Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Ես քեզ ասում եմ, այդ Եվրոպայի մարդիկ մի օր մեզ պես կուշտ փորով հաց չեն ուտում: Նրանց ո՞վ է տվել ուժը, մեր մեկ հատ զինվորը նրանց տասնի դեմ կդնի:

Այդ ի՞նչ է ասածներդ, — ասացի. — մարդ ես հիմարացնում. ի՞նչ ես ասում, ամբողջ աշխարհը Եվրոպային գովում է, թե՛ նրա մարդկանց ուսումը, թե՛ նրանց լավ-լավ տեղերը, թե՛ նրանց հարստությունը. իսկ քո ասածներին եթե նայես` ամբողջ Եվրոպայի մարդիկ մեր մուրացկանների պես են:

Ապա ի՞նչ են, որ մուրացկան չեն, Աստվածդ սիրես, մի մարդ, որ ամբողջ օրը քաղցած լինի` դու այդ մարդուց ի՞նչ կպահանջես: Հա՛, սուտ չէ, ճիշտ է, նրանց գործարանները, նրանց մեքենաները գոված են, նրանց հնարած մոդան ամենքն էլ ընդունում են, բայց այդ գործարանները, այդ մեքենաները այդ մոդնի հագուստները կուտվի՞ն, ի՛նչ է, նրանք մարդուս փորը կկշտացնե՞ն: Ո՞վ է նրանց տվել մեր Աստծո օրհնած տաք-տաք յուղոտ մատաղի միսը. դրա համը նրանք գիտե՞ն: Նրանք մեր թարմ ասետրայի երեսը տեսե՞լ են, մանավանդ, եթե վրան լավ տեսակի լիմոնը քամած, հետն էլ մանանեխ լինի: Ո՞վ է նրանց տվել մեր ձմերուկը, որին եթե դանակի ծայրը կպցնես` ինքն իրեն կճաքի: Նրանք իրենց կյանքի մեջ տեսե՞լ են մեր` չորս մատիս հաստությամբ սերը... Թքեմ ես նրանց մեքենաների վրա, երբ ողջ օրը փորս պիտի քաղցած մնա: Չէ՛, ես ինչ ասել եմ, նորից կասեմՌուսիայի պես հող ոչ մի աշխարհքի մեջ չկա. մեր թագավորն էլ Եվրոպայի թագավորներից ուժեղ է, մեր զորքերն էլ նրանց զորքից ուժով, մեր հողն էլ նրանց հողից պտղաբեր է: Պաշարի, այսինքն հացի, մսի, ձկան համար եթե ասես` մեր Ռուսիան Եվրոպայից վեր է ու վեր: Աստվածդ սիրես, մեր գյուղացին եթե գործել կամենահողը նրա առաջ շա՛տվարիր, ցանիր որքան ուժդ ներե: Եվրոպայի հողը ինչ հորս ցավն է. նրանց գյուղացին 10-12 արշին հող ունիայդ է ահա նրա ցորեն ցանելու էլ, խոտ քաղելու էլ, իրան ապրելու էլ, տավար արածացնելու էլ` տեղը. բացի դրանից ուրիշ ոչինչ` չունի: Ասա` խնդրեմ, մարդ ինչպե՞ս պիտի կարողանա դրանով թե՛ ինքը կուշտ լինել, թե՛ ընտանիքը կերակրել, թե թագավորի տուրքը տալ. ուրեմն տարին 12 ամիս ողորմելին քաղցած փորով պիտի մնա, էլի՛, դո՞ւ ինչ ես ասում, Եվրոպան շատ հեռու է մեր Ռուսիայի հետ կռվելուց. քաղցած կսատկեցնենք. նրանց դեմ ի՞նչ հարկավոր է զորքով գնալ, հաց չտվիր` բոլորն էլ մեկ-մեկ կսատկին: Դու Ռուսիայի հետ կատակ մի անիլ:

Ավագ աղա, ես նկատում եմ, որ ինչ բանի վրա էլ հարցնում եմ, դու միշտ խոսքը կերակուրի վրա ես դարձնում. իբր թե Եվրոպան ուտելու բան չունի և խելքը-միտքը կերակուրի վրա է: Եվրոպացին, քո ասելուն նայած, ամբողջ օրը եթե քաղցած է անցկացնում, ապա ինչպե՞ս կարողացել են նրանք այսքան գիտություն, մեքենաներ, գործարաններ, ես ի՞նչ գիտեմ, այսքան օդապարիկներ, էլեկտրական լուսավորություն հնարել. Աստվածդ սիրես, քաղցած մարդը կարո՞ղ է այդքան իմաստության հասնել:

Ո՞վ է ձեզ ասել եվրոպացու այդքան գիտուն-իմաստուն եղածը. ես ամբողջ Եվրոպան շրջեցի, երբեք մեկ այնպես զարմանալու մարդի չպատահեցի, բոլորը հասարակ մարդիկ էին: Մեր տեղն էլ գալիս են նրանցից. չե՞ս տեսել սկի, որ գալիս են և ծախում մեզ մկան թակարդներ և երկաթաթելերով շինած ամաններըճիշտ դրանց էլ, իրանց տեղում, Եվրոպայում տեսա:

Ուրիշ լավ մարդիկ, լավ բաներ չտեսա՞ր:

Կա՞ր որ տեսնեի...

Ապա ինչո՞ւ գնացող-տեսնողներն այնքան գովում են:

Ո՞վ է այդ գովողը, ասա տեսնեմ անունները:

Ես ի՞նչ գիտեմ, գնացող-տեսնողները շա՛տ. ո՞ր մեկը ասեմ. ահա՛ Ղազարոսը, ահա՛ Մինասը, ահա՛ Գևորգ աղան

Թքել եմ ես նրանց վրա, նրանք իրանց կյանքում շնորհքով բան տեսե՞լ են որ. չտեսը այդպես կլինի. ինչ նոր բան տեսնե` իսկույն կզարմանա: Մեր Նախիջևանը, մեր Ռոստովը, մեր Օդեսան տեսնողը Եվրոպայում զարմանալու բան կտեսնե՞ որԱսա խնդրեմ, ի՞նչ զարմանալու բան ես գտել Եվրոպայումնրանց քաղցած ժողովո՞ւրդը, նրանց նեղ փողոցնե՞րը, նրանց թանկ-կրակ հա՞ցը, մի՞սը, հնդկահա՞վը:

Այլևս չկարողացա համբերել, քիչ մնաց տրաքեի:

Հա՛ծե, Ավագ, — ասացի, — ես քեզ մի բան ասե՞մ. դու այդ Եվրոպա գնալու փոխարեն եթե Ռոստովի աբժորնիյ ռյադը120 մտնեիր, ավելի շահ կտեսնեիր և բավական կլինեիր: Քե՞զ էր մնացել Եվրոպայի պես լուսավորյալ աշխարհը իր քաղաքավարի ժողովրդովը տեսնելու. դու նրանից բան կհասկանա՞ս որ

Է՛, մեկ էլ ասա տեսնե՞մ, — ասաց բարկացած Փոռսուխովըքեզ ո՞վ ասաց որ Եվրոպայի ժողովուրդը քաղաքավարի է իբր թե. նրանից անամոթ, նրանից էլ երեսը պատռած, նրանից էլ լիրբ, մարդու պատիվ չիմացող ժողովուրդ կա՞ որ. մեր հասարակ գյուղացին նրանց համեմատությամբազնվական է... Աստվածդ սիրես` լսիր. մեկ օր, ինձ համար էլել գնում եմ: Այս բանը Փարիզի մեջ եղավ: Չորս կողմս երեխաներ հավաքվեցին, այնքան երեխա, որ եթե սուտ չասեմ, հարյուր հիսուն հոգի կլինեին. երեխաներն էլ խոշոր չգիտենաս. մանր (ձեռքը գետնին մոտեցրեց) այսքան փոքրիկներ, ետևիցս վազում են, փեշերիցս քաշռտում ու «էլեֆան-էլեֆան» կանչում: «Էլեֆանը» նրանց լեզվով փիղ ասել է: Իբր թե հասկացնել են ուզում, որ ես փիղ եմ: Հետո՞, դու ու քո հոգին, ես ինչո՞վս եմ փղի նմանում. մեկ լավ նայիր աչքերիսփղի աչքերի նման ե՞ն, վզիս նայիրփղի վի՞զ է. կռնակիս նայիրփղի կռնա՞կ է, քայլվածքիս նայիրփղի քայլվա՞ծք է: Հետո՞, ա՞յդ է դրանց կրթությունը, լուսավորությունը, մարդավարությունը: Մեր ամենից հետին ջրկիր-սայլապանի տղան այդպես չի վարվիլ օրինավորպատվավոր մարդու հետ: Դու չմոռանաս, որ այդ բանը գլխիս բերին Փարիզի մեջտեղը, Բուլվար-Իտալիեն ասված փողոցումը: Հը՞, ինչպես եք, քաղաքավա՞րի մարդիկ են քո գոված եվրոպայի ժողովուրդը (քիչ լռելուց հետո): Քիչ առաջ դու ծաղրելով Ռոստովի աբժորնի ռյադի անունը տվիր. դու եղել ե՞ս այնտեղ, այնտեղի կերակուրների համը տեսե՞լ եսԻ՞նչ անենք որ անունը վատ է. դու մեկ նրա կերակուրների համը նայիր և հետո վրան խնդա: Տաշտի չափ մեծ պնակով մեծ քանակությամբ առաջդ են դնում բորշչը, մեջը գլխիս մեծությունով եղոտ միս, հետն էլ չորս ֆունտի չափ հաճարի հաց. լավ բորշչի թթու հոտը ու տաք շոգին քթիդ որ կպչում ենմարդուս ախորժակը կատաղած շան պես փրփրում է: Առնում ես հաճարի հացը, բրդում ես պնակի մեջ, մի լավ խառնում և քեզ համար ուտում: Թե՛ փորդ է լցվում, թե՛ երեսդ քրտինք բռնում և թե փորիդ կշտությունից ամբողջ օրը զկռտում ես: Գինն էլ ի՛նչ, որ էորևիցե 5-10 կոպեկ: Գոնե գիտնաս որ փորիդ մեջ կերակուր կա և՛ ոչ թե Եվրոպայի տեսակ մաղդանոսներ, սալաթի տերևները և թաղանթի հաստությամբ հաց ու միս (քիչ լռելուց հետո): Դու ի՞նչ ես ասում, մեր Ռուսիայի ուժին ուժ կհասնի՞: Անգլիացին չէ, հետն էլ գերմանացի թող գա, ավստրիացին էլ, վենգերն էլ թող գա, տաճիկն էլ թող գա, — ամենքին կտոր-կտոր կանե և մի կողմը կնետե, որովհետև ռուս զինվորը հաճարի հաց ու կաշա է ուտում, վրան էլ կվաս խմում. դու հաճարի հաց ու կաշայի ուժը գիտե՞ս, մարդուս իսկական առյուծ է դարձնում:

Ասա, խնդրեմ, — ասացի, — դու այժմ Ռոստովի աբժորնի ռյադը գովեցիր. դրա պես տեղ չկա՞, ի՛նչ է, Եվրոպայում:

Կա, ինչո՞ւ չէ. բայց ափսոս որ ես այդ շատ ուշ իմացա, Փարիզից մեկնելուս ժամանակ: Բայց այնտեղի աբժորնին մերինի պես չէ, ուրիշ տեսակ է: Մեր տեղինը ինչ որ լինի` պարզ է, կերակուրն էլ էժան-միս, կաղամբ է, ճակնդեղ է, սոխ է, գետնախնձոր է. բայց այնտեղինը ուրիշ տեսակ է, համն էլ ավելի նուրբ: Ես քեզ պատմեմ թե ինչպես են պատրաստում այնտեղի կերակուրը, որ նրանց լեզվով առլեքին է կոչվում: Առլիքին ասածդ այսպես է լինում: Հարուստ տների և թանկանոց հյուրանոցների խոհարարները հյուրերի ամանից ինչ որ ավելանա, բոլոր լեցնում են մի մեծ տակառի մեջ և պահում են իրանց հաճախորդների համար. ո՛րը գալիս է խոզերի համար է առնում, ո՛րը կովի, ո՛րը իր շան համար. բազարի կերակուր ծախողներն է՛լ իրենց աբժորնիյ պանդոկի համար դույլերով առնում են և մեծ ամաններով իրանց հաճախորդների դիմացը դնում: Առլեքինը թե՛ գդալով պիտի ուտես, թե՛ պատառաքաղով և թե՛ մատներով: Մեկ կոխում ես պատառաքաղդ` պանիրի կտոր է ելնում. մեկ էլ կոխում ես` թռչունի ոսկոռ է ելնում, էլի կոխում ես պատառաքաղդ` ձկան գլուխ կամ պոչ է ելնում, երբեմն էլ սիգարի կտոր է դուրս գալիս: Գդալով կերածդ ժամանակ երբեմն բերանդ մանանեխի համ է առնում, երբեմն` պաղպաղակի. էլի գդալդ կոխում ես ամանի մեջ, տանում բերանդ` քացախի և պասուց յուղի համ առնում: Մարդուս քեֆն է գալիս. թե՛ ուտում ես, թե՛ ծիծաղում: Առլեքին ուտելու ժամանակ այնքան լիմոնի և փորթուգալի կճեպ եմ կերել, որնազեր ծախելու և զզվելու իրավունք չունիս, որովհետև տվածդ ի՞նչ է որամբողջ մեկ սու, մեր փողով 5 կոպեկ է: Հա՛մ աժան, հա՛մ կուշտ, հա՛մ էլ տեսակ-տեսակ:

Իսկ ընկերներդ ասում են, թե քեզ և թե իրենց մասին որ ամեն անգամ 5 ֆրանկ էինք տալիս կերակուրի համար. հինգ ֆրանկը մեր փողով մոտ երեք ռուբլի է անում. հետո՞, այդ քի՞չ փող է:

Սուտ չէ, ճիշտ է, ամեն օր 5-ական ֆրանկ էինք տալիս ամեն ճաշի համար, տասնական էլ տվածներս կա. բայց ի՞նչ օգուտ: Եվրոպական կերակուրները այնպես դատարկ բաներ են որ ինչ նրանք ճաշ են ասումմեր տեղի մարդը մի պտղուց քթախոտի պես կարող է քթի ծակը կոխել: Եվրոպայի կերակուրի մեջը ուտելու բան կա՞ որ: Մի ափսե ապուր են բերում դնում առաջդ, (ճիրի-միրի բա՛ն) «այս կոնսոմե է», — ասում են. հետն էլ ճկույթիս ծայրի չափ կարկանդակ` «այս կաթո է», — ասում են: Հետո բերում են երկու հատ փոքրիկ ձուկ` ասեղի բարակությամբ — «այս էլ նոր տապակած սարդին է», — ասում են: Հետո բերում են ճնճղուկի չափ դաշտային թռչուն տապակած — «այս էլ բեքասն է», — ասում են: Հետո բերում են մի գդալ շաքարոտ խլինք — «այս էլ ժելեյ է», — ասում են: Ամենից վերջը բերում են այդ «պապաքում-մամաքում» ասված խոտը, «այս էլ սալաթ է», — ասում են: Այդ եղավ ցերեկվա ճաշը, որի համար առնում են 5-10 ֆրանկդ: Հա՛, մոռացա ասել, հացից հետո էլ բերում են մատնոցի մեծությամբ գավաթով, առանց կաթի սուրճ: Հետո՞, ռուսիացի մարդը ինչպե՞ս կարող է կշտանալ այդ դեղձանիկի ճաշով: Կամա-ակամա գնում էի առլեքին ծախած ճաշարանը, որ գոնե փորիս ճիճուն հանգստացնեմ: Հա՛, սուտ չէ, ճիշտ է, սեղանի վրան դիմացդ դնում են մեկ-մեկ շիշ գինի, բայց շիշը մեր շիշերի չափ չգիտենասայն հոֆմանիա կաթիլների շիշ չկա՞, ճիշտ նրա մեծությունով մի շիշ են տալիս քեզ. մեջի եղածը ատամներդ թրջելու բավական չէ, ինչ մնաց խմելու. բայց անունը մեծ է. «գինիով ճաշ է», — ասում են եղել: Դու մի՛ ասիլ` որ եթե նրա փոխարեն մի մեծ ամանով հասարակ կվաս որ տան` ավելի բավական պիտի լինեի: Գոնե մարդուս թե՛ ծարավը կկտրի, թե՛ փորը կլեցնի: Չէ՛, դու ի՞նչ ես ասում, գնա ամբողջ աշխարհը քայլիր, մեր Ռուսիայի պես տերություն գտնել չես կարող. մարդուս ամենից պետքական բանը թե՛ առատ և թե՛ էժան: Այդ Եվրոպայի քաղցածնե՞րը կռիվ պիտի մղեն մեր ռուսի հետը. վա՛յ նրանց գլխին. մեկ շաբաթ չի անցնիլ, ամենքը ձմեռվա ճանճի պես կսատկեն կոչնչանան: Մեր զինվորը, ինձ նայիր, լավ հաճարի հացը կուշտ կուտի, վրայից էլ կաշան, նրա վրայից էլ լավ կխմե թթու կվասը, հուռա կանչելով վրա կտամի րոպեի, մի ժամվա մեջը բոլորին թրի կառնե: Դու Ռուսիայի հետ կատակ մի՛ անիլ...

Այն չէ` բայցասացիինչպե՞ս եղավ որ դու Եվրոպա գնացիր. կարծեմ դու այնտեղ գործ չունեիր, չէ՞. ապրանք տարա՞ր, թե՞ բերիր. թե՞ որևէ հանձնարարություն ունեիր:

Ապրանք էլ չտարա, ապրանք էլ չբերի, հանձնարարություն էլ չունեի: Իմ Եվրոպա երթալս հեքիաթի պես մի բան էր, բարեկամիս մեկը մի ավրված ժամացույց ուներ և որովհետև մեր կողմերը նրան նորոգող վարպետ չէր գտնվում, բարեկամիս խելքին փչեց տանել Եվրոպա: Ժամացույցի կոթը չկա՞այդ բանը ըշտե փչացել էր. մեր տեղի ժամագործները շատ վրան կտորներ դրին, այնպես որ կոթը հաստացել էր ու ներսի անիվներին նեղություն էր տալիս. ժամացույցը Եվրոպա տարինք, այնտեղ մի լավ վարպետ գտանք, որ զգուշությամբ ժամացույցի հաստացած կոթը բարակացրեց, ձևի բերեց:

Բանդ-գործդ թողած ինչո՞ւ ելար գնացիր. դու այստեղ պաշտոն ունեիր, չէ՞:

Եվրոպա որ գնացի, պաշտոնս արդեն վերջացել էր. ամիսը 100 ռուբլի ռոճիկ ունեի, գործս էլ շատ թեթև բան էր. քաղաքային վարչությունը ինձ հրաման էր արել ծովի եզերքը կանգնելու և ջրի միջով անցնող ձկները համրելու. հեշտ արհեստ: Բայց, թշնամիներս հրապարակ ելան և ժողովրդին հավատացրին, որ դրանից քաղաքը մի կոպեկի օգուտ չունի. ինչ պետք է զուր տեղը դրամ վատնելը:

Ծովի ձուկը համրելուց առաջ ի՞նչ ծառայություն կամ արհեստ ունեիր: — Հարցրի նրան:

Նրանից առաջ, հոգիս, այդ անկյունը չկա՞, — բամբասարանից քիչ վեր. ըշտե, այնտեղ առավոտյանից մինչև երեկոյան զանգերը` կանգնում էի և անցնող-դարձողների վրա կատաղած շան պես հաչում:

Այդ ի՞նչ տարօրինակ արհեստ էամոթ չէ՞ օրինավոր մարդուն շան պարտավորություն վրան առնելը, — ասացի զարմացած և նեղացած:

Չէ՛, հոգիս, այդպես մի դատի: Ինչպես երևում է, դու կարծես մեր քաղաքը երբեք չես ճանաչում: Այդքան հասակ առած դեռ չգիտե՞ս, որ մեր տեղում հաչելը անօգուտ և ստոր արհեստ չէ: Հաչելով չէ՞ որ այսքան մարդիկ, ո՛րը ձայնավոր եղավ, ո՛րը անդամ, ո՛րը հոգաբարձու, ո՛րը երեսփոխան, ո՛րը պատվի հասավ, ո՛րը շատ ստակի տեր եղավ, ո՛րն էլ արդյունավոր պաշտոն ձեռք բերեց. բոլորը հաչելուց էր: Բայց հաչելու մեջ էլ շնորհք կա: Հաչելուց չէ՞ որ մեր սափրիչ Օվանեսը թե՛ իրեն մեջքը տաքացրեց, թե՛ իրեն օգտակար բարեկամներինը. կարծում ես թե իր արհեստի շնորհքն է՞շատ ես սխալվում: Մի՛ հաչիլ, տանդ փակված նստիր և տես դրանից ի՞նչ կգոյանա: Կկորչես բոլորովին: Լսե՞լ ես, մի առած կա, որ ասում է. «Իրեն տեղ ծանր կեցած քարին տակեն ջուր չի վազիլ». այդպես էլ մեր բանն է. եթե չհաչես, քեզ ոչ ոք մարդու կարգը չի դնի: Դու ինչ ես ասում, հաչելու մեջ շատ բան կա: Մեկ չորս քովդ նայիր. այս մեր խոշոր-խոշոր տղաները բոլորն էլ իրենց փառքին և պատվին հասել են կա՛մ հաչելով և կա՛մ իրենց մոտիկ մարդոցը հաչեցնելուց: Այսօր-վաղը, գիտես արդեն, քաղաքիս մեջ ձայնավորներ, անդամներ, քաղաքագլուխ և քարտուղար պիտի ընտրվի. դու մեկ նայիր, թե որքան հաչող շներ հա՛ռըլ-հա՛ռըլ հրապարակ պիտի ելնեն: Դու լավ հաչելը կատա՞կ ես համարում:

Լավ, համաձայն եմ, որ մարդիկ հաչելով կամ հաչել տալով` տեսակ-տեսակ օգուտներ են փնտրում և գտնում. դու ի՞նչ օգուտ ունիս դրանից:

Ե՞ս, — ասաց քթի տակից խնդալով և աչքերը փոքրացնելով` Փոռսուխին Ավագը:

Հա, դու, — ասի:

Ես ի՞նչ օգուտ ունիմ. — ասաց նա նորեն: — Իմ օգուտն էլ եթե ավելի չէ ուրիշներից պակաս էլ չէ: Ախր դու մի լավ միտք արա. ես ինչ չգտնվելիք մարդ եմ, ո՞ր աղային որդին եմ, ո՞ր համալսարանն եմ ավարտել, ծոցս մի՞թե լիքն է փողով, թե՞ գեղեցկությունն ու երիտասարդությունը երեսիցս կաթում ենԲայց այսօրվա օրս, ինձ նայիր, մեր բամբասարանի ամենաառաջին անդամն եմ, քաղաքային վարչության մեջ` ձայնավոր և դպրոցի մեջ հոգաբարձու: Էլ ի՞նչ կուզեիր: Այս բոլորը գիտե՞ս ինչու ձեռքս ընկավ. նրա համար, որ առավոտյանից մինչև երեկո, անկյունը կանգնած, չորս կողմս էլ մի կարգ ախմախներ ժողոված, աջ ու ձախ հաչում եմ: Հապա, որդիս, դու ի՞նչ գիտեիր: Վարպետությամբ հաչելու մեջ շատ բան կա: Դու նորից կրկնիր, կվայելի, չգիտեմ ի՛նչ` չգիտես ինչ: Չէ՛, հոգիս, չես հաչիլ, չես ուտիլ: Ինձ նման մեծ փորով և գայլի ախորժակով մարդուն կարելի՞ է քաղցած օրեր անցկացնել:

Ասենք որ հաչելուց ձայնավոր և անդամ եղար, հետո, ի՞նչ շահ դրանից, կամ թե ուրիշը քեզնից ի՞նչ շահ պիտի ունենա:

Ձայնավոր լինելս չգիտեմ ուրիշներին օգուտ ունի՞, թե ոչ, բայց ինձ մեծ օգուտ է:

Ասա տեսնենք, ի՞նչ օգուտ ունիս:

Օ՛, օգուտը շատ մեծ է: Այո՛, մեր քաղաքային վարչության մեջ այնպես չէ՞ որ ինձնից բացի յոթանասունմեկ ձայնավոր կա. այդ ձայնավորներից յուրաքանչյուրը անուն ունի՞, թե ոչ. անուն ունեցողը տո՞ն էլ ունի, թե ոչ. տոն ունեցողը տարվա մեջ գոնե մի անգամ ճաշ կտա՞, թե ոչ: Եղավ որ այդպես տարին յոթանասունմեկ ցերեկվա ճաշս ապահովված է և տանս մեջ ծախսելու փողը գրպանումս կմնա: Ո՛վ մարդ, ի՞նչ է քո ասածդ. Աստված մեր սուրբ հայրապետների հոգիները արքայություն տանե, որ նրանք այդպես խելոք օրենք են մտցրել մեր մեջ: Ամեն երեկո օրացույցը բաց կանեմ, կնայեմ թե վաղը տոն կա՞, թե ոչ: Եթե մեր ծանոթների անունների տոները եղան, մեջներիցը երեք չորսը ընտրում եմ. բայց այնպիսիները, որոնք սովորություն ունին լավ սեղան սարքելու և մյուս օրը, ժամը 11-ին-12-ին նշանակված աղաների (օրինակ` Ակոբ, Մարկոս, Կարապետ) տունն եմ գնում. ներս մտած-չմտած, գաղտագողի աչքի կանցնեմ սեղանի վրա եղածները. եթե սեղանի մեջտեղը տեսա մեծ ամանով խաշած ասետրան և քիչ էլ հեռու տեսակ-տեսակ գինիներով շշերի բատարեյը, այն է որ այնտեղ կմտադրվեմ հաստատվելու, իբր թե չուզենալով` կմոտենամ թանկանոց կոնյակին, մեկ-երկու կխմեմ տոնավորի կենացը, հետո կառնեմ մի ափսե, պատառաքաղ, դանակ, ափսեի մեջ առաջ կքամեմ լիմոնի ջուր, քիչ էլ մանանեխ ու աղ կդնեմ, կմոտենամ ասետրային, դանակով չորս մատիս հաստությամբ կկտրեմ վրայից, կքաշվեմ մի առանձին լուսամուտի առջև` մեջքս դեպի հյուրերը արած` կսկսեմ իմ բանը: Եթե առածս կտորը ֆունտուկես կամ 2 ֆունտ եղավ, այն է, որ այն օրվա հացիս փողը գրպանումս մնաց: Այդ որ վերջացրի, կերթամ կմոտենամ շշերին, որովհետև ձկան վրա լավ գինին հարմարում է. նորից կմոտենամ տոնավորին, ինչ որ ասես օրհնություն կանեմ, որ եկող տարի էլ Աստված ողջ առողջ այդ օրին հասցնե երկուսիս էլ և կխմեմ գինին: Դրանից հետո` երբեմն կմոտենամ մանր զակուսկաներին. այստեղ պանիրի փոքրիկ կտոր կդնեմ բերանս, այնտեղ գդալի ծայրովը մի քիչ կառնեմ խավիարից, էլի այն կողմը բողկը կթաթախեմ աղի մեջ և բերանս կդնեմիբր թե մանր բաներ ուտող եմ, որ մարդիկ չնկատեն թե տոն շնորհավորության անունով` փորս լեցնող եմ: Այդ օրը կերակուրի հոգը հոգացի, դրամը մնաց գրպանումս: Երբ որ այդպես, տարվա մեջ գոնե հարյուր տեղ մտնեմ-ելնեմ, ահա քեզ ձայնավոր լինելուս օգուտը. էլ ի՞նչ ես ուզում: Տարվա մեջ հարյուր թանկանոց և կուշտ զակուսկա իր կոնյակով և գինովդա անօգո՞ւտ բան է: Այս մեկ: Այժմ դու ասա. տարին 2-3 անգամ թագավորական տոն, աչքալույս, պսակ չի՞ լինիլ: Է՛յ, — ըշտե, մաղթանքից հետո ձայնավորի անունով առոք-փառոք կերթաս քաղաքագլխի տուն (իհարկե նա էլ թագավորի պատվի համար սեղան սարքած կլինի), այնտեղից էլ խո ետ չե՞ս դառնալ տուն դատարկ փորով: Այս էլ քեզ երկու: Տարին 3-4 անգամ դրսից մի իշխանավոր կամ մեծավոր չի՞ գալ քաղաքը. մեր հարուստ աղաներից մեկն ու մեկը նրան հաց չի՞ տալ. դու էլ, ինձ լսիր, ձայնավոր անունով կպատահես այդ թանկանոց ճաշին: Այս էլ քեզ երեք: Քաղաքային վարչության ժողովի ժամանակ աղաները կսկսեն մի հասարակ բանի վրա վիճել, կտան-կառնեն և վերջ ու վերջ` կխռովեն. դու մեջները կմտնես, լավ մարդ կլինես, կհաշտեցնես. մեջտեղը երկու կողմից էլ մաղարիչ լինում էկեր, խում, երաժշտություն, դու էլ մեջներն ես` ձայնավոր անունով. Աստվածդ սիրես, քեֆ է ումեռնել պե՞տք է որ: Այժմ հասկացա՞ր, թե ինչո՛ւ ես ամեն ջանք գործ եմ դնում, որ ձայնավոր ընտրվեմ: Դու ասում ես, թե ինչո՞ւ անկյունը կանգնած` հաչում եմ: Հածե՛, տխմար, եթե չհաչեի` ո՞վ ինձ ձայնավոր պիտի ընտրեր: Հապա այն մոռացա՞ր, որ բամբասարանի անդամ լինելուցս էլ բավական շահ կա փորիս. որ տարին մի անգամ ժողովրդով` պարտիզի մեջը քեֆ ենք անում` այդ ոչինչ. դու այդ ասա, որ մեր 5-6 հարյուր անդամներից տարին 3-4-ը չի՞ մեռնիլ: Մեռելի զանգը լսում եմ թե չէ` մի քանի մարդ ժողովում եմ գլխիս, շիտակ գնում մեռելի տունը, սգավորներին խրատ տվող եմ լինում, ըշտե հանգուցյալին պատիվ տվող եմ լինում. կտակը կարդացող լինում, է՛յ ըշտե, բան չունես, բամբասարանի կողմից, սուտ-ղորդ, բանի մեջ եմ լինում: Տնեցիք տեսնում են, որ հանգուցյալի շատ սրտակից բարեկամն եմ եղել, և հոգու-հացի, այգողքի, քառասունքի, տարեգլխի, հարցերին կանչում են ինձ: Այդ էլ թե՛ պատիվ և թե՛ փոր կշտացնելու թանկանոց դեպք: Այժմ հասկացա՞ր հաչելու զորությունը: Բայց հաչել կա, հաչել էլ կա: Մի քանիսը այնպես են հաչում, որ ամբողջ քաղաքը իրենց թշնամի են դարձնում. այդ տեսակ հաչելը օգտակար չէ: Հաչելն էլ իր տեղը, հնարքներն ունի: Հաչելու ժամանակ պիտի ջանաս ցույց տալու, որ իբր թե ժողովրդական օգտի համար ես հաչում: Այս մեկ: Մեկ էլ այնպես պիտի հաչես, որ ո՛չ հարուստների սիրտը ցավացնես, ո՛չ էլ դատարկ գրպանով մարդկանց կողմը անցած լինես...

Սիրելի նախիջևանցի, մի՞թե դու դեռ չես հասկացել, որ ի՛նչ բանի ձեռնարկես` բոլորը թերատ և անշնորհք է լինում: Ինչո՞ւ ես զարմանում, որ քո քաղաքը տարեցտարի առաջ գնալու փոխարեն ետ է զարնում: Դու ինչո՞ւ ես զարմանում, որ հերվան գյուղից վատ Ռոստովը այսօրվան օրս Նախիջևանից տասն անգամ մեծ է և նրա մեջը ապրողները նախիջևանցիներիցս հարյուր անգամ ավելի հարուստ են: Դու ինչո՞ւ ես զարմանում, որ Նախիջևանը աճելու, ծաղկելու փոխարեն` քանի գնում է` բորբոսնում է, թոռոմում է և փչանում քո ձեռքի մեջ: Ասա մեկ տեսնեմ, տարին-տասներկու ամիս դու որի՞ խելքով ես կառավարվումՓոռսուխ Ավագների: Ովքե՞ր են քո քաղաքդ կառավարողներըՓոռսուխ Ավագները. ովքե՞ր են բանկդ շահագործողներըՓոռսուխ Ավագները. ովքե՞ր են քաղաքի վայրչությանդ ձայնավորներըՓոռսուխ Ավագներ. ովքե՞ր են քո դպրոցներիդ հոգաբարձուներըՓոռսուխ Ավագներ:

Հետո՞, ի՞նչ զարմանալու բան կա, որ ամբողջ քաղաքը դարձել է մի 5-6 հազար Փոռսուխ Ավագներով լցված աղբանոց

ՔԱԼԱԿԱՆ ՄԵՌԵԼՆԵՐ

I

Սարգիս-աղան

Սարգիս-աղան ժամը տասի մոտերքը վերի բուլվարն էր եկել ու նստել ամենաառաջին նստարանին, որ անցնող-դարձողին նայի: Սարգիս-աղան, հո գիտեք, տեղիս եթե միլիոնատերը չլինի, էլի ամենահարուստների շարքումն է:

Մինաս Գրիգորիչը հեռվից նրան տեսնելով, շտապ մոտեցավ, գլխարկն հանեց ու բարև տվեց:

(Մինչև օրս էլ դեռ չեմ հասկացել, թե Մինաս Գրիգորիչները Սարգիս-աղայի պես ժլատ, ագահ, մի կոպեկի վրա դողացող մարդկանց առջև ինչո՞ւ են գլուխ խոնարհում, պատիվ տալիս: Մի օր նրանցից լավություն տեսե՞լ ենմեղա Աստծու: Հույս ունի՞ն, որ դրանք մի օր իրենց նեղ օրին հասնին: Ամենևին ոչ: Ապա ինչո՞ւ համար ամբողջ օրը քծնող շան նման նրանց առաջ ետևի թաթերին են կանգնում: Խելքս չի հասնում):

Բարին արևիդ, — ասաց Սարգիս-աղան: — Ի՞նչ կա, որտեղի՞ց ես գալիս: Այսօր բազար ելե՞լ էիր:

Հրամեր ես, ելել էի, — ասաց Մինաս Գրիգորիչը, ձայնը փորից հանելով:

Ի՞նչ կար, — Հարցրեց Սարգիս-աղան:

Ուրիշ այնպես բան չկար, — ասաց Մինաս Գրիգորիչը, — բայց շատ հնդուհավ էին բերել, գինն էլ այնքան թանկ չէրզույգը իննսուն կոպեկի էին տալիս: Բավական առնող եղավ:

Իհարկե կառնեն, — ասաց Սարգիս-աղան, վիզը, աղայավայել, մի կողմի վրա դարձնելով. — արդեն ձմեռն էլ մոտենում է. տոներն սկսվում են: Ոչի՛նչ, հատը քառասունհինգ կոպեկ (այդպես չի՞ անում): Թանկ չէ... Էլ ի՞նչ կար...

Կարծեմ` էլ այնպես, աչքի ընկնող բան չկար... Հա՛, երկու սայլ եղած միս կար. կազակներն էին բերել...

Լա՞վն էր, եղո՞տ էր, — հարցրեց Սարգիս-աղան:

Չէ, եղոտ չէր, անպետք բան էր, բայց լավ գնով էր ծախվում` հարյուր քսանով... հա՛, ինչպե՛ս մոռացա` մի մեծ թառափ էին բերել...

Թառա՞փ, այս ժամանակ... Հետո՞, ո՞վ առավ:

Ուզողներ շատ եղան, բայց գինը թանկ լինելու համար չառան. վերջը, վերջը Եղիա-աղան զարկեց առավ:

Քանիսո՞վ առավ...

Առնելու ժամանակը ես հեռու էի, — ասաց Մինաս Գրիգորիչը, — բայց հետո որ Եղիա-աղան առավ, գնացի, մոտեցա բազարնիկին (որովհետև նա մոտը կանգնած էր), — «Քանիսո՞վ տվեց» հարցրի. «վեց ու կեսով», ասաց: Այդպիսով իմացա, որ վեց ու կեսով է տվել: Ճիշտ է, մեծ ձուկ էր, բայց վեց ու կեսն էլ բավական կապիտալ է... Տոնական սեղան բաց անելու լիներ` ուրիշ բան, բայց հասարակ օրը վեց ու կես ռուբլի ձկան տալխելքս չի հասնում: Մի՞թե չորացնելու է: Բայց ձուկ չորացնելու ժամանա՞կն է, որ...

Չէ՛, դեռ ի՛նչ ձուկ չորացնել, ի՞նչ ես խոսում, այս ժամանակ ձուկ չորացնե՞լ կլինի, խև՞ է, ի՞նչ է: Ձուկը մայիսին, հունիսին են չորացնում: Ձկան թանկ-կրակ ժամանակը ո՞ր խևը ձուկ կչորացնի: Միևնույն է, թե զատկի շաբաթը մատղաշ գառան մսից, երբ որ դրա ֆունտը 15-20 կոպեկ է լինում, երշիկ, ապուխտ շինել տաս... Ձուկ չորացնե՞լ, չէ՛ մի` հորս ցա՛վը...

Այդ պահին Փոմովի որդին մի գեղեցիկ սև ձի լծած, բոլորովին նոր կառքով ներքևից գալիս էր: Հագին՝ ասեղի տակից նոր դուրս ելած վերարկու, նորաձև գլխարկ, ձեռներին` ձեռնոցներ:

Այս ո՞վ է սա, — ասաց Սարգիս-աղան, աչքերը կկոցած, կառքի ետևից նայելով և, չճանաչող ձևանալով, այնինչ շատ տեղով գիտեր երիտասարդի ո՛վ լինելը:

Չճանաչեցի՞ր, ի՞նչ է, — ասաց Մինաս Գրիգորիչը, — Փոմովի տղան է:

Ստեփա՞նը, — հարցրեց Սարգիս-աղան:

Հա՛, Ստեփանն է, — ասաց Մինաս Գրիգորիչը, քթի տակ ծիծաղելով:

Հա՛յ, զարմացք բան է, — ասաց Սարգիս-աղան, — դե տե՛ս, տե՛ս, Սիպիր գնալու տեղ, դրանք այստեղ պամեշչիկի քեֆ են քաշում: Դրա հայրը չէ՞ր, որ հիսուն հազարի կեղծ փողերը սաղացրեց, դրանից հետո էլ բավական ժամանակ Օդեսայի բանտը նստեց` ոտքերին շղթա զարկած... Հիմա որդին կառքով է ման գալիս, հա՞Սպասի, սպասի, տղաս, հարամ եկած փողը շատ չի դիմանա, մի օր էլ քեզ պատառոտուն շորերով ու ծռմռված կրունկով կտեսնենքՀա՛յ ոչ ու փուչ Ստեփան: Այդ տղան աղախիններից վազն եկե՞լ է, թե դեռ հետները քաշ է գալիս

Ով գիտե դրանց բանը, — ասաց Մինաս Գրիգորիչը ծիծաղելովԱնցյալները, մթնով, էլի կառք նստած մի կնոջ հետ (տեսքից երևում է, որ հայ չէր) ուղիղ դեպի վեր էին գնում, բայց չիմացա կնոջ ո՛վ լինելը... հայտնի չէ...

Այ տղա, ես քեզ բան եմ ասում. այդպիսի խարդախ սրիկայի որդին ե՞րբ ես տեսել, որ օրինավոր մարդ լինի. դրանց բոլորի վերջը բանտն է կամ աքսորը: Աստվածդ կսիրես, տղան հա՛յ-հա՛յ 25-26 տարեկան կլինի, դեռ առևտուրի ձեռք զարկել չէ. սրանից հետո՞ պիտի այդ բամբառակը խանութ մտնի, կամ մի առևտուրի կպչի. երանի՛ չանի: Այսպես, ահա, ամբողջ օրը կառք նստած տեսակ-տեսակ անառակության ետևից պիտի ընկնի, մինչև որ հոր հարամ վաստակած կապիտալի տակից մտնե, վրայից ելլե: Մեղա՛ Աստծու, մեղա՛. չգիտեմ, ախպեր, խելքս բան չի կտրում: Մեկ էլ որ` այդ ապուշին ո՞վ իր աղջիկը կտա. ավելի լավ չի՞ լինի` մի քար կապեմ աղջկաս վիզը, խեղճ-ողորմելուն ջուրը գցեմ:

Սարգիս-աղան ու Մինաս Գրիգորիչը մի քիչ էլ զրույց արին ու բաժանվեցին. մեկը գնաց դեպի վեր, մյուսը` ներքև:

Դեպի վեր գնացողը Սարգիս-աղան էր: Նա ուղիղ գնաց շուկա, մսավաճառ Ասատուրի մոտ, որ ծառայի ձեռքով երկու հատ թոք տուն ուղարկի, ասելով թե` իբր «բանվորներիս համար է»: «Իսկ ձեզ համա՞ր, հարցրեց մսավաճառը, միս պետք չէ՞, շատ թարմ է, իսկը կաթ»:

Մենք այսօր խաշած թառափ և տապակած հնդուհավ ունինք, — ասաց Սարգիս-աղան և շտապ դուրս եկավ մսավաճառի խանութից: Տեղո՛վը սուտ: Թառափ նրա տունը հեչ մտած չէ, հնդուհավ էլ այն ժամանակ կմտնի, երբ զույգը հիսուն կոպեկ կլինի: Թոքից, ձկնականջով ապուրից, աղը դրած մսից բացի, նրա ընտանիքը ուրիշ բան տեսնո՞ւմ է որ: Սարգիս-աղայի երկու հարյուր հազարը բկից ու ատամից կտրած փող է: Բայց բանը դա չէ: Բանն այն է, որ երեք-չորս ամիս չանցած նրա տունը Փոմովից խնամախոս եկավ և Ստեփանի համար նրա աղջկան` Մարիամին ուզեց: «Բախտը դա է», — ասին հայրն ու մայրը և Մարիամին տվին հայտնի Ստեփանին: «Փա՛ռք Աստծու, — ասին, — մեր զավակին հարուստ տուն գցեցինք. սրանից հետո, թե Աստված կամեցել է, մեր Մարիամը խանումի ապրուստ կունենա: Չար լեզուները շատ բան են ասում, խալխը ո՞ր հարստին չի բամբասել: Տղան էլ, ի՛նչ պակասություն ունի որ խեղճը, դեռ նրա վատությունը տեսած չենք: Աստվածդ կսիրես` ո՞ր երիտասարդը ջահելություն չի արել. ժամանակը կգա, կխելոքանա, մարդու շարք կմտնի, կլուբի անդամ կգրվի, կլուբի ստարշինա կդառնա, հաշվիչ կոմիտեի անդամ կլինի, իրավասու կընտրվի, ու մի օր էլ, գուցե Կոկոյի ուսումնարանի հոգաբարձու լինի ու (ինչե՞ր չի անում Աստված) մի գեղեցիկ օրդեն էլ կկախի»:

II

Գործի տեր մարդիկ

Մի կիրակի, ի՛նչպես եղավ, կլուբ մտա: Ժողովուրդը ժամից դեռ նոր էր դուրս եկել, այդ օրը պատարագ կար. կարծեմ թագավորական տոն էր: Սանդուղքի կեսը դեռ չէի հասել, որ աջ կողմից շատ ուժեղ ձայներ լսեցի, աղմուկով խոսում էին և բարձր-բարձր ծիծաղում: Սպասավորներն էլ մատուցարաններով` որը թեյի բաժակներով լիքը, ո՛րը դատարկ` ետ ու առաջ էին վազում:

Следующая страница