1. Բառանիշային հարցումներ

Այս բաժնում նկարագրվում է մեկ բառանիշով հարցումներ կազմելու կարգը:
1.1. Բառաձևային, բառույթային և թարգմանության հարցումներ
1.2. Քերականական հարցումներ
1.3. Ընդլայնված հարցումներ
1.4. Հատուկ նշաններ և տրամաբանական ֆունկցիաներ
1.1. Բառաձևային, բառույթային և թարգման ության հարցումներ
ԱՐԵՎԱԿ-ում կարելի է փնտրել ինչպես առանձին բառաձևեր (օր.՝ մարդու), այնպես և որոշակի բառույթների հարացույցային բոլոր բառաձևերը (օրինակ`մարդ, մարդու, մարդիկ, և այլն):

ԱՐԵՎԱԿ-ի բառարանում ընդգրկված են հաճախակի կիրառվող բառույթների համարժեք անգլերեն թարգմանությունները, որը թույլ է տալիս իրականցնել որոնում ըստ հարցման տողում մուտքագրված համապատասխան անգլերեն բառի կամ բառակապակցության (օր.՝ բայական բառակապակցություն, իդիոմա և այլն):

Կախված Ձեր հարցման նպատակից ընտրեք համապատասխան հնարավորությունը` սեղմելով Բառաձև, Բառույթ կամ Թարգմանություն կոճակները որոնման պատուհանում: Այնուհետև մուտքագրեք որոնվող բառաձևը, բառույթը կամ անգլերեն բառը բառանիշի հարցման տողում և սեղմեք Որոնում կոճակը:

Տե՛ս հարցման օրինակը



1.2. Քերականական հարցումներ

ԱՐԵՎԱԿ-ի համակարգում կարելի է նաև հարցումներ կատարել ըստ առանձին քերականական հատկանիշի կամ մի քանի հատկանիշների (օրինակ` գտնել ցանկացած կրավորական սեռի բայի անկատար դերբայների դեպքերը): Կարելի է նաև փնտրել ըստ առանձին բառաթեքման տեսակի՝ գտնելով համապատասխան տեսակին պատկանող բոլոր բառերի կիրառման համատեքստերը:

ԱՐԵՎԱԿ-ում օգտագործվող քերկանական հատկանիշները բերված են պիտակների ցուցակում:

Սեղմեք բառանիշի հարցման տողի տակ զետեղված Քերականություն կոճակը՝ քերականական հատկանիշների ընտրության պատուհանը բացելու համար: Նշեք որոնելի քերականական հատկանիշը (հատկանիշները) և/կամ բառաթեքման տեսակը (Բառաթեքման տեսակ դաշտում) և սեղմեք Այո: Նշված հատկանիշի (հատկանիշների) պիտակները կհայտնվեն քերականական հարցման տողում:



Քերականական հատկանիշների ընտրության պատուհանում հատկանիշները խմբավորված են ըստ քերականական կարգերի, օր.՝ ըստ խոսքի մասի, գոյականացման, սեռի, թվի և այլն, որոնք ներկայացված են առանձին վանդակներում:

Միևնույն կարգի տակ երկու կամ ավելի հատկանիշներ ընտրելու դեպքում համակարգը կգտնի բոլոր այն դեպքերը, որոնք միաժամանակ ունեն համապատասխան հատկանիշները: Այս դեպքում միակ բացառությունը սեռի կարգն է. եթե ընտրված են կրավորական և պատճառական բայերը, ապա ԱՐԵՎԱԿ-ի համակարգը կգտնի այն բայերը, որոնք միաժամանակ և՛ կրավորական են, և՛ պատճառական: Հետևյալ քերականական հարցման արդյունքում կգտնվեն բոլոր այն դեպքերը, որոնք դրված են ուղղական կամ ներգոյական հոլովով (ուշադրություն դարձրեք ‘ԿԱՄ’ պայմանին):



Տարբեր կարգերի տակ հատկանիշներ ընտրելու դեպքում համակարգը կգտնի բոլոր այն դեպքերը, որոնք միաժամանակ ունեն համապատասխան հատկանիշները: Հետևյալ քերականական հարցման արդյունքում կգտնվեն բոլոր այն դեպքերը, որոնք դրված են եզակի թվով և որոշյալ հոդով (ուշադրություն դարձրեք ‘ԵՎ’ պայմանին):


Որոնումը կարելի է սահմանափակել որոշակի դերանունների, գոյականների, թվականների կամ բայերի տեսակների շրջանակներում՝ սեղմելով Բառային հատկանիշների կոճակը:


Եթե ընտրված են մի քանի բառային հատկանիշներ, ապա դրանք հարցման տողում խմբավորվում են որպես «ԿԱՄ» արժեք: Միակ բացառությունը կազմում է «հարցական»-ի հատկանիշը, որը կարող է խմբավորվել ցանկացած այլ դերանվանական հատկանիշի հետ: Նման ընտրության դեպքում հարցման տողում հայտնվում են  ‘S,intrg’ պիտակները, օրինակ, ո՞վ հարցական դերանվան որոնման դեպքում:


Եթե ցանկանում եք միավորել մի քանի որոնման չափանիշներ միաժամանակ քերականական և բառային հատկանիշներից, ընտրեք որոնելի հատկանիշները համապատասխան բաժիններում, վերջում սեղմեք Այո: Ընտրված հատկանիշները կվորոնվեն «ԵՎ» հարաբերությամբ:

Այսպիսով քերականական հատկանիշների որոնումը կարելի է իրականացնել ինչպես առանց որոշակի բառույթի կամ բառաձևի հետ կապակցելու, այնպես և ավելի կոնկրետացված տարբերակով՝ նշելով որոնելի բառույթը կամ բառաձևը բառանիշի որոնման տողում: Վերջին դեպքում համակարգը կգտնի նշված բառույթի կամ բառաձևի այն բոլոր դեպքերը, որոնք համապատասխանում են նշված քերականական հատկանիշներին: Օրինակ՝ տուն բառույթը եզակի թվով որոնելու դեպքում կգտնվեն այնպիսի բառաձևեր, ինչիսիք են տունը, տունն, տանը, տնից և այլն:

Տե՛ս հարցման օրինակը

Քերականական որոնման պատուհանում հայտնվող արտահայտությունները կարելի է խմբագրել առանց բացելու Քերականության պատուհանը: Քերականության հատկանիշների մուտքագրման տողը տառազգայուն չէ և հաշվի չի առնում հատկանիշների նշումների միջև եղած տարածությունը:

1.3. Ընդլայնված հարցումներ
Լրացուցիչ որոնման չափանիշներ մտցնելու համար սեղմեք Քերականություն կոճակի տակ զետեղված Ընդլայնված կոճակը, որը թույլ է տալիս նշել հետևյալը՝
  • որոնելի բառանիշին նախորդող կամ հաջորդող կետադրական նշանը (նշանները), ինչպես նաև բառաձևում պարունակող կետադրական նշանը (նշանները) (՜, ՞, ՛)
  • բառանիշի դիրքը նախադասության մեջ (նախադասության սկզբում, նախադասության մեջ կամ նախադասության վերջում),
  • տառազգայունությունը,
  •  քերականական համանունությունը:

Տե՛ս հարցման օրինակը

Համանունության մենյուում կարելի է թույլ տալ, որպեսզի որոնման արդյունքում ընդգրկվեն համանուն բառաձևերը: Կորպուսում գոյություն ունի երկու տեսակ համանունություն՝ քերականական համանունություն, օրինակ՝ գրել բառաձևը, որը կարող է վերլուծվել և՛ որպես անորոշ, և՛ որպես վաղակատար դերբայ, և բառային (միջխոսքամասային) համանունություն, օրինակ՝ հարգի բառաձևը մի կողմից հարգել բայի հարացուցային ձևն է (երր. դեմք, եզ. թիվ, ներկա ժամանակ, ըղձական եղանակ), մյուս կողմից՝ հանդես է գալիս որպես ածական: Բացի միջբառայինից տարբերակի դեպքում կընդգրկվեն բառային համանունությունները, իսկ քերականական համանունությունները կբացառվեն:



1.4. Հատուկ նշաններ և տրամաբանական ֆունկցիաներ
Աստղանիշն (*) օգտագործվում է ցանկացած բացակայող տառանշանի (տառանշանների) համար: Այն մուտքագրվում է համապատասխան առկա տառանշանից (տառանշաններից) առաջ կամ հետո բառանիշի հարցման տողում: Հատուկ նշանները կարող են օգտագործվել ինչպես բառաձևերի, այնպես և բառույթների համար:

Տե՛ս հարցման օրինակը

Ըստ թարգմանության որոնելու ժամանակ ծրագիրը հաշվի է առնում բառարանում ընդգրկված համապատասխան միայն առաջին անգլերեն թարգմանությունը: Եթե ցանկանում եք ընդգրկել նաև այլ առկա թարգմանությունները, որոնվող անգլերեն բառից առաջ դրեք աստղանշան (*), օրինակ՝ եթե որոնեք պարզապես “woman” բառը, ապա կվորոնվի միայն կին ‘woman, wife’ բառը, մինչդեռ “*woman”-ի որոնման դեպքում կգտնվեն կին ‘woman, wife’, օրիորդ ‘girl, unmarried woman’ և այլ դեպքեր:

Տրամաբանական  «Կամ» (|) նշանն օգտագործվում է երկընտրանքային հարցումների դեպքում. այն թույլ է տալիս որոնել այս կամ այն բառանիշը կամ բառույթը: Տրամաբանական նշանները մուտքագրվում են քերականական հատկանիշների տողում:

Տրամաբանական «ԵՎ» (,) նշանը հնարավորություն է տալիս համատեղել որոնելի բառանիշները և/կամ քերականական հատկանիշները: Հաշվի առեք, որ հարաբերական գոյականների, դերբայների և մակբայների որոնման համար անհրաժեշտ է համատեղել մի քանի քերականական հատկանիշներ:

Տե՛ս հարցման օրինակը 

Նկատի ունեցեք, որ որոշ տրամաբանական նշաններով հարցումների որոնումը, որտեղ օգտագործվում է «*» (օրինակ՝ *ան), կարող է երկար տևել: