցրեց: Ռոստամյանը կարծում էր, որ ծերունուն հաճելի չի լինիլ, եթե նա ուղեկցի նրանց: Նա մտավ սեղանատուն, որ տակավին լիքն էր ընթրողների բազմությամբ, նստեց միայնակ մի սեղանի մոտ և ընթրիք պահանջեց, չնայելով, որ ուտելու ախորժակ չէր զգում:

Տուն վերագառնալիս երիտասարղր փողոցից նկատեց, որ Վարվառեի սենյակի պատուհանից ճրագի լույս էր երևում: Նա զգաց, որ տիկինը դեռևս արթուն է:

Արդարև Վարվառեն արթուն էր: Մի թեթև ընթրիքից հետո, նա անմիջապես անցավ յուր սենյակր:

Թույլ լույսով սեղանի վրա վառվում էր մանիշակագույն լուսամփոփով ծածկված կանթեղը: Նա լուսամփոփը վերցրեց, կանթեղի լույսն ավելացրեց և սկսեց հագուստը փոխել: Քանի մի րոպե անցած, նա տնային թեթև զգեստով նստած էր անկողնակալի ծայրին, կանթեղի առջև: Նրա քունը չէր տանում և ոչ էլ կարդալու ցանկություն ուներ: Կամենում էր առանձնանալ յուր սենյակում, և ահա միայնակ էր: Դռները փակ էին, իսկ պատուհաններր բաց:

Մինաս Կիրիլլիչը նույնպես առանձնացել էր յուր սենյակում: Վարվառեն դրսից ո՛չ մի ձայն, ո՛չ մի շունչ չէր լսում: Նրա սենյակի լռությանն ընդհատվում էր միայն սեղանի ծայրում գրած փոքրիկ ոսկե ժամացույցի չխկչխկոցով: Նա նայեց ժամացույցինուղիղ մեկ ժամն էր: Սկսեց շրջել հետ ու առաջ: Մերթ ընդ մերթ կանգ էր առնում սենյակի մեջտեղում, երբեմն հանկարծակի ցնցումներ էր գործում, և այդ վայրկյաններին նրա մերկ պարանոցի և կիսամերկ թիկունքի վրա հանգչող արձակ, ոսկեփայլ մազերը սփռվում էին դեպի կուրծքը: Նրա այտերի վրա վառվում էր մի անսովոր կարմրություն, շրթունքները հազիվ նշմարելի կերպով դողում էին, աչքերի մեջ փայլում էր ներքին հուրը: Արդարև, այդ կատարյալ հուր էր, որ բորբոքում էր նրա արյունը, որ սաստկացնում էր նրա շնչառությունը, որ հաճախեցնում էր երակների զարկը և ուժգին բաբախել էր տալիս նրա կուրծքը:

Միամի՛տ ինքնախաբեություն: Դեռ մի քանի օր առաջ նա կարծում էր, թե այդ մի անցողական զգացմունք է: Իսկ ա՞յժմ... Այժմ այլևս ուշ էր թվում նրան, այլևս նրա ուժերը տկար էին զսպելու այն, ինչ որ այնպես օրըստօրե զարգանում էր նրա մեջ զարմանալի արագությամբ:

Շո՞ւտ, միթե նա նո՞ր է ճանաչում Ստեփաննոսին, միթե նրա երևակայությունը վաղուց չէ՞ր ստեղծել վերջինին: Միթե Վարվառեն չէ՞ր, որ տարիների ընթացքում հոգով որոնում էր մի այդպիսի հեզ պատկեր, առողջ հոգի և աշխարհի զեխություններից և անառակություններից զերծ, անապական սիրտ: «Ահա նա», անգիտակցաբար ասաց Վարվառեն ինքն իրան այն օրը, երբ «նա» բնակարանր ցույց էր տալիս: Եվ, արդարև, դա «նա» էր: Բայց ո՞ւր էր նա մինչև այժմ, ինչո՞ւ ճակատագիրն երևան հանեց նրան այն ժամանակ, երբ արդեն ուշ է, երբ Վարվառեն արդեն կապված-կաշկանդված է ոտքով ու ձեռքով: Արդյոք նախախնամությունը կամենում է նրան փորձե՞լ: Ինչո՞ւ, միթե նրա դժբախտության չափը դեռ չի՞ լրացել: Միթե բավական չէ՞ և՛ ծերունի հոր տվայտանքը Վարվառեի պատճառով, որ նրա միակ մխիթարությունն է:

Հա՛յր, զգո՞ւմ ես, արդյոք, թե ի՞նչ հանցավոր մի զգացմունք է տանջում քո աղջկան այս րոպե, — դառնագին շշնջում էր բորբոքված երիտասարդ կինը:

Այո, հենց նույն րոպեին, երբ միամիտ ծերունին յուր սենյակում գուցե երազում է, որ դուստրը կրկին պիտի հաշտվի յուր նախկին դրության հետ:

Ի՛նչ... ես հաշտվեմ Միզանդրոնցովի հետ, — դարձյալ շշնջաց Վարվառեն, — երբեք, երբեք...

Չէ՞ որ Վարվառեն ամեն կերպ աշխատում էր ուղղել նրան, որ անուղղելի է, որ ապականված է մինչև ոսկորների ծուծը: Սակայն ինչո՞վ վերջացավ նրա համբերությունը, ի՞նչ հետևանք ունեցավ նրա ամուսնական մոլի հավատարմությունը: — Ունեցավ ավելի վատթար հետևանք, քան գուցեեթե Վարվառեն հետևեր այն բազմաթիվ կանանց օրինակին, որոնք իրանց մարդկանց նմանօրինակ ամուսնական անարգությունն անարգությամբ են պատժում: Բայց չէ՞ որ նրանք ճարպիկ են, գիտեն իրանց խղճի առջև պայմաններ դնել, իսկ Վարվառե՞ն... Կարո՞ղ էր մտածել անգամ այս տեսակ վրիժառության մասին, քանի որ նրա անապական զգացմունքները բնավ չէին կարող նույնը թելադրել, ինչ որ թելադրում է շատերի խիղճը: Նա ավելի դյուրին և ավելի բարվոք համարեց ազատություն տալ ամուսնուն, թոդնել նրան յուր սեփական կամքին: Այժմ տերը նրա հետ, Վարվառեն այլևս ոչինչ չունի նրա դեմ, թող ապրի, ինչպես կամենում է: Այժմ Միզանղրոնցովը կարող է ազատ համարել իրան մինչև անգամ Վարվաոեի ատելությունից: Արդեն ամեն մի կապ խախտված է «հավիտյան» նրանց մեջ:

Վարվառեն նստեց անկողնակալի վրա, կրկին վեր կացավ և կրկին սկսեց անցուդարձ անել, ձեռներն երբեմն շփելով և երբեմն կրծքին դարսելով:

Նա գիտեր, որ Ռոստամյանն իրան օրիորդ էր համարում, ուստի դիտմամբ էր, որ նա յուր դրությունը պատմեց Նատալիա Պետրովնային, համոզված լինելով, որ վերջինն իսկույն յուր լսածը կպատմի Ռոստամյանին: Այսպիսով, նա մտածում էր նախազգուշացնել մոլորված երիտասարդին, որ սա այլևս դադարի իրան հետամուտ լինելուց:

Այժմ Ռոստամյանին հայտնի է նրա դրությունը. Վարվառեն մինչև անգամ այս երեկո առաջին ակնարկությունն արավ նրան, թե ինքը ամուսնացած է և ամուսնուց բաժանված:

Տեր աստված, տեր աստված, միթե նա չի՞ զզվում ինձանից, իմ այս դրությունից... Բայց... ո՛չ, այս երեկո նրա աչքերի մեջ ավելի ջերմ սեր էի կարդում, քան մինչև այսօր:

Սակայն, սպասի՛ր երևակայություն, ճի՞շտ է, որ Ռոստամյանը սիրում է Վարվառեին, մի գուցե նրա սիրտը խաբում է, կամ մի գուցե Ռոստամյանը միայն խղճում է նրան: «Խղճա՛լ, ի՞նձ, ինչո՞ւ, — գոչեց Վարվառեն բավական բարձրաձայն: — Ո՛չ, ամենևին, ես խղճալի չեմ. չե՜մ ուզում ես նրա կարեկցությունը, և ոչ ոքի կարեկցությունն, և ոչ քոնը, պապա՛», — ավելացրեց նա...

Այս ծանր խորհրդածությունների ներքո նա երկար ժամանակ չէր կարողանում հանգստանալ: Գիշերն անցնում էր. արդեն հինգերորդ ժամն էր: Վերջապես, նա հոգնած նյադերով, խառն մտքերով պառկեց: Բայց ի՛նչ... վերմակը, կարծես, այրում էր նրա մարմինը, նա քնել չէր կարողանում: Եվ ի՛նչպես քունը մոտենար մի կնոջ, որի բախտն այնքան մոտիկ էր իրան և այնքան հեռու...

VII

Առավոտյան մոտ տասն և մեկ ժամին Կատոն եկավ յուր մոր մոտ: Նրա հետևից, կռնատակին մի թղթե կապոց դրած, ներս մտավ ամուսինը, մասնավոր կապալառու Լազար Մակարիչ Բեզիրգանովը:

Այս մարդու տգեղ դեմքն և ավելի տգեղ բերանը, առողջ կլորիկ մարմինն և կարմիր թշերն արտահայտում էին խորին գոհունակություն կյանքից: Կարելի էր հավաստի ասել, թե այդ գոհունակության գլխավոր պատճառն այն էր, որ նրա տգեղությունը բախտ ուներ ուղեկցել մի բավական գեղեցիկ կողակցի, այսինքն փոքրահասակ Կատոյին:

Իրավ, Կատոն Լազար Մակարիչի կյանքի բարձրագույն զվարճությունն էր: Երևալ նրա հետ կից առ կից թե՛ փողոցներում, թե՛ մագազիններում և թե հասարակական ու մասնավոր հանդեսներումահա. բացի փողից, ինչումն էր կայանում Մակարիչի գոյության քաղցրությունը: Նա պարծենում էր յուր կնոջով, նրա գեղեցկությամբ, թեև այդ գեղեցկությունը շատերի համակրությունը չէր գրավում, պարծենում էր և՛ նրա ծանոթներով, որոնց թիվը բազում էր: Շատ անգամ, երբ որևէ հասարակության մեջ խոսվում էր այս կամ այն փոքր ի շատե հայտնի անձնավորության մասին, Լ՛ազար Մակարիչն ակնհայտ պարծանքով ասում էր.

Կինս նրա հետ ծանոթ է:

Կամ.

Երեկ կինս նրան հրավիրել էր ճաշի:

Լինելով աննշան և մութ անցյալի տեր, իսկ ներկայումս, ասենք թե, բավական հարուստ, սակայն մի հասարակ վաճառական, Լազար Մակարիչը, հարկավ, պիտի գնահատեր Կատոյին, որի մայրն իշխանական ցեղից էր, որի հայրը պաշտոնյա էր և որն երգում էր, նվագում էր և հասարակական հանդեսներում պարում էր ընտիր «կավալերների» հետ»:

Այս բոլորն երկնից պարգևած մի անփոխարինելի բախտավորություն էր նախկին հավլաբարցու համար, որ մի ժամանակ մարդկանց մեջ որոշվում էր լոկ «քաչալ Լազարե» մականունով: Հենց վերջին ժամանակներում ևս շատերն այս մականունով էին կոչում նրան, բայց հեռվից-հեռու, ոչ երես առ երես: Հակառակ դեպքում, հանդգնողը կպատժվեր Կատոյի զորավոր լեզվից: Անախորժ մականունը Մակարիչի ճակատին հիշելու արտոնությունը տակավին պահում էր ինքը Կատոն: Եվ պիտի ասել, որ հենց միայն այս արտոնությունը բավական էր, որպեսզի Կատոն ստիպեր Մակարիչին՝ մոռանալ յուր բնական «զզվելի ժլատությունը», ինչպես ասում էր Կատոն, մոռանալմիմիայն կնոջ քմահաճություններին հագուրդ տալու համար: Արդարև, Լազար Մակարիչն յուր հարստությունը չէր խնայում Կատոյի զարդ ու պչրանքի համար: Եվ նույնիսկ այրի Նատալիան այս պատճառով բավական հարգում էր յուր փեսային, թեև մտքում նրան շատ էլ արժանավոր ամուսին չէր համարում, քանի որ, նրա կարծիքով, Մակարիչը բոլորովին «անկիրթ» էր, Կատոյի պես «կրթված» կնոջ համեմատությամբ:

Ինչ վերաբերվում է այն բանին, թե Թիֆլիսում աղքատ ու այրի զոքանչները հաճախ ապրում են իրանց հարուստ փեսաների հաշվով, այս կողմից Լազար Մակարիչն ապահով էր: Նախ, Նատալիա Պետրովնան չքավոր չէր. նա, գիտենք արդեն, յուր ամուսնուց ժառանգած ուներ սեփական տուն և ինքն ու որդին ապրում էին այդ տան եկամուտով: Երկրորդ, նա հպարտ էր յուր փեսայի վերաբերմամբ: Բավական էր, նրա կարծիքով, որ Կատոյին պսակել էր առանց որևէ օժիտի, այդ մի դժվար բան էր Թիֆլիսի նման քաղաքում, ուր փեսացուներր ձեռք են բերվում փողով, բառի բուն նշանակությամբ: Ուստի շատ անգամ, փողի կարոտություն ունեցած ժամանակ, այրին բարվոք էր համարում «ձեռապարտ» վերցնել Ռոստամյանից, որ միշտ տալիս էր ուրախությամբ, քան թե Լազար Մակարիչից, որ մթնչև ձեռը դեպի գրպանը տանելը, հոնքերը կիտած, մի րոպե մտածում էր:

Բարով եք եկել, Լազար Մակարիչ, — այս խոսքերով դիմավորեց այրին յուր փեսային պատշգամբի ծայրում:

Եկա, վերջապես, հը՛մ, տխրո՞ւմ էիք առանց ինձ, Նատալիա Պետրովնա, — գոչեց Լազար Մակարիչը, թեքվելով, որ համբուրե զոքանչի փափուկ աջը:

Ո՞նց չէ: Ե՞րբ եք եկել:

Մեկէլ օրը:

Լա՛վ փեսա եք, — հանդիմանեց այրին, — մեկէլ օրն եկել եք, այսօ՞ր եք միտք բերել ինձ:

Մեկ էլ օրր դադրած էի, չկարողացա գալ. երեկ էլ Կատոն կանգնեց, թե գնանք կոնցերտ: Խոմ գիտեք, Նատալիա Պետրովնա, որ ես Կատոյիս խոսքից չէի կարող դուրս գալ: Երեկ ցերեկով էլ խիստ շատ գործեր ունեի: Ուղի՞ղ եմ ասում, Կատո:

Ճշմարիտ է: Բայց, տե՛ս, մամա, քեզ համար ինչ նոր-նոր համբավներ ենք բերել երեկվա կոնցերտից: Դեռ սպասիր, կպատմեմ: Լազրո, կապոցը բաց արա ու գնած կտորը ցույց տուր մամային, տեսնենք, հավանո՞ւմ է:

Լազար Մակարիչր, սպիտակ թաշկինակով լերկ ճակատը սրբելուց հետո, բաց արավ կապոցը, հանդիսավոր կերպով դուրս բերեց մի ասվյա կտոր և տվեց Նատալիային:

Ի՛նչ լավն է, ի՛ֆ, ի՛ֆ, ի՛ֆ, — գոչեց այրին, պարզմեխակագույն ծաղկանկար նուրբ կտորը բռնելով դռան լուսի դեմ:

Լազար Մակարիչ Բեզիրգանովն յուր Կատոյի համար երբեք վատ կտոր չի առնիլ, — ասաց Կատոյի ամուսինը պարծանքով և ձեռր մեկնեց, որ մատի ծայրով շոշափե յուր կողակցի այտը, բայց զոքանչից ամաչեց և հետ քաշվեց:

Ո՞վ պիտի կարի, — հարցրեց այրինխոմ, հիմա զատկամոտ է, շվեյկաները խիստ շատ գործ ունին:

Շատ հո՛գս եմ անում նրանց գործի մասին, — գոչեց Կատոն արհամարհանքով: — Ապրի Լազոն, մեկի տեղերկու, երեք կվճարի, և ո՛վ ասես, մի քանի օրում կպատրաստի:

Մեկ էլ, երկու էլ ու տասն էլ ավելի կտամ, Կատո ջան, — ասաց Լազար Մակարիչը, ներքուստ դժգոհ, արտաքուստ ուրախ ժպտալով: — Փողն ո՛ւմ համար եմ աշխատում, որ քեզ համար էլ խնայեմ: Դու այն ասա, Կատո ջան, որ ես մոռացել եմ Բաթումից քեզ համար լավ-լավ բաներ բերել:

Դու միշտ մոռանում ես, — հեգնորեն նկատեց Կատոն:

Էի՞նչ նորություն եք բերել կոնցերտից, — հարցրեց այրին հետաքրքրությամբ:

Հա, մոռացա. նորություն և ի՜նչ նորություն, մամա, — Գոչեց Կատոն, գլուխր խորհրդավոր կերպով շարժելով: — Նստի՛ր, պատմեմ:

Այրին և Հազար Մակարիչը, որ մինչև այժմ կանգնած էին, տեղավորվեցին բազկաթոռների վրաՄակարիչն յուր կողակցի մոտ, այրին դեմ ու դեմ:

Առաջ-առաջ դու ինձ ասա, մամա, քո այդ կենողիդ, քո այդ գոված կինտոյիդ անունն ինչ է՞:

Ստեփան Գրիգորիչ... խոմ հարյուր անգամ հարցրել ես, Կատո:

Ես քեզ ասել եմ, մամա, որ այդ տեսակ կռոների անուններր մտքումս չեմ պահում: Շատ հարկավո՞ր է: Էէ՛, ի՞նչպես է այդ քո խելոք Ստեփան Գրիգորիչր, լա՞վ է, ուրա խ է:

Ի՞նչպես:

Հը՛մ... — արտասանեց Կատոն, խորհրդավոր հայացքով նայելով մոր երեսին, — բաս քեֆը լավ է է՞լի:

Է՛ ասա, ինչ որ ասելու ես, ի՞նչ ես պատեպատ գցում ինձ, — գոչեց այրին անհամբերությամբ:

Ասեմ, քո այդ գոված կռոն սիրահարվել է:

Ո՞վ, Ստեփան Գրիգորի՞ չն, ո՞ւմ վրա, — գոչեց այրին զարմացած:

Ո՞ւմ վրա... այ, այն մարդուց փախածի, ի՞նչ է նրա անունր, տեր աստված... հա, մադամ Միզանդրոնցովի վրա:

Այրին մի խոշոր հարցական հայացք ձգեց աղջկա երեսին:

Զարմանո՛ւմ ես, մամա, աչքովս եմ տեսել ու ականջովս լսել: Այսուհետև է՛լ չասես, թե Կատոյի լեզուն չար է:

Լսի»ր: Երեկ նրանք հայր ու աղջիկ կոնցերտումն էին: Քո այդ ճգնավորդ էլ այնտեղ էր: Ես ու Լազրոն նստած էինք երկրորդ կարգում, պատի տակ, մարդուց փախածն, յուր հոր հետ, նստած էր առաջին կարգում, դա էլ, քո այդ գովածն էի նստած էր մեզանից մի քանի կարգ հեռու: Դա մտիկ էր անում նրան, նա էլ դրան, երկուսն էլ ոչինչ չէին լսում կոնցերտից, իսկ ես ու Լազրոն ծիծաղում էինք: Ճշմարի՞տ եմ ասում, Լազրո:

Ճշմարիտ է, ճշմարիտ է, — վավերացրեց Լազրոն:

Հետո՞, ի՞նչ անենք մտիկ էին անում, այդտեղ ի՞նչ սիրահարվելու նշան կա, ա՛խ Կատո, Կատո, — ասաց այրին, գլուխը հանդիմանորեն շարժելով:

Մամա, լսի՛ր ու հետո ինձ հանդիմանիր: Սիրահարվելն էլ այնպես կլինի, խոմ այնքան մարդկանց մեջ չէին ընկնելու իրար վզովն ու պաչպչվելու: Հետո... երկար ժամանակ միասին ման էին դալիս, ազջիկր փախչում էր հորից, խոսում էին, տեր աստված, խոսում էին, տաքացած, աչքերը վառված, կարմրած: Սո՞ւտ եմ ասում, Լազրո, չէին խոսում:

Շաա՛տ, — պատասխանեց Լազրոն:

Ես Լազրոյին ասացի. «Լազրո, մի գնա, թաքուն կանգնիր նրանց մոտ ու ականջ դիր»: Դե, հիմա թող Լազրոն ինքն ասի, թե ինչ է լսել...

Էէ՛ թող նրանց, ի սեր աստուծու, Կատո, ի՞նչ մեր գործն է այդ, — ասաց Լազար Մակարիչը կնոջ թախանձանքից ազատվելու համար:

Քեզ բան եմ հարցնում, պատասխանի՛ր, — գոչեց Կատոն բարկացած: — Ի՞նչ լսեցիր:

Ոչի՛նչ, — պատասխանեց Լազար Մակարիչը կատակի ձևով:

Ինչպես թե ոչինչ, գժվե՛լ ես, ի՞նչ է, — բացականչեց Կատոն, ծուռ-ծուռ նայելով ամուսնու երեսին:

Այսինքն, Կատյուշա, ուզում էի ասել, որ մի խելոք բան չեմ լսել, դիփ ծրտի-պրտի բաների վրա էին խոսում:

Քեզ ո՞վ է հարցնում, հիմար էին խոսում, թե խելոք, դու ասա ա՛յն ինչ որ լսել ես:

Ասե՞մ, լավ, ասեմ, սպասի՛րԷ՛էմոռացել եմ, Կատո, աստված վկա, մոռացել եմ:

Աա՛խ, դո՛ւ չէիր, որ այս գիշեր ասում էիր, թե լսեցի, որ մեկն ասաց, «Կյանքս տանջանք է, մյուսն էլ. «Ես ձեռք եմ վերցրել իմ մարդուցգնանք այստեղից, հեռանանք» և այլն, և այլն: Դու չէի՞ր, Լազրո, որ ասում էիր, թե մեկզմեկու ձեռը թաքուն սեղմում էին: Հը՞մ, հիմա ի՞նչ պատահեց քեզ, որ մոռացար:

Միթե ես այդպե՞ս եմ ասել, Կատո, — հարցրեց Լազար Մակարիչը զարմացած:

Ուրեմն , ես սո՞ւտ եմ ասում:

Արևդ վկա, Կատո, չեմ հիշում: է՜հ, միևնույնն է, ասա սիրահարված են, պրծավ գնաց

Դու հիմար ես, Լազրո, շատ հիմար ես, միշտ հարկավոր բաները մոռանում ես: Բայց միևնույնն է, դու մոռացել ես, ես չեմ մոռացել, ես էլ իմ ականջովս լսել եմ ու աչքովս տեսել նրանց ասածն ու արածը: Ինչ օգուտ ունիմ ես, որ մամային խաբեմ: Հա՛, ինչ էի ասո՞ւմ, — շարունակեց Կատոն, կատարյալ ազատություն տալով յուր բորբոքված երևակայությանը: — Հա՛, ես, մամա, քո պատմածը պատմեցի մադամ Սազանդարովին, նա էլ պատմեց յուր եղբոր կնոջը, հետո մեկը՝ մյուսին, ամենքը սկսեցին մտիկ անել նրանց վրա: Ով ասես, ծիծաղում էր քո այդ խելոք կենողիդ վրա, թեկուզ շատերն էլ չէին ճանաչում: Խեղճն այնքան անկիրթ է, որ հասարակության մեջ ման գալու ձևն էլ չի իմանում, շուտ շուտ դիպչում է անցնողներին: Սա ու նա, ծիծաղելով ինձ ասում են. «Ձեր մոր մոտ կենողը, բացի յուր հետ ման եկողից, այստեղ ոչ ոքի չի տեսնում, սիրահարված է»: Դեհ, այժմ, մամա, ինքդ ասա, ի՞նչ պատահեց այդ տղին, որ մինչև հիմա տարենը մի քանի անգամ հանդեսներ չէր գնում, հիմա տանը չի կարողանում նստել: Սիրահարված է, հավատա, աստված վկա, սիրահարված է, թե՛ դա և թե նա, երկուսն էլ: Բայց դա ո՞ւմ վրա է սիրահարվել, ո՞ւմ վրա, տեր աստված, դու հեռու պահես մեզանից... Ֆի դո՛ն...

Եթե իմ ձեռքում իրավունք լիներ, — իսկույն կախ կտայը այդպիսիներին, — ավելացրեց Կատոն:

Ես կախ չէի տալ, մատներով կխեղդեի, — հարեց Հազար Մակարիչը:

Կինը մարդուն թողել է, բավական չէ, օտար քաղաքներ է փախել, բավական չէ, հիմա էլ ուզում է մի ուրիշին ձեռք գցի, որ հետո նրան էլ թողնի ու փախչի: Մամա, ինչ ուզում ես ասա, ես կյանքումս կարող չէի երևակայել, որ կնիկարմատը կարող է այդպես փչանալ:

Եվս առավել տղամարդը, — ավելացրեց հավատարիմ ամուսին Հազար Մակարիչը:

Տղամարդն էլի, ասենք, այնքան մեղադրելի չէ, բայց կնիկարմատը... թյո՛ւ... — գոչեց Կատոն:

Ճշմարիտ է, — ասաց Հազար Մակարիչը:

Անպիտաննե՛ ր:

Անպիտաննե՜ր, — կրկնեց Լազար Մակարիչը:

Ես այսուհետև նրանց ոչ մեկին ձեռք չեմ տալու, մամա, թեկուզ դու ինձանից նեղանաս:

Էս էլ, — միացավ յուր կնոջ վճռին հավատարիմ ամուսինը:

Երեսներն էլ չեմ ուզում տեսնել, — ավելացրեց Կատոն:

Էս էլշեշտե ց «քաչալ Լազրեն», քայլ աո քայլ հետևելով յուր սիրելի կողակցին:

Սպասեցե՛ք, սպասեցե՛ք, — ընդմիջեց, վերջապես, զարմացած, Նատալիա Պետրովնան: — Կատո, ի՛նչ ես վռազում, ո՛վ է իմանում, շատ կարելի է դու անմեղ տեղը կասկածում ես, շատ կարելի է նրանք հենց այնպես, ծանոթներ են: Ինչ կուզելինի, ես էլի չեմ հավատում, որ թե՛ Ստեփան Գրիգորիչն ու թե Վարվառա Մինաևնան մի անխելքություն անեն:

Ինչո՛ւ չես հավատում, դու որտեղից ես նրանց ճանաչում:

Ստեփան Գրիգորիչի՞ն, ե՞ս չեմ ճանաչում, Կատո. չորս տարի է ինձ մոտ բնակվում է: Չէ՛, Կատո, ես նրան լավ եմ ճանաչում, նա շատ խելոք մարդ է, ուսում առած է: Վարվառա Մինաևնան էլ խելոք է, նա էլ ուսում առած է: Երկուսն էլ լավն ու վատը հասկանում են: Նրանք այնպիսի բան չեն անիլ, Կատո, դու սխալվում ես:

Հա հա հա՛, — սրտի խորքից բարձրաձայն ծիծաղեց Լազար Մակարիչր, — ուսում առած են, հա հա հա՜: Ա՜խ, Նատալիա Պետրովնա, դուք չեք իմանում, որ հիմիկվա ժամանակում ինչ որ վատ-վատ բաներ ասեք ուսում առածներն են անում: Այ ձեզ օրինակ, Գուրգենյանր, ճանաչո՞ւմեք, խոմ, լսե՞լ եք. Թիֆլիսում նրա պես կրթված, ուսում առած մարդ չկա: Խնդրեմ, ասեք, ինչո՞ւ աշկարա այն բանն արավ... ինչո՞ւ մարդկանցից չամաչեց: էհ, մամա, էլի ամոթ ու պատկառանք ինձ նման հասարակ, տգետ մարդկանց մեջ է մնացել, թե չէ՝ ուսում առածների երեսում մեռոն չկա: Այրին, հայտնի փաստի մասին լսելով, չհակառակեց: Բայց նա այնքան հարգում էր յուր կենողներին, որ տակավին կամենում էր պաշտպանել նրանց յուր աղջկա և փեսայի հարձակումների դեմ:

Դուք զուր եք Վարվառեին մեղավոր համարում, որ նա յուր մարդուց բաժանվել է, — ասաց նա, բավական ժամանակ լռելուց հետո: — Ես քեղ պատմել եմ պատճառը, Կատո. ի՞նչ աներ խեղճը, քանի որ Միզանդրոնցովյը գազանից էլ վատ էր եղել:

Սո՛ւտ է ասում, — տաքացավ Կատոն, — սո՜ւտ է ասում: Հենց ասենք, թե վատ մարդ էր Միզանդրոնցովն, ի՞նչ անենք, նա խոմ չէր սպանում կնոջը: Շատ կանայք կան, որ իրանց մարդկանց չեն հավանում, ուրեմն, քո ասելով, ամենքն էլ պիտի թքեն ու փախչեն իրանց ծնողների մո՞տ: Հետո՞, վերջն ի՞նչ կլինի

Ճշմարիտ է, Կատյուշա, — դարձյալ մեջ մտավ Լազար Մակարիչը, — շատ ճշմարիտ է, մարդ պետք է աշխատի, որ մարդկանց մեջ չխայտառակվի, հենց որ խայտառակվեց, բանը պրծավ, հոգոցն հանգուցելոց... Ինչո՞ւ պիտի իմ տան, իմ ընտանիքի գաղտնիքներն ուրիշների խոսակցության առարկա դառնան... Հը՞մ, լավ չե՞մ ասում: Եթե ցավ ունիս, գլուխդ քաշ տա՛ր քո ցավն, էլ ի՞նչ ես հռչակում ամբողջ աշխարհում: Լավ չե՞մ ասում, Կատո, հը՞մ:

Օրինակ, մեկն ե՛ս, մամա, — ավելացրեց Կատոն, — շատ ժամանակ հենց ինքս Լազրոյից նեղանում եմ, — հարցրու իրանից, ինքն էլ կասի: — Նեղանում եմ, որ ինձ հետ մարդավարի չի վարվում, կարող եմ ասել, որ շատ ու շատ գազանաբար է վարվում: Խոսք է եկել, ասում եմ, մի՛ նեղանար, Լազրո, — դարձավ նա Լազար Մակարիչին, որ, գլուխն աջ ուսի կողմը ծռած, աչքի տակով կես հեգնաբար և կես հանդիմանորեն մտիկ էր անում կնոջ երեսին:

Ախ, Կատո, Կատո, ի՛նչ ասեմ, — արտասանեց Լազար Մակարիչը, հառաչելով. — դու ու քո աստվածը, ասա՛ պատահե՞լ է, որ ես եղունգիս չափ նեղացրած լինեմ քեզ:

Սո՛ւս, Լազրո, էլ մի՛ խոսիր, մեր ցավը թող մենք իմանանք. — ընդհատեց Կատոն, զլուխը շարժելով, և շարունակեց. — հիմա դո՛ւ ասա, մամա, ես այսպիսի մարդուն պիտի թողնեմ ու վազեմ քո մո՞տ: Լա՜վ, այս որ անեմ, ի՞նչ կասեն, ի՞նչ կխոսեն ամբողջ քաղաքում, չէ՞ որ կխայտառակեմ ինձ էլ, նրան էլ, քեզ էլ, եղբորս էլ, ով գիտե, մեր բոլոր ազգականներին էլ...

Բայց, իհարկե, ո՛չ ես մազու չափ վատ կվարվեմ Կատյուշայիս հետ, ոչ էլ նա ինձ կթողնի ու կփախչի, — լրացրեց Լազար Մակարիչը: — Այնպես չէ՞, Կատյուշա, — դարձավ նա յուր ամուսնուն և դարձյալ կամեցավ յուր հաստլիկ ցուցամատի ծայրը շփել նրա ծնոտին, դարձյալ ամաչեց Նատալիա Պետրովնայից և դարձյալ իսկույն ձեռը հետ քաշեց երկյուղով:

Այս եղանակով խոսակցությունը մի փոքր ևս շարունակվեց: Մարդ ու կին քննեցին, քննադատեցին և, վերջ ի վերջո, համոզեցին Նատալիա Պեարովնային, որ նա զգույշ լինի և թույլ չտա, որ յուր տան մեջ հասարակության աչքին ընկնող մի այնպիսի նշանավոր երևույթ տեղի ունենա, որի մասին այնպես համոզված խոսում էր Կատոն: Քանի դեռ վաղ է, թող Նատալիա Պետրովնան դուրս բերի յուր տնից Ռոստամյանին էլ ու Քիրիշչիևներին էլ:

Այրին, թեև հայտնեց, որ ինքը չի հավատում Կատոյի ասածին, բայց առաջուց իսկ մութ կերպով զգում էր, որ իրավ յուր կենողների մեջ կա ինչ-որ փոխադարձ համակրություն: Այժմ հանգամանքները փոքր առ փոքր սկսեցին պարզվել նրա աչքում, մանավանդ մտաբերելով Ռոստամյանի այլայլվելն այն երեկո, երբ այրին պատմում էր նրան Վարվառեի դրությունը: Սակայն այրին, այդ այլայլման մասին ոչինչ չասաց Կատոյին և չհայտնեց, թե ինքը բոլորովին հավատում է Ռոստամյանի և Վարվառեի սիրային հարաբերությանը:

Կատոն յուր կապոցը տվեց Լազար Մակարիչին: Հավատարիմ ամուսիններր դուրս եկան փողոց:

Լազրո, — դարձավ Կատոն յուր ամուսնուն, — դու ինձ խայտառակում ես:

Ինչո՞ւ, հոգիս:

Միթե ինքդ չե՞ս հավատում, որ նրանք սիրահարված են:

Էէ՛, նրանց հերն էլ...

Չէ, դու շատ անքաղաքավարի ես, — պնդեց Կատոն, — եթե դու մարդ լինեիր, ինձ չպիտի հակառակեիր:

Բայց, Կատյուշա, ախար ես քեզ ուրիշ կերպ ասացի երեկ:

Միևնույնն է, իմ սխալը ղու կարող էիր հետո տանն ինձ ասել և ոչ թե մորս մոտ:

Ներողություն, Կատո, — ասաց Լազար Մակարիչը, վիզը ծռելով ստրկորեն, ինչպես մի ժամանակ սովոր էր ծռել «մուշտարու» առջև, երբ գովում էր յուր փոքրիկ խանութի փտած ապրանքր:

Դու մի՛ համարձակվիր ինձ հակառակել, լսո՞ւմ ես, Լազրո: Ասում եմ այոդու էլ ասա այո, ոչոչ, թե չէ ճանաչո՞ւմ ես ինձ:

Է՛է՛է՛, լավ, քո հորն օղորմի, շատ էլ մի բարկանար, արի, գնանք, բուլվարում մի քիչ ման գանք, եղանակը խիստ լավն է:

Այդ կապոցը ձեռո՞ւմդ պիտի ման գաս հետս, — ասաց Կատոն կեղծ զարմանքով:

Ի՞նչ կլինի:

Ամոթ է, սո՛ւս: Տար տուն, հետո եկ: Բայց ոչ, ոչ, մի՛ գար, ես պիտի գնամ Սոփիոյի մոտ մի քանի նոտաներ վերցնելու:

Ես էլ կգամ հետդ:

Ինչ, ուզում ես ինձ խայտառակ անել, այդ կապոցը տնից տուն հետս մանացնելով: Աստված սիրես, թող բազազխանի հին սովորություններդ: Գնա տուն, ծառաներին մտիկ արա:

Ա՛յ խորամանկ Կատո. դու ինձ խաբում ես, — ասաց Լազար Մակարիչր կատակով:

Կատոն մի կատաղի հայացք ձգեց նրա վրա: — Ափսոս, որ փողոցումն ենք, թե չէես քեզ ցույց կտայի... Անամո՛թ...

Մարդը տրտնջալով գնաց տուն, որ գտնվում էր Սոլոլակի փողոցներից մեկում: Կինը դիմեց դեպի մի այլ կողմ: Փողոցի ծայրում նա հանկարծ հանդիպեց այն նորաձև հագնված, երեսը սափրած, բարակ ընչացքով և համարձակ դեմքով տղային, որից նա չէր բաժանվում նվագահանդեսի երեկո: Նրանք քաղցրությամբ բարևեցին միմյանց...

Եվ ամուսնական առաքինության նախանձախնդիր կնոջ դեմքը մի վայրկյանում փոխվեց: Կատոն դարձավ ուրախ, զվարճախոս, և նրա սևորակ աչքերի մեջ սկսեց փայլել մի կայծ, հրապուրիչոմանց համար, հրիչայլոց համար: Նա երիտասարդի հետ միացավ զբոսնող ամբոխին: Փողոցային ընդհանուր աղմուկի մեջ նա լսում էր ուղեկցի երկիմաստ զվարճախոսությունը, ներքին հաճությամբյուր համար և արտաքին սառը լրջությամբուրիշների համար: Չէ՞ որ նա բացառություն չէ, ո՛չ առաջինն է և ոչ վերջինն առաքինություն կոչված քողի տակ պատսպարված «քաղաքակիրթ» հասարակության մեջ: Ապա ուրեմն, թո՛ղ «քաչալ Լազարեն» առժամանակ կռվի խոհարարի հետ, թե ինչու նա կերակուրների վրա չափից դուրս շատ յուղ է գործածում և սպասավորին հանդիմանի, թե ինչու շաքարը գողանում է: Իսկ հետո յուր ճաղատ գլխով և տգեղ բերանով, փույթ չէ, թող ճաշի սեղանի մոտ մի ժամ ևս ավելորդ սպասե յուր գեղեցիկ կողակցին....

Այնինչ` Նատալիա Պետրովնան, մնալով միայնակ, սկսեց լրջորեն խորհրդածել Ռոստամյանի ու Վարվառեի հարաբերության մասին: Նա, հարկավ, Ռոստամյանի սիրո դեմ չէր լինի եթե միայն Վարվառեն օրիորդ լիներ: Ի՛նչ անենք, մի տղա մի աղջկա կարող է սիրել, իսկ ամուսնացած կնոջոչ, այդ աններելի է, մեղք է, հանցանք է: Բայց շատ կարելի է Ռոստամյանը սիրած է եղել Վարվառեին հենց առաջին օրից, երբ դեռ չէր իմանում, թե նա պսակված է: Իսկ այժմ նրան հայտնի է, որ Վարվառեն մարդ ունի, ուրեմն, հավատալի չէ, որ Ռոստամյանը դարձյալ շարունակի սիրել նրան:

Այստեղ հանկարծ այրիի խելքը սկսեց այլ ուղղությամբ դատել: Լա՛վ, ասենք, թե Ռոսսյամյանի և Վարվառեի սրտերն այժմ իսկապես այնպես կպել են միմյանց, որ բաժանվել դժվար է. ի՞նչ կլինի նրանց վերջը, պետք է տանջվե՞ն հավիտյան, թե կարող են մոռանալ իրար:

Այս կետի վրա այրին երկար մտածեց, մտածեց և վերջը, ձեռով օդի մեջ մի հուսահատական շարժում գործելով, լսելի ձայնով արտասանեց,

Խիստ դժվար օրենքներ են մեր օրենքները:

Ի՞նչ անի խեղճ Վարվառեն, վերցրել են, ուժով պսակել են մի անպիտանի, մի փչացած մարդու հետ ու ասում են, «տանջվի՛ր նրա ձեռքում, ուզում ես, չես ուզումտանջվի՛ր»: Քանի-քանի խեղճ կանայք է ճանաչում Նատալիա Պետրովնան, որ այնպես տանջվում են իրանց մարդկանց ձեռքում, ինչպես Վարվառեն է տանջվել: Բայց արի ու նրանց ցավը հասկացրու ուրիշներին: Հիմա Վարվառեն թողել է մարդուն ու հեռացել, ի՞նչ պիտի անի.. Էլի եթե պառավ լիներ, է՛հ, ոչինչ, սև օրերը մի կերպ կտաներ յուր հոր տանը: Բայց նա քսան ու վեց տարեկան ջահել կնիկ է... պիտի հավիտյան զրկվա՞ծ մնա աշխարհի երջանկությունից:

Խիստ դժվար են մեր օրենքները, — կրկնեց Նատալիա Պետրովնան և, հառաչելով, վեր կացավ տեղից ու գնաց Վարվառեի մոտ:

VIII

Չարչարանքի շաբաթն էր: Քաղաքի ամբողջ բնակչությունը զբաղված էր քրիստոնեական նշանավոր տոների նախապատրաստությամբ:

Մինաս Կիրիլլիչը երկուշաբթի օրից սկսած, ամեն առավոտ թեյ խմելու ժամանակ, հարցնում էր.

Վարվառե, ամենքը պատրաստվում են՝ ուրախ զատիկ վայելելու, մենք տպի՞տի ուրախանանք:

Բայց տոների մերձավորությունը, կարծես, բնավ չէր շարժում Վարվառեի սիրտը: Նա միշտ յուր հոր հարցին տալիս էր միևնույն պատասխանը.

Պապա, ինձ համար ոչինչ պատրաստություն հարկավոր չէ, ինչ կամենում եք, արեք:

Իսկ ես ուզում եմ, որ դու էլ, ամենքի պես, ուրախանաս այդ օրերը:

Դուստրը, պարզ հասկանալով հոր խոսքերի ներքին իմաստը, մի խորին հառաչանք էր արձակում կրծքից ու լռում:

Այնինչ` Մինաս Կիրիլլիչը, ընդհանուր հոսանքից մղվելով, ցանկանում էր զատիկը դիմավորել ուրախ սրտով: Նա ամեն օր դուրս էր դալիս և տեսնում էր, որ ամենքը շարժման մեջ են: Փողոցներում տիրում էր անսովոր կենդանություն, շուկաներում խռնվում էր գնողների և վաճառողների ահագին բազմություն: Եվ ինչպես նա ջերմ սրտով չցանկանար խառնվել ամբոխին, մասնակցել ընդհանուրի ուրախությանը, քրիստոնեական տոնը հանդիպել իբրև քրիստոնյա, այնպես, որպես մի ժամանակ նա հանդիպում էր Մոզդոկում և Մոսկվայում:

Բայց ի՞նչպես տոնել և ո՞ւմ հետ, քանի որ նրա տան միակ կենդանությունը, նրա կյանքի միակ մխիթարությունն անտարբեր է դեպի ընդհանուրի ուրախությունն ու տրտմությունը:

Ամեն կողմից Մինաս Կիրիլլիչը դժբախտ էր զգում իրան այն օրից, երբ Վարվառեն բաժանվել էր ամուսնուց, բայց երբեք այդ դժբախտության լուծն այնքան ծանրացած չէր նրա վրա: Մարդկանց ուրախությունն ավելի դառնացնում էր նրա սիրտը: Բոլոր քրիստոնյաների մեջ նա զգում էր, որ միայն ինքն և Վարվառեն կազմում են բացառիկ ու անջատված մի մարմին և ոչինչ կապ չունին հասարակական ամբողջության հետ:

Следующая страница