|
|
|
4. Վիրտուալ ստեղնաշար
Այս բաժնում ներկայացվում է հարցման մուտքագրման տառանիշային տարբերակների հնարավորությունները: Հայերենից Հյուբշման-Մեյե-ի տառադարձման համակարգին անցում կատարելու կարգը ներկայացված է հարցման արդյունքներ բաժնում: ԱՐԵՎԱԿ-ի համակարգում հարցումները կարելի է մուտքագրել` 4.1. հայերեն տառերով կամ 4.1. Հայերեն տառերԱՐԵՎԱԿ-ն ապահովում է հայկական յունիքոդային (UTF-8) Sylfaen կամ Arial Unicode տառատեսակները: Հայերեն տառերով աշխատելու համար տեղադրեք հայերեն տառատեսակները :Եթե Ձեր համակարգչում բացակայում են հայերեն տառատեսակները, ապա կարելի է օգտագործել հայերենի վիրտուալ ստեղնաշարը, որի կոճակը գտնվում է բառանիշի որոնման տողի աջ կողմում: Վիրտուալ ստեղնաշարի ստեղներին սեղմելու դեպքում համապատասխան հայերեն տառանշանները հայտնվում են հիմնական որոնման ձևում՝ բառանիշի հարցման տողում: Մեծատառեր մուտքագրելու համար սեղմեք Cap կոճակը վիրտուալ ստեղնաշարի վրա: Եթե Ձեր համակարգչում տեղադրված են հայերեն տառատեսակներ, սակայն, մուտքագրելուց տառերը ճիշտ չեն արտահայտվում բառանիշի հարցման տողում, ապա, հնարավոր է, որ Դուք օգտագործում եք ARMSCII ոչ յունիկոդային տառաձևը: Նման դեպքում օգտվեք ԱՐԵՎԱԿ-ի վիրտուալ ստեղնաշարի պատուհանի ներքևում տեղադրված ARMSCII-ից յունիկոդ ձևափոխող տրանսկոդերից: Մուտքագրեք որոնելի բառը կամ արտահայտությունը ARMSCII դաշտում, սեղմեք ARMSCII-ից յունիկոդ կոճակը, ապա յունիկոդային տարբերակը տեղադրեք հիմնական որոնման ձևի բառանիշի հարցման տողում: 4.2. ՏառադարձումԲացի հայերեն տառանշաններից ԱՐԵՎԱԿ-ի համակարգը թույլ է տալիս հարցումը մուտքագրել լատիներեն տառանշաններով՝ հիմնված Հյուբշման-Մեյե-ի տառադարձման համակարգի վրա:Հյուբշման-Մեյե-ի տառադարձման համակարգի ամբողջական ցուցակը կարելի է գտնել Տառադարձում բաժնում: Տառադարձման համակարգը ընդգրկում է ինչպես զուտ լատիներեն տառեր, այնպես և հատուկ տառանշաններ (օր.՝ բաղաձայնների հնչեղությունը նշվում է հակառակ ապաթարցով՝ p‘, t‘, k‘, c‘ ), որոնցից որոշները բացակայում են ստանդարտ ստեղնաշարի վրա (օր.՝ ē, ĵ, č, č‘, ž, ŕ, ə, ō, š, ġ ): Հայերենից տառադարձման անցնելու և հակառակն իրականացնելու համար սեղմեք վիրտուալ ստեղնաշարի վերևում գտնվող Տառադարձում կոճակը: Եթե դուք չեք կարող ո՛չ կարդալ, ո՛չ մուտքագրել հայերեն տառանիշները, օգտվեք տառադարձումից: Արդյունքների արտածումը տառադարձված տարբերակով դիտելու համար Արտածման տառատեսակներ բաժնում ընտրեք համապատասխան տարբերակը:
| ||||||||