5. Հարցման արդյունքներ

Այս բաժինը նվիրված է ԱՐԵՎԱԿ-ի հարցման արդյունքների հետ աշխատելու վերաբերյալ հարցերին:

5.1. Հարցման արդյունքների մշակում
5.2. Հարցման արդյունքների բնութագիր
5.3. Զրո արդյունք
5.4. Ծանր հարցումներ
5.5. Հարցման արդյունքների դիտում
5.6. Համատեքստի ընդլայնում
5.7. Բառագիտական-ձևաբանական վերլուծություն
5.8. Տեսակավորում
5.9. Արտածման տառատեսակներ
5.10. Արտածման ֆորմատ

5.1. Հարցման արդյունքների մշակում
Որոնում կամ Արագ որոնում կոճակները սեղմելու դեպքում ԱՐԵՎԱԿ-ի որոնման համակարգը գտնում է Ձեր ընտրած չափանիշներին համապատասխանող դեպքեր:

Հայտնվում է հաղորդագրություն, որտեղ նշվում է հարցման իրականացման մոտավոր ժամանակը: Եթե հարցումը «ծանր» է, և որոնումը երկար ժամանակ կտևի, կարող եք սեղմել Չեղարկել կոճակը և փոփոխել Ձեր հարցումը:

Եթե սեղմում եք Նոր որոնում կոճակը, ապա բացվում է ԱՐԵՎԱԿ-ի նոր որոնման պատուհանը: Յուրաքանչյուր նոր որոնման պատուհանում Դուք կարող եք տալ իրարից անկախ առանձին հարցումներ և կառուցել առանձին ենթակորպուսներ: Նման հնարավորությունը թույլ է տալիս, օրինակ, համեմատել երկու նմանատիպ, բայց ոչ նույն հարցումների արդյունքները (օրինակ՝ միևնույն հարցման որոնումը 19-րդ և 20-րդ դարերում. տե՛ս հարցման օրինակը):

5.2. Հարցման արդյունքների բնութագիր
Հիմնական պատուհանի վերևի մասում հայտնվում է հետևյալ ինֆորմացիան՝
  • գտնված դեպքերի քանակը` հաշվարկված 10,000-ով,
  • եթե գտնված դեպքերի քանակը ավելի քան 10,000 է, ապա ներկայացվում է այդ դեպքերի և գտնված տեքստերի մոտավոր քանակը,
  • տեսակավորման չափանիշները (եթե ընտրված են),
  • ենթակորպուսի ծավալը ԱՐԵՎԱԿ-ի ընդհանուր բառամթերքի համեմատությամբ (եթե կա ընտրված ենթակորպուս), ինչպես նաև ընդգրկված նախադասությունների և տեքստերի քանակը:

 
Մի շարք հարցումների արդյունքները ԱՐԵՎԱԿ-ում կազմում են 10,000-ից ավելի դեպքեր, սակայն, միայն 10,000-ն է ներկայացվում օգտվողին: Ներկայացված 10,000 դեպքերը վերցվում են պատահական տարբեր հեղինակների, ժանրերի, և տարիների տեքստերից (առանց տեսակավորման): Որոշակի ենթկորպուս ընտրելու դեպքում արդյունքները ներկայացվում են նույն սկզբունքով՝ տարբեր պատահական տեքստերից, սակայն, այս դեպքում մշակվում են միայն ընտրված ենթակորպուսի տեքստերը:

5.3. Զրո արդյունք

Եթե հարցմանը չի համապատասխանում ոչ մի համատեքստ, էկրանին հայտնվում է հաղորդագրություն հարցման արդյունքների բացակայության հնարավոր պատճառների մասին:

Եթե հաղորդվում է, որ հարցման որոշակի մաս չի գտնվել, ստուգեցեք մուտքագրված բառույթի կամ բառաձևի ուղղագրությունը: Եթե չի գտնվում որոշակի բառույթ, հավանական է, որ այդ բառույթը բացակայում է ԱՐԵՎԱԿ-ի քերականական բառարանում: Նման դեպքում Դուք կարող եք մուտքագրել համապատասխան բառույթի որևէ բառաձև, ընտրելով Բառաձև էջը (բացի այդ, կարող եք օգտագործել * վերջավորությունների փոխարեն, որը հնարավորություն կտա որոնել բոլոր բառաձևերը):

Եթե արդյունքները բացակայում են քերականական հարցման դեպքում, ապա դա կարող է պայմանավորված լինել այն փաստով, որ կորպուսում բացակայում են ընտրված հատկանիշների համադրությամբ բառաձևերը (ընդ որում նման դեպքերում հաշվի են առնվում ոչ միայն քերականական հատկանիշները, այլ նաև կետադրությունը, դիրքը նախադասության մեջ և այլն): 

Նույն հագորդագրությունն է հայտնվում նաև այն դեպքում, երբ քերականական հատկանիշների կամ տրամաբանական արտահայտությունների ձեռքով մուտքագրելու դեպքում սխալներ են բաց թողնվել (օր.՝ «sing» «sg»-ի փոխարեն կամ «coverb« «converb«-ի փոխարեն կամ «N&loc» «N, loc»-ի փոխարեն): Տրամաբանական արտահայտությունների շարահյուսությունը նկարագրված է ըստ քերականական հատկանիշների որոնման բաժնում, իսկ ԱՐԵՎԱԿ-ում օգտագործված քերականական պիտակների ցուցակին կարելի է ծանոթանալ  համապատասխան բաժնում:

Մյուս հաղորդագրությունը, որ կարող է հայտնվել արդյունքների բացակայության դեպքում, այն է, որ չեն գտնվել դեպքեր, որոնք համատեղում են հարցման նշված մասերը: Դա նշանակում է, որ բառույթը (բառաձևը) կորպուսում հանդիպում է, սակայն այդ դեպքերը չեն համապատասխանում հարցման մեջ նշված հատկանիշների համադրությանը:

Մի քանի բառերի միաժամանակյա որոնման դեպքում կարող է հայտնվել հաղորդագրություն այն մասին, որ որոնվող բառույթները կամ բառաձևերը չեն հանդիպում ոչ մի համատեքստում: Դա նշանակում է, որ հարցման միավորներն առանձին հանդիպում են կորուսում, բայց նրանց համադրությամբ համատեքստերը բացակայում են:

5.4. «Ծանր» հարցումներ
Որոշակի հարցումների որոնումը կարող է շատ երկար տևել: Մեկ բառանիշի հարցման դեպքում հիմնական պատճառը չափազանց անորոշ լինելն է: Հիմնականում դա պայմանավորված է հետևյալ դեպքերի հետ.
  • տարածված քերականական հատկանիշների որոնում առանց այլ որոշակիացում մտցնելու (օր՝ գոյականի «N,sg» որոնում ցանկացած ձևում),
  • մեկ կամ երկու տառանիշի մասնավորեցմամբ *-ի օգտագործումը հարցման մեջ (օր.՝ բոլոր * ան -ով վերջացող բառերը),
  • բացասման նշանի «~» օգտագործումը և քերականական այլ հատկանիշների բացակայությունը (օր.՝ ~մարդ կամ ~V):

Հարկ է նկատի ունենալ, որ անկախ նրանից, թե ինչքան մանրամասն են նշված հարցման մյուս բառանիշների հատկանիշները, եթե այդ հարցումը պարունակում է որևէ «ծանր» բառանիշի որոնում, ապա այն, միևնույն է, համակարգի կողմից կմշակվի որպես ծանր հարցում: Այսպիսով, եթե հարցումը ընդգրկում է խմել բառը, որին անմիջապես հետևում է մոտ բառը, ապա համակարգը արագ գտնում է արդյունքները, որոնք չորսն են:

Մինչդեռ եթե նույն հարցման դեպքում ավելացվի ևս մեկ բառանիշի որոնում, որտեղ կորոնվի գոյական, նման հարցումը շատ երկար կմշակվի:

5.5. Հարցման արդյունքների դիտում
Հարցման արդյունքները մեկ էջից ավել կազմելու դեպքում սեղմեք հիմնական պատուհանի ներքևում զետեղված Առաջին և Վերջին, ինչպես նաև էջի թվի կոճակները՝ էջերը թերթելու համար: ԱՐԵՎԱԿ-ի համակարգը լռելյայն մեկ էջում ընդգրկում է 10 արդյունք: Ներկայացվող արդյունքների քանակը կարելի է փոփոխել Արտածման չափանիշներ պատուհանում:

5.6. Համատեքստի ընդլայնում
ԱՐԵՎԱԿ-ի համակարգը գտնված դեպքերը լռելյայն նշում է դեղին գույնով և ներկայացնում է մեկ նախադասությամբ համատեքստում, որի համար ներկայացվում է հիմնական մետաինֆորմացիան, այն է` հեղինակին, վերնագիրը և ստեղծման տարեթիվն ու ժամանակաշրջանը, եթե հայտնի է: Եթե միևնույն համատեքստը պարունակում է մեկից ավելի Ձեր հարցմանը համապատասխանող դեպքեր, ապա դրանցից միայն մեկն է նշվում գույնով: Եթե գտնված դեպքերի քանակը 10,000-ից քիչ է, ապա նույն համատեքստը նորից կհայտնվի արդյունքների մեջ:

Գտնված արդյունքի համատեքստն ընդլայնելու համար սեղմեք տվյալ արդյունքի պատուհանի վերևի աջ անկյունում զետեղված Ընդլայնել կոճակը, որը կբացի ընդլայնված համատեքստի պատուհանը: Համակարգը լռելյայն ներկայացնում է մեկ նախադասություն գտնված դեպքից առաջ և մեկ նախադասություն՝ հետո: Դուք կարող եք փոխել այդ չափանիշները՝ ավելացնելով մինչև երկու կամ երեք նախադասություն գտնված դեպքից առաջ և հետո:  Փոխելու համար ընտրեք համապատասխան հնարավորությունը Արտածման չափանիշներ պատուհանում: Դուք կարող եք շարունակել ընդլայնել համատեքստը 1-3-ական նախադասությամբ՝ սեղմելով Ընդլայնել կոճակը: Համատեքստի հետագա (անսահմանափակ) ընդլայնումը հնարավոր է միայն սահամանափակ տեքստերի համար, որոնց վրա չի տարածվում հեղինակային իրավունքը (այն տեքստերը, որոնց հեղինակները մահացել են ավելի քան 70 տարի առաջ):

 

5.7. Բառագիտական-ձևաբանական վերլուծություն
Համատեքստում ընդգրկված բառաձևին մկնիկը մոտեցնելու դեպքում հայտնվում է պատուհան, որը ցույց է տալիս բառաձևի բառագիտական-ձևաբանական պիտակավորումը` օգտագործելով ԱՐԵՎԱԿ-ի պիտակավորումը: Բառագիտական-ձևաբանական վերլուծությանը հետևում է տվյալ բառի անգլերեն համարժեքը: Բառագիտական-ձևաբանական վերլուծության պատուհանը կարելի է միացնել կամ անջատել` ընտրեով համապատասխան հնարավորությունը Արտածման չափանիշներ պատուհանում:



5.8. Տեսակավորում
ԱՐԵՎԱԿ-ի համակարգը թույլ է տալիս տեսակավորել գտնված համատեքստերը ըստ հետևյալ չափանիշների՝
  • գտնված բառույթի,
  • գտնված բառաձևի,
  • գտնված դեպքին նախորդող բառաձևի,
  • հեղինակի,
  • վերնագրի,
  • ստեղծման տարեթվի (աճող կամ նվազող),
  • ժանրի:
Տեսակավորման չափանիշները կարելի է ընտրել Արտածման չափանիշներ պատուհանում՝ Տեսակավորել ըստ՝կարգի տակ: Արդյունքները կարելի է տեսակավորել մի քանի չափանիշներով, օրինակ`քերկանական հատկանիշով հարցումը տեսակավորել նախ ըստ բառույթի, ապա՝ ըստ նրան բնորոշ բառաձևի:

Տեսակավորման չափանիշները ավելացնելու կամ նվազեցնելու համար սեղմեք գումարման կամ հանման նշանները, որոնք գտնվում են Տեսակավորել ըստ՝ կարգի ներքևի մասում:



5.9. Արտածման տառատեսակներ
Եթե հայերեն տառերը ճիշտ չեն երևում հարցման արդյունքներում, կարելի է անցում կատարել տառադարձման՝ Արտածման չափանիշներ պատուհանում Արտածման տառանշաններ կարգի տակ ընտրելով տառադարձումը: ԱՐԵՎԱԿ-ում օգտագործվող տառադարձումը հիմնված է Հյուբշման-Մեյե-ի տառադարձման համակարգի վրա: Տառադարձման ընտրության դեպքում տառադարձվում են բոլոր հայերեն բառերը` ներառյալ հեղինակի անունը և գրքի վերնագիրը:



5.10. Արտածման ֆորմատ
ԱՐԵՎԱԿ-ի համակարգը առաջարկում է արտածման չորս ֆորմատ.
  • Ամբողջական (հիմնական տարբերակ)՝ յուրաքանչյուր համատեքստ պարունակում է մետատեքստային ինֆորմացիա՝ հեղինակին, վերնագիրը և ստեղծման տարեթիվը:
  • Պարզեցված՝ համատեքստերը ներկայացված են առանց համատեքստային ինֆորմացիայի (այն ներկայացված է միայն ընդլայնված համատեքստի պատուհանում): Մետաինֆորմացիայի հետ ծանոթանալու համար սեղմեք ընդլայնման կոճակը:
  • Վերլուծված արտածում՝ ներկայումս կորպուսում ավելացված է ընդունված ձևաբանական վերլուծության արտածման հնարավորություն, որն ընդգրկում է որոշակի համատեքստի բառաձևերը համապատասխան բառույթների հետ միասին, ինչպես նաև տվյալ բառաձևին բնոորոշ բառային և քերականական կարգերը և թարգմանությունները: Նշված ինֆորմացիան արտածվում է յուրաքանչյուր համապատասխան բառաձևի տակ: Առաջին տողն ընդգրկում է բառույթը իր համապատասխան բառային կարգերով, օր.՝ խոսքամասային ինֆորմացիան փակագծերում: Երկրորդ տողը ցույց է տալիս բառաթեքման տեսակների ցուցակը փակագծերում: Վերջին տողն ընդգրկում է առկա համապատասխան թարգմանությունները: Եթե բառաձևին կցված է մի քանի վերլուծություն, դրանք արտածվում են իրար տակ և բաժանվում են մոխրագույն գծով:

  • KWIC (Key Words In Context) - Գլխավոր բառը համատեքստում՝ KWIC-ը համատեքստերի ներկայացման կորպուսային ընդունված տարբերակ է, որում գտնված դեպքերը դասավորվում են իրար տակ: Սովորաբար KWIC տարբերակն օգտագործվում է ըստ բառաձևի և նախորդող բառաձևի տեսակավորման դեպքում: Մետաինֆորմացիայի հետ ծանոթանալու համար սեղմեք ընդլայնման կոճակը: