3. Ենթակորպուս

Այս բաժնում պարզաբանվում են հարցեր, կապված ենթակորպուսի օգտագործման հետ:
3.1. Ենթակորպուսի պատուհան
3.2. Ենթակորպուսի չափանիշներ
3.3. Հեղինակներ և վերնագրեր
3.4. Տարեթիվ / ժամանակաշրջան
3.5. Ժանր
3.6. Ենթակորպուսի նախադիտում
3.1. Ենթակորպուսի պատուհան
Ենթակորպուսը ԱՐԵՎԱԿ-ի առանձին մասն է, որը տարբերվում է մյուս մասերից որոշակի մետատեքստային չափանիշներով, օրինակ՝ ըստ հեղինակի, վերնագրի, ստեղծման տարեթվի կամ ժանրի:

Ցանկացած հարցում կարելի է մշակել ինչպես ամբողջ կորպուսում, այնպես և որոշակի ենթակորպուսի շրջանակներում:

Տե՛ս հարցման օրինակը

Ենթակորպուս ստեղծելու, ձևափոխելու կամ վերականգնելու համար անհրաժեշտ է սեղմել Ենթակորպուս կոճակը համապատասխան պատուհանը բացելու համար:.



3.2. Ենթակորպուսի չափանիշներ
Ենթակորպուսն ընդգրկում է 6 բաժին՝
  • Հեղինակ և վերնագիր
  • Ժամանակաշրջան
  • Ժանր
  • Արձակ/Չափածո
  • Բնագիր/Թարգմանված
  • Ուղղագրություն 

Ենթակորպուսի ընտրության ժամանակ հաշվի առեք հետևյալ հատկանիշները, որոնք լռելյայն գործում են համակարգում.
  • եթե ընտրել եք որոշակի 4 հեղինակների և 7 վերնագրեր, ապա Ձեր ենթակորպուսը կներառի ընտրված չորս հեղինակների բոլոր տեքստերը և ընտրված 7 վերնագրերերով տեքստերը, անկախ այդ տեքստերի հեղինակներից:
  • եթե ընտրել եք կարճ պատմվածքներ և հուշագրություններ Ժանրի կարգի տակ, ապա Ձեր ենթակորպուսը կներառի համապատասխան ժանրերի բոլոր տեքստերը:

Որոշակի հատկանիշների ընտրության դեպքում կարող են առաջանալ զուգակցություններ, մասնավորապես՝

  • եթե դուք ընտրում եք Գեղարվեստական գրականություն Ժանրի կարգի տակ և Թարգմանված գրականություն՝ Բնագիր/Թարգմանված կարգի տակ, ապա Ձեր ենթակորպուսը կներառի միայն թարգմանված գեղարվեստական գրականության տեքստեր,
  • նմանապես, եթե դուք ընտրում եք 1920-1930 Ժամանակաշրջանի կարգի տակ և Չափածո Արձակ/Չափածո կարգի տակ, ապա Ձեր ենթակորպուսը կներառի միայն չափածո տեքստեր, որոնք գրվել են 1920-ից մինչև 1930 թթ. ընկած ժամանակահատվածում:

Հաշվի առեք, որ միաժամանակ մի քանի չափանիշներով ենթակորպուս ստեղծելու դեպքում համապատասխան տեքստերը կարող են պարզապես բացակայել:

Ընտրված ենթակորպուսի ծավալը գնահատելու համար սեղմեք Նախադիտում կոճակը:

3.3. Հեղինակներ և վ երնագրեր
Ենթակորպուսը կարելի է սահմանափակել մինչև մեկ կամ մի քանի հեղինակների կողմից գրված ստեղծագործությունների: Այդ նպատակով, սեղմեք Ընտրել հեղինակի կոճակը և ընտրեք այն հեղնակին, որի ստեղծագործությունները կցանկանայիք ներառել: Ձեր նշված ընտրությունը ջնջելու համար սեղմեք Հանել ամբողջը կոճակը:

 

Ենթակորպուսը կարելի է սահմանափակել նաև ԱՐԵՎԱԿ-ում ընդգրկված մինչև մեկ կամ մի քանի ստեղծագործություններ: Այդ անելու համար սեղմեք Ընտրել վերնագիր կոճակը, որը կբացի ԱՐԵՎԱԿ-ում ընդգրկված բոլոր ստեղծագործությունների վերնագրերը՝ ըստ այբբենական կարգի և բաժանված հիսունական վերնագրերից կազմված խմբերով: Սեղմեք խմբի վերնագրին, որպեսզի այդ խմբից ընտրեք որոշակի վերնագիր: Ընտրությունը կարելի է ջնջել՝ սեղմելով Հանել ամբողջը կոճակը:



Հաշվի առեք, որ լռելյայն համակարգը ընդգրկում է կորպուսի բոլոր տեքստերը, և որոշակի սահամանափակում մտցնելու համար այն պետք է նշել առանձին:

3.4. Տարեթիվ / Ժամանակաշրջան
Դուք կարող եք սահմանափակել ձեր ենթակորպուսը այնպիսի տեքստերով, որոնք գրվել են որոշակի ժամանակաշրջանից առաջ կամ հետո կամ ստեղծվել են տրված ժամանակաշրջանի ընթացքում: Տարեթիվը պետք է նշել ‘YYYY’ ֆորմատով (օրինակ 1973):

Եթե դուք լրացնում եք միայն սկսած –ից դաշտը, ապա ենթակորպուսը կներառի միայն այն ստեղծագործությունները, որոնք ստեղծվել են այդ տարեթվում կամ հետո: Եթե դուք լրացնում եք միայն Մինչև դաշտը, ապա ենթակորպուսը կներառի միայն այն տեքստերը, որոնք ստեղծվել են այդ տարեթվում կամ առաջ: Վերջապես, եթե դուք երկու դաշտերն էլ լրացնում եք, ապա կներառվեն այն ստեղծագորխությունները, որոնք գրվել են այդ ժամանակահատվածում:

Ժամանակաշրջան կարգի հետ աշխատելիս հաշվի առեք հետևյալը`
  • ԱՐԵՎԱԿ-ի մի շարք տեքստերի համար առայժմ ընդգրկված չեն ստեղծման տարեթվերը,
  • մի շարք ստեղծագորություններ ստեղծվել են ոչ թե որոշակի տարեթվում, այլ որոշ ժամանակաշրջանի ընթացքում,
  • մի շարք տեքստերււմ գրքերի առաջին հրատարակման տարեթիվը ներկայացված է որպես գրքի ստեղծման տարեթիվ,
  • այն տեքստերի համար, որոնց ստեղծման տարեթիվը հայտնի չէ, հաշվարկվում է մոտավոր ստեղծման տարեթիվը՝ ըստ հեղինակի տարիքի (ծննդյան և մահվան տարեթվերի),
  • թարգմանված տեքստերի համար ստեղծման տարեթիվ է ընդունվում թարգմանության տարեթիվը, այլ ոչ բնագրի ստեղծման տարեթիվը:

3.5. Ժանր
Տեքստերի Ժանր դաշտում կարելի է սահմանափակել ենթակորպուսը մինչև մեկ կամ մի քանի ժանրերի կամ ենթաժանրերի տեքստերի:

Եթե ընստրվում է Բանավոր կորպուսը, ապա Ենթակորպուսի պատուհանում լռելյայն ընտրվում են միայն բանավորի ենթաժանրերը: Եթե ընտրվում է Գրավոր կորպուսը, ապա Ենթակորպուսի պատուհանում, համապատասխանաբար, լռելյայն ընտրվում են բոլոր տեքստերը, բացի բանավորից: Երկու դեպքում էլ բոլոր ժանրերն ու ենթաժանրերը ընտրված են և բոլոր կարգերի համար ընտրված է ցանկացած տարբերակը՝ ընդգրկելով համապատասխան կարգի բոլոր տեքստերը: Ցանկացած սահամանփակում մտցնելու համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան տեքստի տեսակները՝ հանելով մյուս ընտրությունները: Բանավոր և Գրավոր կորպուսներում դուք կարող եք ավելացնել որոշ գրավոր և բանավոր ենթաժանրերի տեքստեր համապատասխանաբար, օրինակ՝ ավելացնել հասարակական բանավոր տեքստերը Գրավոր կորպուսում, կամ որոշ գրավոր ենթաժանրերի տեքստեր Բանավոր կորպուսում, օրինակ՝ ինտերվյուներ:

Համակարգը թույլ է տալիս նաև մեկ կոճակով ընտրել կամ չեղարկել բոլոր տեքստերը՝ սեղմելով համապատասխանաբար Ընտրել ամբողջը և Հանել ամբողջը:

3.6. Ենթակորպուսի նախադիտում
Ընտրված ենթակորպուսի ծավալը կարելի է գնահատել՝ սեղմելով Նախադիտում կոճակը, որը ներկայացնում է ընտրված ենթակորպուսի ընդհանուր բնութագիրը: Այդ առումով հարկ է հաշվի առնել հետևյալը.
  • ընտրված ենթակորպուսի դատարկ լինելու դեպքում (մի քանի սահամանափակող չափանիշների միաժամանակյա ընտրման դեպքում) նախադիտման պատուհանը կնշի այդ փաստը,
  • եթե ենթակորպուսը դատարկ չէ, ապա նախադիտման պատուհանը ցույց կտա ընտրված վերնագրերի և բառանիշների քանակը, ինչպես նաև նրա տոկոսային հարաբերակցությունը ԱՐԵՎԱԿ-ի ընդհանուր բառանիշների քանակի կտրվածքով,
  • եթե ենթակորպուսն ընդգրկում է 1,000-ից պակաս վերնագրեր, նախադիտման պատուհանը հնարավորություն կտա փոփոխել այն՝ ջնջելով/ավելացնելով այլ վերնագրեր:

Սեղմեք Հաստատել կոճակը պատուհանը փակելու և ենթակորպուսի ընտրությունը հաստատելու համար: