Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 Следующая Конец

Ռուսները երկու հատորանոց մի գիրք են հրատարակելիրենց մանկական գրականության մասին, և խոստովանում են, որ Պուշկինից հետո, կամ ավելի ճիշտը՝ «Ոսկի ձկնիկից» հետոնրանք՝ մինչև էսօր չեն կարողացել մի հեքիաթ մշակել իրենց էնքան առատ ու լավ հեքիաթներից:

Իմ կարծիքով ես միայն մի հեքիաթ եմ մշակել կարգին (գուցե չնչին պակասություններ ունենա, ով գիտի) և դա «Քաջ Նազարն» է: («Մի կաթիլ մեղրը» առակ է, թեև ռուսները վրեն գրել են сказка): Եվ այժմ եթե ասում եմ «Հազարան բլբուլը» կտամ, որովհետև հավաքել եմ երկար տարիների ընթացքում նրա վաթսունից ավելի վարիանտները: Հեքիաթի մասին ոչ միայն մեր «երջանիկ» աշխարհքումավելի լավ երկրներամ էլ դեռ պարզ հասկացողություն չունեն: Կարծում են դա հեշտ ու հանաք բան է: Դա գրականության մեջ ամենաբարձր արտահայտությունն էուր ամբողջը հավիտենական սիմվոլներ են:

Եվ այժմ գրականության մեջ սիմվոլիզմը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի հանդուգն ձգտումն հեքիաթին մոտենալու: Բայց նամակս շատ երկարեց: Էս անգամ էսքան խելոքացիր, մնացածը երբևիցե:

Վահանի ժողովածուն11 լավ ես անում, բայց շուտ արա:

Ուղղագրությանը12 գալով՝ ես հոտառությունով ասում եմ, որ դա չի անցնելու ամբողջովինօրինակ ո-ի և յ-ի պատմությունը: Ոչ թե պետք է հին հնչյունները վերականգնել, այլ մաշվածները դեն գցել, ինչպես ռուսներն արին: Ոչ թե պետք է դժարացնել, այլ պետք է հեշտացնել: Եվ չպետք է էդ խնդրին էդ կերպարանքը տալպատվասիրություն ու չեմ իմանում ինչ բաներ կապել հետը:

Վերջապես՝ շատ բարևներ մերոնցից ու ինձանից

քո Հ. Թումանյան

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 Следующая Конец