Մետատեքստային ինֆորմացիա

Մետատեքստային (մատենագրական) ինֆորմացիան թույլ է տալիս բարելավել ԱՐԵՎԱԿ-ի որոնման հնարավորությունները` գործածողին հնարավորություն տալով կառուցել ենթակորպուսներ, որոնոել և տեսակավորել: Մետաինֆորմացիան կարող է օգտագործվել ԱՐԵՎԱԿ-ում առկա այլ որոնման կամ տեսակավորման չափանիշների համար:

Ներկայումս հետևյալ մետատեքստային ինֆորմացիոն չափանիշները կարող են նշվել ԱՐԵՎԱԿ-ի հարցումներում` հեղինակի անունը, տեքստի վերնագիրը, ստեղծման տարեթիվը և ժանրը (ժանրերը):

Նշենք, որ ԱՐԵՎԱԿ-ի որոշ նյութեր ներկայացված են միայն այնպիսի հիմնական մետաինֆորմացիայով, ինչպիսիք են վերնագիրը և հեղինակի անունը: Ներկայումս ԱՐԵՎԱԿ-ի շատ տեքստեր չեն պարունակում ստեղծման տարեթիվը, այդ իսկ պատճառով համատեքստում ստեղծագործության վերնագրին և հեղիանակի անվանը ոչ միշտ է հետևում նրա ստեղծման տարեթիվը:

Հեղինակին առնչվող մետաինֆորմացիան ընդգրկում է`
  • հեղինակի անունը,
  • հեղինակի ծննդյան տարեթիվը,
  • հեղինակի մահվան տարեթիվը:

Գրավոր խոսքին (բացառությամբ մամուլի) առնչվող մետաինֆորմացիան պարունակում է`
  • գրքի/տեքստի անվանումը,
  • ժանրը,
  • ստեղծման տարեթիվը,
  • հրատարակման տարեթիվը,
  • բառանիշների քանակը:

Մամուլին առնչվող մետաինֆորմացիան ընդգրկում է՝
  • պարբերականի անվանումը,
  • հրատարակման տարեթիվը և համարը: