7. Բառարան

Այս բաժնում ներկայացված են պատկերներով ուղեկցվող բացատրություններ Ուղեցույցում օգտագործված որոշ ինտերֆեյսային տերմինների համար:

Հիմնական որոնման ձևն էկրանի աջ կողմում զետեղված ձևն է, որտեղ կարելի է կատարել որոնելի հարցումը, մասնավորապես՝ մուտքագրել բառաձևեր և բառույթներ, նշել քերականական հատկանիշներ և բառանիշների միջև եղած հեռավորությունը:



Բառանիշի հարցման տողերն այն տողերն են, որտեղ կարելի է մուտքագրել հայերեն բառաձևեր և բառույթներ, մինչդեռ Արագ որոնման բառանիշի հարցման տողում կարելի է մուտքագրել բառաձերի կոմբինացիա:



Քերականական հարցման տողն այն տողն է, որտեղ կարելի է մուտքագրել քերականական հատկանիշները: Քերականական հատկանիշների պատուհանը փակելուց հետո այդ տողում հայտնվում են համապատասխան հատկանիշները: Այդ տողում կարելի է նաև մուտքագրել և խմբագրել տրամաբանական արտահայտությունները: