Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

ԿԱՅԾԱԿԻՑ ՀԵՏՈ

Առավոտվանից սկսեցին զույգ զանգերը զարկել: Լուսավորչի բակը երկար սյուներ էին տնկել. այդ մի քանիսն էլ խճուղու վրան, մի քանիսն էլ պարտեզի մոտ, մի քանիսն էլ գոլովայի տան առջևը: Ժողովուրդը խումբ-խումբ դեպի ժամ էր գնում, ռանչպարները ու թաղի հայհոյասեր տղաները այդ վրանի չորս կողմը ման էին գալիս. պարզ բան է, մատաղի հոտը քթներին անուշ էր գալիսԱշտարխանցի սրբազանը առոք-փառոք հագնված, բարձր երգելով պատարագ է անում: Մարդու երեսից հայտնի է, որ ինչ-որ կարդում է հավատով է կարդում, որովհետև խոսքը մերոնց պես կուլ տալով, կամ քթի միջից չէր դուրս բերում, այլ պարզ հատ-հատ էր հանում բերանից. արդեն, կասկած չկար, միանգամայն պարզ երևում էր, որ Աստված նրա խնդիրը լսել էր... Երբ որ պատարագը վերջացավ, ժողովուրդը խումբ-խումբ ժամից դուրս թափեց, աչքս երկինք դարձրի, ի՞նչ տեսնեմ, մեռնեմ ողորմությունիդ, Աստված, արևմուտքի կողմից սև-սև ամպերը դուրս են եկել, դեպի մեզ են գալիս, բայց ո՛չ ուղիղ, կողքով: Այդ ընթացքում, սրբազանն էլ աչքը վերցրեց, ամպերը տեսավ, կարծես թե մարդու երեսը պայծառացավ, մեջքը ուղղեց, աչքը չորս կողմը դարձրեց, իբր թե` «Մարդիկ, տեսնո՞ւմ եք Աստծու ողորմությունը, նկատեցի՞ք աղոթքիս զորությունը, հետո՞, ինչպե՞ս եք, վրաս մեկ էլ կբամբասե՞քես որ չլինեի` ձեր հալը ի՞նչ պիտի լիներ. հիմա տեսա՞ք որ ջրհորի մեջ թքել չի լինի, գուցե մի օր նրա միջի ջրին կարիք ունենաս»: Ժողովուրդն էլ սրբազանի վրա նայեց, աղաներից մի երկուսը, որոնք որ նրան ավելի մոտ էին` «Էվալլա՛, սրբազան հայր, — ասին, — աղոթքդ շատ իմաստուն էր, չգիտեինք, նոր իմացանք, ավել-պակաս թողություն կանես»: Այս այն աղաներն էին, որ խեղճ սրբազանի վրա ինչ ասես անշահ բաներ բերաններից բաց էին թողել: Բայց սրբազանը էլի լավ մարդ էր, նրանց արած վատությունը բոլորովին մոռացել էր: Երբ որ ժամի չորս կողմը թափուր արեցին, չոքեցին, աղոթք արին ու շարականներ ասին, ամպերը եկան ամբողջ երկինքը փակեցին, ինչքան որ արևի երեսը փակվում էր, այնքան մեր աշտարխանցի սրբազանի երեսը ուրախությունից փայլում էր: Տերտերները, սարկավագները, տիրացուները հո` ամեն մեկը իրեն մի-մի հրաշագործ առաքյալ էր երևակայում. «Դե, տեսա՞ք, մենք էլ մեզ համար բան ենք, մեր աղոթքի, մեր պատարագի կախարդանքը վաղուց ցույց չէինք տվել, դե, իմացեք մեր զորությունը ու մեկ էլ մեզ բերաններիդ ապուր մի անեք»: Ժամկոչը ի՞նչ է որ, այն օրը ժամկոչն էլ իր ժամկոչ հալով մի փոքրիկ հրաշագործ առաքյալի բան անող էր երևում ժողովրդի աչքին, ժամերով զույգ զանգ զարկելը հե՞շտ բան ես կարծում:

Հենց մատաղ-պատարագը վերջացավ թե չէ, մեկ էլ տեսնես հեռվից, էլի արևմուտքի կողմից, մի քիչ ամպի գոռալու ձայներ լսվեցին: Մարդիկ նորից գլխարկները հանեցին, երեսները խաչ հանեցին. «Օրհնյալ է Աստված»` ասելով, հողամաս ունեցողները և վար ու ցան անողները, հո, խեղճերը քիչ էր մնում թռչկոտեին ուրախությունից: Արդեն կեսօրվա ճաշի ժամանակն էր. յոթը-ութը տեղից սրբազանին կանչեցին, մարդը ի՞նչ անի, որ մեկնումեկի խաթրը չկոտրի: Միջներից ամենահարուստին ընտրեց, կեսօրվա ճաշին նրան գնաց, նրանից մի քիչ պակասին էլ խոսք տվեց իրիկվա չային գնալու. մյուսներն էլ մի-մի կամ երկու-երկու տերտեր առան տուն տարան: Այդ օրը տերտերների պատիվը մի քիչ բարձրացավ, թե չէ, խեղճերը շատ էին աչքից ընկել... Ժամը այսպես երեքին էր մոտենում, որ մի ա՛մպ, մի քամի՛, մի փոթորի՛կ, մի դղրդո՛ց, մի կայծա՛կ, որ Աստված հեռու անի, քիչ էր մնում երկինք-գետին խառնվեն: Մեր սրբազանը արդեն չկարողացավ դիմանալնա էլ ախր հողեղեն մարդ է. կլինի՞, որ մի քիչ էլ նա չշփանա: «Հը՞, ինչպե՞ս եք, այժմ Աստված, կրոն, սրբեր, հավատացի՞ք, չկարծեք որ Աստված չկա, չկարծեք թե աղոթքը տկար և անզոր է. չէ՛, սիրեցյալք, Աստված կա, աղոթքը և առ Աստված մաղթանքը հույժ զորեղ է, միայն թե պետք է իմանալ նորան ազդու եղանակով կարդալ, որ այդ կարդալովն Աստծու սիրտը շահենք, իմաստուն կզերիկոսի սրբազնագույն պարտքն է աղոթքը ջերմեռանդությամբ կարդալ... Օհ՛, քրիստոսասեր ժողովուրդ, հազար ափսոս, որ դուք լավը վատեն ջոկել չգիտեք, և լավին, կամեմ ասել ընտրյալին, ըստ արժանվույն գնահատել չգիտեք»…

Սրբազան հայր, — ասին մի քանիսը, — դու ինչո՞ւ ես այդպես ասում որ, դե մենք, լսիր, չափավոր, ինչպես որ պետք էփառք Աստծու... թոյիս, աթքազ չունենքբայց, լսիր, ժողովուրդը, իհարկե... մալը չեվո նեթ... մեջները, դե, տեսակ-տեսակդու ամենքի դուրս տվածին բանի տեղ մի դնի... մենք, նիչևո, քու պատիվդ... — Դե, այսպես անուշ խոսքերով մարդու սիրտը շահեցին ու սև կատուն միջներից դուրս եկավ:

Փոթորիկն էլ քանի գնում սաստկանում էր, ամպերի որոտմունքը քիչ էր մնում ականջներս խլացներ. սև ամպերը վերևից, թոզն էլ` վարից այնպես էին արել, որ երկու քայլի վրա անցնող դարձողը մեկ մեկի երես չէին կարողանում տեսնել, զանգերն էլ հա խփում էին: Տանտիկին կանայք ախոռներից, մառաններից դատարկ փայտե դույլերը դուրս հանեցին, ջրհորդանների տակ դրին, որ նախ չփչանան, որովհետև չորությունից բոլորովին բացվել էին ու օղակները լախ-լախ խաղում էին, մեկ էլ որ լվացքի համար անձրևի ջուր հավաքեն: Թաղի երեխաներն էլ, երեսները երկինքին դարձրած, երգելով կանչում էին` «Անձրև, անձրև, ցա՛ծ, ցա՛ծ, անձրև, անձրև, ցա՛ծ, ցա՛ծ»:

Այսպիսով իրիկվա զանգերի ժամանակը հասավ. փոթորիկն ու ամպերի գոռալը չդադարեցին, իսկ վերևից մի պուտ անձրև չկաթեց. բայց դեռ մեծ հույս ունեինք, որ րոպե առ րոպե անպայման անձրև պիտի գա:

Էլի կես ժամ անցավ, ամպերը սկսեցին Պաթայսքի վրա գնալ. արևմուտքը մաքրվեց, քամին էլ դադարեց:

Մեր սրբազանըախր շունը խելոք մարդ էբանի էությունը շուտ հասկացավ, մայասուլը մեջտեղ բերեց, արագ-արագ ֆարաջան ու փուփուլիկը հագավ ու կամացուկ Սուրբ-Խաչ դարձրեց քեղիներըո՛ւյ, հնարագետ մարդիկ են եղել այդ ուսում առնողները, բայց գնալու ժամանակ ասաց. «Հիմա էլ` չգա, երևի մթնելու կողմ կգա անձրև»: «Աստված լսի բերանիցդ», — ասին ետևից ու առոք-փառոք կառք նստեցրին, ճամփեցին: Երկինքը քանի գնաց մաքրվեց, քիչ էլ որ անցավ, բոլորովին մաքուր դառավ, ամպերի հետքն էլ չմնաց, քամին էլ այնպես դադարեց, որ մի թեթև բմբուլ գցեիր ինչ է, քարի պես գետնի վրա կընկներ: Հա՛յ ես քու...սա ինչ զարմանալի բան էր... Մեկ էլ, տեսնես տանկ, տանկ, տանկ սկսեցին ժամերից հրդեհի զանգեր խփել:

Թյու, ...մատաղ-պատարագ արինք, ահագին փող թափեցինք, իզուր տեղը ժամերով թոզ կուլ տվինք ու գլուխներս բաց կըճռ-կըճռ արևի տակ էրվեցինք, անձրևի երես չտեսանք, այս հրդեհն էլ ի՞նչ հորս ցավն էր...

Մատաղ-պատարագից էլ բան չհասկացանք: Արի հիմա այդ աղբի ու ծառի բանը տեսնենք. երևի այդ ասողները բան գիտեն, թե չէ, Աստվածդ կսիրես, ինչո՞ւ իզուր տեղը պիտի ասեին որ. նեուժելի՞ այդ մարդիկը տասը-քսան տարի սովորել են, գլուխները պատռել են, աչքերի լույսը մարել են, որ գան ու մեզ մոլորեցնեն... Մյուս կողմից այն էլ միտք եմ անում, եղբայր, այդ աղբն էլ ի՞նչ հորս ցավն է, որ ռաժայ տա, ծառը ի՞նչ ֆենտով կկարողանա ամպերից անձրև վար բերել... խելքս չի հասնիայնքան գիտեմ, որ այս բոլորը մեր մեղքերի պատիժն է:

ՓԼԵՎՆԱ ՓԱՇԱ107

Բազարի տեղը գիտե՞սէն Բառբոյի թռախթիռի108 դիմացը, որ արաբաջիներն են կանգնում. հենց այնտեղ, երեկ չէ մյուս օրը ահագին մարդ էր հավաքվել (մարդ որ ասում եմ, դու արաբաջիներ պիտի հասկանաս, որովհետև բազարը որ ցրվում է, բազարի տեղը արաբաջիներից բացի ոչ թե մարդ, շուն չես գտնի), հա՛, այդ էի ասում, բավականին մարդ էր հավաքվել ու վայնայի խոսակցությունն էր անում:

Հայ արաբաջին որ կա (դա վաղուցվա նկատված բան է), այնքան էլ շատ հայվաններից չէ, ինքը աշխատավոր, աղքատ էլ որ լինի, էլի ինչ բանից ասես խաբարություն ունի. որի որդին ղոնախ վարպետի է գնում, տեսածը, լսածը իսկույն տուն է բերում, որի աղջիկը Եպիփանի պենցիոնն է գնում ու մադամներից ինչ որ լսում է տուն է գալիս պատմումսա մեկ. դրանից էլ բացի, ինքն էլ միշտ Նախիջևանի գինետներից սալդաթ, տասնապետ, ցած կարգի գրագիրներ է տանում Ռոստովի գինետները ու ինչ որ նրանք ճամփու վրա վայնայի109 զրույցներ են անում, բոլորը սուս-փուս լսում է, միտքը պահում ու երբ որ նորից իրեն տեղն է գալիս` կանգնում մանրամասն իր պես արաբաջիներին է պատմում: Հիմա ես ուզում եմ ասել, թե, Բառբոյի թռախթռի առջևի էն մեյդանը, մեր արաբաջիների համար ֆսեռավնո քլուբի կամ մատենաթարանի պես մի բան է, ու թազա խաբար սիրողը միշտ կկարողանա այնտեղ բան լսել:

Այդ ես վաղուց գիտեի, բայց ի՞նչ մեղքս թաքցնեմ, չէի վստահում գնալ ու նրանց զրույցը լսել: Ու երբ որ քաղաքիս մեջ խաբար փռվեց թե ռուսները Փլևնան առել են, իսկույն վազեցի բազար (որովհետև պիլեթենը շատ կարճ էր ու միջից բան չհասկացա): Յոթը-ութը հոգի, որը հարուստ էր մուշտակ հագած, այն էլ որ մի քիչ աղքատ էր, կնոջ վերարկուն վրան գցած` Սեխպոս-այի ու Տնկռի Քիրքորի (այս երկուսն էլ քյոթուկ, քառեննոյ արաբաջիներ են, այսինքն զրուցասեր ու հայհոյասեր) չորս կողմը հավաքվել էին ու նրանց զրույցն էին լսում:

Ես որ եկա, երևում էր, որ նրանք արդեն վայնայի զրույցը վաղուց սկսել էին, բայց ինչ էլ որ լինի, ահագին բան իմացա այն օրը: Չասեք թե այս պատմածս փորիցս եմ հանել, մեղայաստծու, սուտը սատանայինն է, ինչ որ լսել եմ, բոլորը ձեզ կպատմեմ առանց մի սուտի կամ ավելացնելու: Ինչ էլ որ լինի:

Տնկռի Քիրքորը ասում է: — Աստուծով արդեն կվերջանա, որովհետև Փլևնա փաշայից բացի, ինչպես որ ասում են, ուրիշ այնպես ուժով ու խելոք գեներալ չունի տաճիկը. մնացածը բոլորը փորները քաղցած, վրաները, գլուխները պըտըռտած, չլուտ, յարա-փարայոտ ողորմելիներ են

Սեխպոս-ան. (Տնկռի Քիրքորի խոսքը կտրելով) Քիրքոր-ա, այդպես ես ասում, բայց իմ լսածը որ կա, Փլևնան փաշա չի կարծես թե, քռեփուստ110 է, որովհետև, այն օրերը, մի ռուս գրագիր էի Ռոստովից բերում

Տնկռի Քիրքորը. (Սեխպոս-այի խոսքը կտրելով) ես քու գրագրիդ ուզո՞ւմ եմ որ, շաշ, Փլևնա-փաշան չէ՞ր որ, լսիր, երբ որ մեր հայ Տեր-Խուկասով գեներալը, այսքան փուշքաներ, բաներ, Աստվածդ կսիրես, գալիս է ուղիղ Դունայ քաղաքի դիմացը կանգնում է ու իրեք ամիս գիշեր-ցերեկ տանկը՛ռ-տանկը՛ռ, այդտեղ նայի, թոփերը զարկում է ու մեջից պատռում է անցնում, այդ ընթացքում էլ երկու-իրեք հատ մեծ, երկաթե ունիթոռներ էլ, իմացար, երկինք է բարձրացնում ու ողորմելի Փլևնա-փաշան տեսնում է որ այս բանը բան չէ, իսկույն գնում է, իմացար, Էրզրում կամ Ղարս (ճիշտ միտքս չէ) քաղաքի մոտ, մի մեծ սարի ետևը պահվում է

Ժողովրդից մեկը. Ի՞նչ ես ասում, եղբայր, Ղարսը որտեղ, Դունայը որտեղ. — Ղարսը` էն Երուսաղեմի ճամփան է: Երուսաղեմ գնացող ուխտավորները նավից որ դուրս են գալիս ցամաք ոտք են դնում` այն Ղարսը չէ՞ որ:

Սեխպոս-ա. — Չէ՛, եղբա՛յր, Երուսաղեմի ճամփան էն Տրապիզոնն է, Ղարս որ ասում են, զաֆսեմ ուրիշ բան է...

Չէ, Սեխպոս-ա, սխալ ես, Ղարսն է. Երուսաղեմ գնացողների հետ հեչ զրույց արած չե՞ս, ինչ է. մենք էլ, հո փորներիցս չենք հանում. ինչ որ ասում ենք, նրանց ասածն ենք ասում. ուխտավորները ամենասկզբից Թիֆլիս են գնում, այնտեղից Քափքա111, այնտեղից` կամ Էրևան, կամ` Հին-Նախիջևան (լավ միտքս չէ). այնտեղից էլ դուրս են գալիսԱննաքաղաք են գալիսայն մեր հին հայի քաղաք է, հիմա ավերակ է դարձած. մեջը հարամիներ են ապրում. շատ էլ, ասում են այն թստան-բողոճի նման, երկար պոչով ջանավարներ կան, մի անգամ որ կծում է, երկու մինութ չի քաշում, կծած տեղը կապտում է ու ուռում, մարդն էլ ընկնում մեռնում է...

Չէ՛, ախպեր, այդ Սուրբ Կարապետի խոսքն է ասածդ

Էս հիմարի՛ն նայի, իրեն խելքով մարդու բան է սովորեցնում. տո՛, Երուսաղեմ, Սուրբ-Կարապետ, Էջմիածինբոլորը մի բան չե՞ն, ինչ է. ջահել տղաները Սուրբ-Կարապետ են ասում, կանայք Երուսաղեմ են ասում, փուփուլիկով վարդապետներն էլ Էջմիածին են ասում, անունը իրեք հատ է, բայց էությունը էլի մի բան է: Հա՛, սուտ չէ, ճամփորդները ռազնի ճամփով են գնում, բայց դրա էլ պատճառը կա, որովհետև մի խումբ ջահել տղաներ, որբևայրի կնիկներ, վարդապետներ ճամփու վրա քարվանսարայում որ հանդիպեն, մեկ էլ նրանց Ռոստովի սադ պե՞տք է որ... Աստված կսիրես, կին ասածդ, ի բնե, հոմ, այստեղ նայե, ինչ որ է, ամայի տեղ, հարևանների աչքից հեռու... ամիսներով մարդու երես չտեսած... մեկ էլ տեսնես, առանձնացած տեղ հանդիպում են մի խումբ ուրախ ջահելների կամ քաղցած վարդապետներիպամիլը՛յ, քարն էլ չի դիմանա... Դրա համար է, էլի, խելոք մարդիկ ուխտավորների ճամփան տարբեր կողմերով արել են, որ մեկ մեկու չհանդիպեն ու հոգիները ազատելու տեղը` սատանային փայ չանեն

Ի ի ի ի՛ ա ա, այդպես է եղել. ես կարծում էի թե...

Հապա ի՞նչ էիր կարծում... ես քեզ ասում եմ ո՛ւ իզուր սփոռ112 արածդ ո՞րն է:

Երբ որ Տանկռի Քիրքորը այսքան իմաստուն մեկնությունները լսեց, էլ խոսք չգտավ պատասխանի, լեզուն կծեց, սուս եղավ, որովհետև Սեխպոս-ան լեզվի տակ մնացող մարդ չէր:

Հա՛, այդ էի ասում, — ասաց Սեխպոս-ան, — Աննա քաղաքի այն կողմը Էրզրում կամ Ղարսն է ու Տեր-Խուկասով գեներ...

Այդ րոպեին ժողովրդի միջից մի ջահել արաբաջի վեր կացավ ու հիմա էլ նա կտրեց Սեխպոս-այի խոսքը: Այդ ջահել տղան մի ժամանակ ղոնախ վարպետ է գնալիս եղել, բայց թամբալ լինելու ու մի քանի անշահ բաներ անելու համար այնտեղից դուրս են արել առաջին դասարանից: Ինչքան էլ դուրս արված լինի, այդ տղան մի բան էլ որ լինի, ծուռ, շիտակ սովորե՞լ է, հոհայ մարդ ու իմացածը բազար չհանի՞, դա լինելու բա՞ն է: Դե՛, մեր ղոնախում սովորած աբարաջին էլ, բան չունես, խոսքի մեջ է մտնում:

Սեխպոս-ա, — ասաց ջահել արաբաջին, — սուտ չէ, Տեր-Խուկասովը, ինչպես որ ասիր, Դունայը անցավ, բայց նա Ղարս չեկավ, այլ Մեց113 եկավ. որովհետև Մեցը, յակուաֆի114 մեջը, կամ քառթի վրա որ նայես, մի մեծ քռեփուսթ է, չորս կողմն էլ տասներկու մանդր քռեփուսթներ ունի, պատերը, հեչ որ չլինի, չորս-հինգ վերսթ բարձր, վրան էլ կողք-կողքի շարած քռուփ փուշքաներ, սքառասթռելնըյ մաշիններ, ռեդութ, շանց, քռանշթաթ, այսպես, էլի, ռազնըյ վայեննյ մաշիններ, մեջն էլ լեփ-լիքը ինժեներներ, փալքովնիքներ, գեներալներ, աթյութանթներ բաներ...

Սեխպոս-այի բարկությունը եկավ. ու ճիշտ էլ մարդը իրավունք ուներ, որովհետև այդ փիճը ինչ համարձակություն ուներ զրույցի մեջ մտնելու ու մարդու խոսքը կտրելու:

Ի՞նչ է այդ դուրս տվածդ, — ասաց. — ի՞նչ այդ իմացած-չիմացածդ խառնիխուռն բերանիցդ թափում ես. Մեց որ ասում են, այն Ղզլբաշի հողի վրա է, քռուփն էլ. այստեղ նայի, փուշքա չէ, նավամոդնի թվանքի անուն է, որ չախմայի տեղ մի սուր ասեղ ունի. ռեդութն էլ այնպես չեն ասում, ճիշտը որ ուզում ես իմանալ, ռեդութ չի, Ռեդութ-Կալե է. այն Թիֆլիսի կողմերը գուռջիի ֆողի վրա մի քռեփոստ է... հետո՞, կերա՞ր հիմա: Ի՞նչ էր այդ իմացած-չիմացածդ, մարդու սուտ հանածդ. ինչ է, որ ղոնախ ես գնացել, ամեն բան էլ իմացած եղա՞ր, ինչ է... Հիմա մայրդ, մեռելդտեղը չէ՞:

Էլի ինչ էլ որ լինի, լավ որ մարդիկ մեջ մտան, այդ տղին կտկտելով հեռու քշեցին, անուշ խոսքերով Սեխպոս-այի սիրտը շահեցին:

Էհ, լավ, Սեխպոս-ա, սիրտդ թող շուռ չգա փիճի համար. նրա խոսքին լսող կա՞ որ, — ասին մյուսները:

Ու Սեխպոս-ան իրեն խոսքը առաջ տարավ:

Դե՛, ախպերս, երբ որ Տեր-Խուկասովը գալիս է այդ Փլևնա-փաշային Մեծ սարի ետևը տեսնում է, իսկույն սթռաժնի է բացում ու փաթափա՛թ-փաթափա՛թ-փաթափա՛թ...

Սեխպոս-ա, — ասաց մի ուրիշը, — խոսքդ չմոռանաս, բայց կարծես թե Տեր-Խուկասովը չէր, այլ Լոռիս-Մելիքովն էր... Այդպես չէ՞ որ, կարծես թե այդպես է միտք գալիս...

Լսել ես, բայց այնպես չես լսել, — ասաց Սեխպոս-ան. — Լոռիս-Մելիքով որ ասում են, նա ուրիշ գեներալ է, նա գիշեր-ցերեկ թագավորի մոտն է, որտեղ նա գնում է, նա էլ այնտեղ է գնում...

Սխալ ես, Սեխպոս-ա, — ասաց Տնկռի Քիրքորը, — թագավորի մոտինը Լոռիս-Մելիքը չի, Շոլքովնիքովն է:

Չէ՛, ախպե՛ր, — ասաց Սեխպոս-ան, — Շոլքովնիքովը զավսեմ ուրիշ կողմ է. նրան թագավոր-կայսրը հատուկ հրամանք է տվել, որ հայ-քրիստոնյային հարամու ձեռքից ազատիհայի թագավորություն տա:

Մեջտեղում, կարծես թե հայի անունը չկա, — ասաց Տընկըռի Քիրքորը, — բուլղար լսել եմ, բոսնի լսել եմ, սերբ լսել եմ, բայց հայի անունը, շթոթը, լսած չեմ:

Քեզ ո՞վ է ասում, — ասաց Սեխպոս-ան, — ես քու լսածդ ուզո՞ւմ եմ որ, երբ որ ինքս աչքովս տեսել եմ գազեթը ու ականջովս լսել եմ մեջի գրածը, թե ողորմած թագավորը այսպես-այսպես հրամանք է արել, որ Շոլքովնիքովը գնա ու հայի թագավորություն հաստատի ու աղա Լազարովի որդիներից մեկին էլ հայ թագավոր անի: Շա՛շ, Ռոստովում դուրս եկած գազեթը տեսած չե՞ս, ինչ էմի կարդա, ամեն ինչ այնտեղ մանրամասն գրած է ո՛ւ...

Հետո, ի՞նչ անենք որ գրած է. գազեթի մեջ գրած բանը բոլորը ճի՞շտ է դուրս գալիս, ինչ է:

Հապա ի՞նչ ես կարծում, իհարկե ճիշտ է դուրս գալիս, սուտ դուրս գալու որ լինի, հեչ գազեթի մեջ կգրեի՞նշա՛շ:

Որ այդպես է, հապա ինչո՞ւ

Շաշ, այդ հանա՞ք ես կարծում գազեթ ասած բանդ. գազեթը` թագավոր-կայսրի հրամանքով դուրս եկածը չգիտե՞ս... Մեկ էլ ձեռքդ գազեթ որ ընկնի, դու մի ետևի կողմը նայի, այնտեղ գրած է` «ցենզուռըմ փազվալյայիմ». «փազվալյայիմ» գիտե՞ս ով է ասում. այդ թագավորն է ասում. ցենզուռն էլ, ով գիտե ի՞նչ ասել է. կամ թագավոր ասել է, կամ մինիսթռ ասել է, կամ ֆեռթմառշըլ ասել է: Հապա՛, գազեթ ասածդ դու կատակ բա՞ն ես կարծում:

Որ լինի, կլինի, ով գիտի, ախպեր, — ասաց Տնկռի Քիրքորը պոչը քաշելով. բայց կարծես, այդպիսի զրույցները խաթա են. մեկ էլ տեսնես սև քառեթ կնստեցնեն ու քոռմուկի ծակը կխռթենթե դրել ես` գտի՛ր:

Հապա ի՞նչ էիր կարծում...

ՆՈՐ ՏՈՒՆ ԵՎ ՀԻՆ ՏՈՒՆ

(Բարեկենդանի զրույց)

Մի շոգ օր, կարծեմ հուլիսի տասի մոտերքը, տանից ելել, գնում եմ տեր-Մկրտիչին, որ օրվա ծախսերիս համար մի քիչ փոխ առնեմ: Հուլիսի տասի մոտերքն եմ ասում, որովհետև վաղուց նկատել եմ` իմ առած ռոճիկը քսան օր հազիվ է ծայրըծայրին հասցնում: Մնացած օրերը պարտքով եմ ապրում: Մեր ռոճիկը, սովորաբար, ամսի քսանին են տալիս. դե՛ հաշիվ արա: Ինչ որ է:

Ժամը տասը դեռ չկար, բայց օրն այնպես տաք էր, որ շունչ առնելիս կարծես բոց կուլ տայիր: Երկնքից, Աստված ազատե, կրակ էր թափվում: Վաղուց անձրևի երես տեսած չէինք. գետնի խոտերը, ծառերի տերևները` բոլոր դեղնել, թոշնել ու գլուխները վար էին կախել: Սայլուղիների փոշին մինտարի հաստություն ուներ: Մի փոքր քամի որ բարձրանում էր, ձի կամ սայլ որ անցնում էր, փոշին սարի պես կանգնում էր առաջդ, բերանդ, ծոցդ, գրպաններդ լիքը լցնում: Մի կերպ հասա տերտերի տունը: Հասա, բայց ի՞նչ օգուտ. դարբասը փակ, լուսամուտի փեղկերը փակ, մարդու ձայն-ձուն չկա:

«Սա ի՞նչ բան է, ասի մտքիս մեջ, այս մարդն ո՞ւր է կորել»: Այդ րոպեին, դրացու լուսամուտից, մի կինբանն աջողիգլուխը դուրս հանեց: «Տիկին, — ասի, — չգիտե՞ք տերտերը ո՞ւր է գնացել»: «Ի՛, դա ի՞նչ հարց է, — ասաց կինը, — չգիտե՞ս, ի՞նչ է, նա Լուսավորիչի գերեզմանոցն է տեղափոխվել. առաջին տարի՞ն է որ. այս քանի տարի է իրար վրա, ամառները, ընտանիքով նա այնտեղ է անցկացնում. լսած չե՞ս, ի՞նչ է»: Կնոջ ասածը ճիշտ էր. այդ ես գիտեի, բայց մոռացել էի: Հիմա ես ի՞նչ անեմ, միտք էի անում, այս տաքին ինչպե՞ս նորից ճամփա ելլեմ. հաշվե` մի վերստ, վերստ ու կես տեղ ոտով պիտի գնամ` փոշու միջով, հոտած փողոցներով և ամեն քայլափոխիս գազազած շան հանդիպելով: Հեչ եղե՞լ եք այն վերի թաղերը. նկատե՞լ եք այն քանդված, առանց բակի, նեխած, եղեգնե կտուրներով մանր տները, նկատե՞լ եք այնտեղի բոշաների նմանող հայ կանանց, մանր-մունր, վտիտ, չարաճճի երեխաներին. մեծ-մեծ, գազազած շներին, որ ուղիղ փողոցի մեջտեղը պառկած են լինում: Ապա սատկած կատունե՞րը, հավե՞րը. ապա դեզ-դեզ կխտած ա՞ղբը, կոխորտած կղմինդրնե՞րը, աղյուսնե՞րը, ամաննե՞րը: Ահա այդ փողոցներով պիտի անցնեի` տերտերի ամառվա կեցած տեղը հասնելու համար: Նեղություն որ չունենայի` հիմա՞ր էի այդպես տանջանք հանձս առնեի: Այդ էլ որ չանեի` ի՞նչ կլիներ հալս: Այնքան երեխաներս կարո՞ղ էի քաղցած թողնել: Ինչպես վերը ասի` առած ռոճիկս հազիվհազ քսան օր է բավականացնում, մնացած տասը օրը, սովորաբար, պարտքով էինք ապրում: Ահա այդ տասը օրվա համար ամիսը մի անգամ բարեկամներիցս մեկին գլխացավանք էի տալիս: Այս անգամ էլ ամբողջ հույսս իմ բարեկամ տերտերի վրա էր:

Լուսավորչի գերեզմանոցը որ հասա` իմս էլ ինձ հասավ. շապիկս ջուր էր կտրել. երեսիցս փոշոտ քրտինքն այնպես էր վազում, որ երբ թաշկինակով սրբեցի, թաշկինակս աման-չաման սրբելու ջնջոցի նմանվեցավ, հազիվ շունչ էի քաշում` այնպես էի նվաղել: Տերտերը, — շնորհակալ եմ, — «ներս համեցեք» արավ: «Չէ, — ասի, — այս տոթին ներսը մնալու բա՞ն է որ. խեղդվի՞մ, ի՞նչ է»: «Որ այդպես է, — ասաց տերտերը, — դու այստեղ կեցիր, ես գնամ չայի պատրաստություն տեսնեմ: Թե կուզես, գնա մի քիչ գերեզմանոցը ման արի»:

Տերտերը գնաց թեյ պատրաստելու, իսկ ես` դեպի գերեզմանոցը: Ելա մոտակա բարձր բլուրի վրա. հեռվից տեսնում էի քաղաքի մրջնային եռուզեռը, իսկ ոտներիս տակ կար մի ուրիշ` լուռ ու խաղաղ քաղաք, որ բան ու գործը վերջացրած, ամենքի հետ կապերը խզած, բոլոր հաշիվներն ավարտած, ինչպես ասում են` ալյուր մաղած, մաղն էլ պատից կախած` հավիտենական քնով քնած էր:

Գերեզմաններից շատերի վրա միայն հասարակ արշիննոց քար էր դրած, վրան էլ գիր չկար, հայտնի չէր` հարուստ իշխանի՞ էր, թե՞ ժամի դռանը մուրացող աղքատի, աղայի կնո՞ջ էր, թե՞ հասարակ մի գեղջկուհու, գիտնական վարդապետի՞ էր, թե մի պարապորդի:

Կային ուրիշ գերեզմաններ էլ մարմարե, երկաթե` վրաները ոսկեզօծ գրերով, թիվն էլ գրած էր, թե հանգուցյալը երբ է ծնվել, երբ է վախճանվել. բայց թե` ի՞նչ է արել, ո՞ւմ է օգուտ տվել, իրենից հետո ի՞նչ բարի գործ, կամ ի՞նչ բարի հիշատակ է թողել` հեչ հայտնի չէր: «Մկրտիչ Կռուշով», «Գաբռել Զեվզեկով», «Մկրտիչ Կիսարով», «Կարապետ Տուտուկով», «Մայրամ Խուլվաթովա», գնա՛ ու սրանից բան հասկացիր: Շատ, շա՛տ դժվար էր գտնել «Աստված ողորմի հոգուդ» ասելու արժանի գերեզման, որովհետև կենդանի ժամանակները դրանք հոգի (այսինքն` խղճմտանք) ասած բանը հազիվ թե ունեցած լինեին, ո՞ւր մնաց մեռնելուց հետո...

Ահա, առջևս են հա՛մ մեռած, հա՛մ ապրող քաղաքները. երկուսից ո՞րն է լավ, որը` վատ, Աստված վկա` դժվար է ասելը: Ի՞նչ լավ բան է արել ոտքիս տակի մեռած այս քաղաքը. ի՞նչ լավ բան է անելու այն ապրող քաղաքը. երկուսից ո՞րն է ավելի օգտակար, ո՞րն է հայ ազգին ավելի պատիվ բերում: Հին քաղաքացին կերել, խմել, քեֆ արել ու մեռել է. ապրողն էլ կուտի, կխմի, քեֆ կանի և այսօր վաղը պիտի ընկնի-մեռնի: Տարբերությունը շա՞տ է:

Աչքս դեպի Սուրբ Խաչի կողմը դարձրի, տեսա մեր կովերի նախիրը, որ հեռվում արածում էր: Միտք արի. այդ կովը ուտում, խմում, կաթ է տալիս, ծնում է, մի օր էլ պիտի ընկնի, սատկի (եթե ծերության ժամանակ մսագործի դանակին չհանդիպի), բայց սատկելուց հետո էլ անօգուտ չի, տե՛ս, կոշիկիդ ներբանը կովի կաշուց է. ասել է` կովը սատկելուց հետո էլ մի օգուտ ունի: Եթե կովը հոգի ունենար, կոշիկիս ներբանին նայելիս, ամեն անգամ` «կո՛վ, Աստված ողորմի հոգուդ» կասեի, բայց ինչո՞ւ պիտի ողորմիս տամ այն անօգուտ մեռածների հոգուն, երբ նրանք իրենց կենդանության ժամանակ մի լավ գործ կատարած չունին:

Սաստիկ տրտմեցի:

Քայլելով-քայլելով եկա մի հին գերեզմանի մոտ: Վրայի քարը բավական մեծ էր. կլիներ, գուցե, երկու արշին ու կես, բայց կեսից ավելին գետնի մեջ էր խրված, մյուս կեսն էլ պետք եղածից ավելի էր բարձրացել: Այդ դեռ ոչինչ: Վրան մի տարօրինակ բան նկատեցի. քարի վրա գերեզմանի աջ ու ձախ կողմերը լիքն էր կովի հին ու նոր ապականությունով. կարծես անասունները խոսք մեկ էին արել` իրենց հարկավորությունը միայն այդ խեղճ գերեզմանի վրա կատարելու: Դա բավական չէր. քարի վերև բարձրացած ծայրից սաստիկ գարշահոտություն էր գալիս. անամոթ շները սովորություն էին արել անպատճառ գալու և ետևի ոտները վերցնելու: Խոզերն էլ հանգիստ չէին տվել այս անբախտ գերեզմանին: Նրանք էլ հալվա շինելու իրենց շնորհքն էին ցույց տվել: Մի խոսքով` անբան անասուններն այս գերեզմանն իրենց վատերկլոզետն էին դարձրել Sic transit gloria mundi!115, — ասի ու նրա մոտ մի բարձրիկ քարի վրա նստեցի, որովհետև, ինչպես ասի, սաստիկ հոգնած էի:

Քարի վրա նստելուս պես, հենց որ աչքս բարձրացրի, ի՞նչ տեսնեմ` լավ է: — Հեռվից մի աղա (քայլվածքից ու խոժոռ դեմքից հայտնի էր աղա լինելը), ձեռները մեջքին դրած, առջևից ու հետևից` գլուխները բաց երկու տերտերներ, երեցփոխներ, ժամկոչներ` ուղիղ դեպի ինձ էին գալիս: Այդ աղային, կարծես, ճանաչում էի. բայց ո՞վ էր, ի՞նչ էր անունը, ե՞րբ կամ որտե՞ղ էի տեսելչէի մտաբերում: Նույնպես էլ տերտերներին, երեցփոխներին ու ժամկոչներին, կարծես վաղուց, շա՛տ վաղուց, մանուկ ժամանակս նրանց մի երկու անգամ տեսել եմ, իսկ հետո անհայտացել են, այլևս չեմ հանդիպել: Նրանց հագուստն էլ հին ձևի էր: Աղայի քայլվածքը մի քիչ ուղտի քայլվածքի էր նմանհո՛փ-հո՛փ. այդ շատ լավ միտք է. — առաջվա ժամանակները դա աղայության ու հարստության նշան էր. ճիշտն ասած` այժմ էլ հատ ու կենտ կան այդ ձևով քայլող հարուստներ: Աղան իրար ետևից չորս-հինգ հատ ա ա ա ա չասած` բերանից խոսք չէր հանում, օրինակի համար. «ա ա ա ա, ես այն շան զավակին ցույց կտամ իմ ով եղածս», «ա ա ա ա, այդ ի՞նչ դատարկ խոսք ես ասում», «այդ ասածդ ինքդ էլ կհասկանա՞ս» և այլն, ահա այս ձևով:

Երբ ինձ մոտեցավ.

Ինչո՞ւ իմ նոր տունն ես եկել, — հարցրեց:

Սա քո տո՞ւնն է որ, — ասի:

Ապա չգիտեի՞ր, — ասաց նա:

Քեզ պես աղա մարդուն մի՞թե վայել է այսպիսի կեղտոտ տան մեջ մնալը. այս ի՞նչ է սրա չորս կողմը, — ասի ու ձեռքով ցույց տվի կովերի ու շների արարմունքը:

Դրա պատմությունը շատ երկար է, — ասաց աղան:

Անունդ ի՞նչ է, — հարցրի:

Արի գնանք իմ հին տունս, անունս ու իմ ո՛վ լինելս այնտեղ կիմանաս, — ասաց, երեսը դարձրեց և սկսեց նույն ուղտի քայլվածքովհո՛փ-հո՛փ գնալ. տերտերները, երեցփոխները, ժամկոչները ետևից գնացին: Ես էլ տեղից վեր կացա ու նրանց հետևեցի: Գնալու ժամանակս մի բան նկատեցի. քանի որ արևը դիմացներս էր, ստվերներս հետևներիցս պիտի լիներ. այնպես չէ՞. իմ հետևից ստվեր կար, իսկ աղան ու նրա հետի մարդիկը ստվերներ չունեին: Դեռ մի ուրիշ բան էլ. հետս զրույց անելու ժամանակ աղայի աչքերի մեջ իմ արտացոլումը չէր երևում: Նկատված է, որ այս երկու բանն էլ վատ նշաններ են: Խելքս վրաս լիներ` վախից լեղիս պիտի պատռեր, բայց այս անգամ այդ նշանները ես բանի տեղ չդրի:

Մի ուրիշ բան էլ պիտի ձեզ ասեմ, բայց չգիտեմ, կհասկանա՞ք, թե՞ ոչ: Այդ պահին ժամանակ ասածդ, այսինքն` ժամ, օր, ամիս, տարի` կարծես ինձ համար չկային. տարվա, շաբաթվա մեջ լինելու բանը րոպեի մեջ էր կատարվում, և ես հեչ չէի զարմանում և չէի հարցնում, թե ինչո՞ւ այսպես շուտ է անցնում ժամանակը: Օր, տարի, շաբաթ, րոպեբոլորը չքացել էին, չկային. միայն աչք բանալ-փակել կար... Չէ՛, տեսնում եմ, որ ասածս չհասկացաք: Այս բանը մարդ ինքը պիտի նկատի, թե չէ ուրիշի ասածով դժվար կհասկացվի:

Երբ որ աղայի տունը մտանք, քիչ առաջվա տերտերները, ժամկոչները անհետ էին եղել, չկային. ես չզարմացա, անգամ` չհարցրի, թե ո՞ւր են գնացել, կարծես այդպես էլ պետք է լիներ: Միայն երկուսս ներս մտանք: Աղան ինքը հին մարդ էր, բայց տունը այժմյան նոր տների ոճով էր շինած: Այսօրվա պես միտս է. տունը փառավոր տուն էր: Սանդուղքի կեսին հասած` պատի վրա մի մեծ հայելի տեսա: Պատշգամբի պատերը տեսակ-տեսակ գույներով նախշած էին: Տունը երկու մասի էր բաժանված. ձախ կողմը աղայի զբաղեցրած սենյակներն էին, աջ կողմը` տոնական մասն էրդահլիճ, հյուրասենյակ, սեղանատուն: Դռները, լուսամուտները, հատակը բոլորը հեռու տեղերից բերած, թանկնոց փայտից էին: Սենյակների մեջ երկաթ չէր երևում, ամեն ինչ ցոլուն պղինձ ու բրոնզ էր: Մեծ-մեծ, ոսկեզօծ ջահերը գմբեթի բարձրության հասնող առաստաղից կախված էին. դռների ու պատուհանների վարագույրները թանկնոց ընտիր կտորներից էին. սենյակների ակյուններում տասներկու մատներով ոսկեզօծ աշտանակները դրված էին փոքր սեղանների վրա. աթոռները, նստարանները, բազկաթոռները, դիվանները թանկնոց փայտից էին շինած, վրաներն էլ ընտիր կտոր քաշած: Հազար հինգ հարյուր մանեթանոց դաշնամուրը դրված էր պատի մոտ, դիմացն էլ առանց մեջքի կլոր աթոռ: Պարզ հայտնի էր, որ աղան եկող-գնացողին զարմացնելու համար փող չէր խնայել: Մոսկվայում, Պետերբուրգում այդ ձևի տներ տեսած չեմ, բայց գինետներ շատ եմ տեսել... Է՛հ, ինչ որ է:

Следующая страница